bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Matthew 2
Matthew 2
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 3 →
1
Եւ երբոր Յիսուսը ծնուեց Հրէաստանի Բեթլեհէմումը Հերովդէս թագաւորի օրերումը, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղէմ,
2
Եւ ասեցին. Ո՞րտեղ է Հրէաների ծնուած թագաւորը. որովհետեւ մենք տեսանք նորա աստղը արեւելքումը, եւ եկանք նորան երկրպագելու։
3
Եւ երբոր Հերովդէս թագաւորը լսեց՝ շփոթուեցաւ, եւ բոլոր Երուսաղէմը նորա հետ։
4
Եւ նա բոլոր քահանայապետներին եւ ժողովրդի դպիրներին ժողովելով՝ նորանցից հարցրեց, թէ ո՞րտեղ պիտի ծնուի Քրիստոսը։
5
Եւ նորանք ասեցին նորան. Հրէաստանի Բեթլեհէմումը. որովհետեւ այսպէս է գրուած մարգարէի ձեռովը.
6
Եւ դու, Բեթլեհէմ՝ Յուդայի երկիր, բնաւ փոքրագոյն չես Յուդայի իշխանների մէջ. որովհետեւ քեզանից իշխան պիտի դուրս գայ, որ իմ Իսրայէլ ժողովուրդին հովուէ։
7
Այն ժամանակ Հերովդէսը մոգերին թաքուն կանչելով, նորանցից ստուգեց այն երեւող աստղի ժամանակը։
8
Եւ նորանց Բեթլեհէմ ուղարկելով ասեց. Գնացէք ստոյգ իմացէք այն երեխայի համար, եւ երբոր գտնէք, ինձ իմացրէք, որ ես էլ գամ երկրպագեմ նորան։
9
Եւ նորանք՝ երբոր լսեցին թագաւորիցը՝ գնացին. եւ ահա այն աստղը, որ տեսան արեւելքումը, նորանց առաջին գնում էր, մինչեւ որ եկաւ կանգնեց այն տեղի վերայ, ուր էր երեխան։
10
Եւ երբոր նորանք տեսան այն աստղը, մեծ ուրախութիւնով ուրախացան շատ։
11
Եւ երբոր տունը մտան, գտան երեխային իր մայր Մարիամի հետ, եւ ընկնելով երկրպագեցին նորան, եւ իրանց գանձերը բացին՝ ընծայ տուին նորան՝ ոսկի եւ կնդրուկ եւ զմուռս։
12
Եւ երազում հրաման առան յետ չդառնալ Հերովդէսի մօտ. եւ ուրիշ ճանապարհով գնացին իրանց երկիրը։
13
Եւ երբոր նորանք այն տեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակն երեւեցաւ երազում Յովսէփին եւ ասեց. Վեր կաց՝ վեր առ երեխային եւ նորա մօրը, եւ փախիր Եգիպտոս, եւ մնա այնտեղ, մինչեւ որ ասեմ քեզ. որովհետեւ Հերովդէսը որոնելու է երեխային որ կորցնէ նորան։
14
Եւ նա վեր կացաւ վեր առաւ երեխային եւ նորա մօրը գիշերով, եւ տեղափոխուեցաւ գնաց Եգիպտոս, եւ այնտեղ էր մինչեւ Հերովդէսի վախճանը.
15
Որ կատարուի Տէրիցն ասուածը մարգարէի ձեռովը, որ ասում է. Եգիպտոսից կանչեցի իմ որդիին։
16
Այն ժամանակ Հերովդէսը տեսնելով թէ խաբուեցաւ մոգերիցը, շատ բարկացաւ. Եւ ուղարկեց կոտորեց այն ամեն երեխաներին, որ Բեթլեհէմումը եւ նորա չորս կողմերումն էին․ երկու տարեկաններին եւ նորանցից ցածերին, այն ժամանակին նայելով որ ստուգեց մոգերիցը։
17
Այն ժամանակ կատարուեցաւ Երեմիա մարգարէի ձեռով ասուածն, որ ասում է.
18
Ձայն լսուեցաւ Ռամայի մէջ՝ ողբ եւ լաց եւ կոծ. Ռաքէլը իր որդկանց վերայ լաց էր լինում, եւ չէր կամենում մխիթարուիլ, որովհետեւ չկան։
19
Եւ երբոր Հերովդէսը մեռաւ, ահա Տիրոջ հրեշտակն երազում երեւեցաւ Յովսէփին Եգիպտոսումը,
20
Եւ ասեց. Վեր կաց՝ վեր առ երեխային եւ նորա մօրը եւ գնա Իսրայէլի երկիրը. որովհետեւ երեխայի կեանքը որոնողները մեռել են։
21
Եւ նա վեր կացաւ՝ վեր առաւ երեխային եւ նորա մօրը եւ եկաւ Իսրայէլի երկիրը։
22
Եւ լսելով թէ Արքեղայոսն է թագաւորում Հրէաստանի վերայ իր հայր Հերովդէսի տեղ, վախեցաւ գնալ այնտեղ, եւ երազում պատգամ առնելով՝ գնաց Գալիլեայի կողմերը.
23
Եւ եկաւ բնակուեց այն քաղաքումը որ Նազարէթ է ասվում. որ կատարուի մարգարէների ձեռով ասուածը թէ՝ Նազովրեցի կկոչուի։
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 3 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28