bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
James 3
James 3
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 4 →
1
Շատ վարդապետներ մի լինիք, եղբարքս. գիտենալով որ մեծ դատաստան պիտի ընդունիք։
2
Որովհետեւ շատ բաներով մեղանչում ենք ամենս։ Եթէ մէկը խօսքով չէ մեղանչում նա կատարեալ մարդ է, որ կարող է իր բոլոր մարմինը սանձահարել։
3
Տես, ձիերի բերանը սանձ ենք դնում, որ նորանք հնազանդեն մեզ, եւ նորանց բոլոր մարմինը կառավարում ենք։
4
Ահա նաւերն էլ, որ այսչափ մեծ են եւ սաստիկ քամիներից քշվում են, մի փոքր ղեկով կառավարվում են որ կողմն որ ղեկավարի միտքը կամենայ։
5
Այնպէս էլ լեզուն՝ մի փոքր անդամ է, բայց մեծ մեծ բաներ է խօսում. Տես, մի փոքր կրակը ո՞րքան բան է վառում։
6
Լեզուն էլ կրակ է՝ այդ անիրաւութեան աշխարհքը. Այսպէս է լեզուն դրուած մեր անդամների մէջ, որ նա բոլոր մարմինն ապականում է եւ կրակով վառում է մեր գոյութեան անիւը, եւ ինքը բորբոքուած է գեհենիցը։
7
Որովհետեւ գազանների, եւ թռչունների, եւ սողունների, եւ ծովում լինողների բոլոր բնութիւնը նուաճուած է եւ նուաճվում է մարդկային բնութիւնից։
8
Բայց մարդկանց լեզուն ոչ ով կարող չէ նուաճել, մի անզուսպ չար է՝ լցուած մահաբեր թոյնով։
9
Նորանով օրհնում ենք Աստուած եւ Հայրը, եւ նորանով անիծում ենք մարդկանց, որ Աստուծոյ նմանութիւնովը ստեղծուած են։
10
Միեւնոյն բերանից դուրս են գալիս օրհնութիւն եւ անէծք. Պէտք չէ, եղբարքս, որ սա այսպէս լինի։
11
Մի՞թէ մի աղբիւր նոյն ակնից քաղցր եւ դառն ջուր կ’բղխէ։
12
Մի՞թէ կարելի է, եղբարքս, որ թզենին ձիթապտուղ բերէ, կամ որթը թուզ. Այնպէս էլ աղի աղբիւրը չէ կարող քաղցր ջուր հանել։
13
Ո՞վ է ձեզանում իմաստուն եւ խելացի, թող իր բարի վարքովը ցոյց տայ իր գործերը իմաստութեան հեզութիւնովը։
14
Բայց եթէ դառն նախանձ եւ հակառակութիւն ունիք ձեր սրտերումը, մի պարծենաք եւ սուտ մի ասէք ճշմարտութեան դէմ։
15
Այս իմաստութիւնը վերեւից իջած չէ, այլ երկրաւոր, շնչաւոր եւ դիւական։
16
Որովհետեւ ուր որ նախանձ եւ կռիւ կայ, այնտեղ անկարգութիւն եւ ամեն չար բաներ կան։
17
Բայց վերին իմաստութիւնը նախ եւ առաջ սուրբ է, եւ յետոյ խաղաղարար, հեզ, հլու, ողորմութիւնով եւ բարի պտուղներով լիքը, անկողմնասէր, անկեղծ։
18
Եւ արդարութեան պտուղը խաղաղութիւնով է սերմվում նորանց համար որ խաղաղութիւն են անում։
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 4 →
All chapters:
1
2
3
4
5