bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Romans 4
Romans 4
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 3
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 5 →
1
Արդ ի՞նչ ասենք, թէ մեր Աբրահամ հայրը գտաւ մարմնի կողմանէ։
2
Որովհետեւ եթէ Աբրահամը գործերով արդարացած լինէր՝ պարծանք կ’ունենար. բայց ոչ թէ Աստուծոյ առաջին։
3
Որովհետեւ գիրքն ի՞նչ է ասում. Աբրահամը հաւատաց Աստուծուն, եւ արդարութիւն համարուեցաւ նորան։
4
Բայց նորան՝ որ գործք է անում, վարձքը չէ համարվում շնորհքի պէս, այլ պարտքի պէս։
5
Բայց նորան՝ որ գործք չէ անում այլ հաւատում է նորան, որ ամբարշտին արդարացնում է, նորա հաւատքը համարվում է արդարութիւն։
6
Ինչպէս որ Դաւիթն էլ այն մարդի երանութիւնն է ասում, որին Աստուած արդարութիւն է համարում առանց գործերի։
7
Երանի նորանց՝ որոնց անօրէնութիւնները թողուեցան, եւ որոնց մեղքերը ծածկուեցան։
8
Երանի է այն մարդին, որին Տէրը մեղք չի համարիլ։
9
Արդ այս երանութիւնը՝ թլփատութեան վերա՞յ է՝ կամ թէ անթլփատութեան վերայ էլ է. որովհետեւ ասում ենք՝ թէ Աբրահամի հաւատքն արդարութիւն համարուեցաւ։
10
Արդ ի՞նչպէս համարուեցաւ. երբոր թլփատութիւնո՞ւմ էր՝ թէ անթլփատութիւնումը. ոչ թէ թլփատութիւնում այլ անթլփատութիւնում։
11
Եւ թլփատութեան նշանն առաւ իբրեւ արդարութեան կնիք այն հաւատքի որ անթլփատութիւնումն էր, որ նա հայր լինի այն ամեն հաւատացեալների՝ որ անթլփատութիւնիցն են՝ որ նորանց էլ համարուի արդարութիւնը։
12
Եւ թլփատութեան հայր համարուի ոչ միայն նորանց՝ որ թլփատութիւնիցն են, այլ նորանց էլ՝ որ այն հաւատքի հետքովն են գնում, որ մեր հայր Աբրահամն անթլփատութիւնումն ունէր։
13
Որովհետեւ ոչ թէ օրէնքովը եղաւ Աբրահամին կամ նորա զաւակին այն խոստմունքը թէ նա աշխարհքի ժառանգն է, այլ հաւատքի արդարութիւնիցը։
14
Որովհետեւ եթէ օրէնքից լինողներն են ժառանգ, ապա հաւատքն ունայն էր՝ եւ խոստմունքը կ’խափանուէր։
15
Որովհետեւ օրէնքը բարկութիւն է գործում. որովհետեւ ուր օրէնք չ’կայ՝ օրինազանցութիւն էլ չ’կայ։
16
Սորա համար հաւատքիցն է, որ շնորհքով լինի. որ խոստմունքը հաստատ լինի ամեն զաւակի համար, ոչ միայն օրէնքիցը լինողի համար, այլ նորա համար էլ որ Աբրահամի հաւատքիցն է, որ մեր ամենի հայրն է։
17
Ինչպէս որ էլ գրուած է, թէ Շատ ազգերի հայր արի քեզ Աստուծոյ առաջին, որին հաւատաց, որ մեռելներին կենդանի է անում՝ եւ չ’լինող բաները լինողի պէս է կանչում։
18
Որ առանց յոյսի՝ յոյսով հաւատաց՝ թէ շատ ազգերի հայր կ’լինի. ինչպէս ասուեցաւ՝ թէ Այնպէս պիտի լինի քո զաւակը։
19
Եւ չ’տկարացաւ հաւատքով, այսինքն մտիկ չ’արաւ իր մարմնին որ արդէն մեռած էր, ինքը իբրեւ հարիւրամեայ լինելով, եւ ոչ էլ Սառայի արգանդի մեռած լինելուն։
20
Եւ Աստուծոյ խոստմունքի համար չ’երկմտեց անհաւատութիւնով, այլ զօրացաւ հաւատքով, եւ Աստուծուն փառք տուաւ։
21
Եւ իր մտքումը համոզուած էր, թէ նա որ խոստացաւ, կարող է եւ անել։
22
Նորա համար էլ արդարութիւն համարուեցաւ նորան։
23
Բայց ոչ միայն նորա համար գրուեցաւ թէ նորան համարուեցաւ արդարութիւն.
24
Այլ մեզ համար էլ, որ մեզ պիտի համարուի, որ հաւատում ենք նորան՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսին յարութիւն տուաւ մեռելներից.
25
Որ մատնուեցաւ մեր յանցանքների համար. եւ յարութիւն առաւ մեզ արդարացնելու համար։
← Chapter 3
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 5 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16