bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Zechariah 2
Zechariah 2
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 3 →
1
Եւ ես աչքերս վերբարձրացրի ու նայեցի, եւ ահա մի մարդ եւ ձեռքին մի չափելու չուան։
2
Եւ ասեցի. Դու ո՞ւր ես գնում. Եւ նա ասեց ինձ. Երուսաղէմը չափելու, որ տեսնեմ թէ որքան է լայնութիւնը եւ որքան երկայնութիւնը։
3
Եւ ահա այն ինձ հետ խօսող հրեշտակը դուրս եկաւ, եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկաւ նորա դիմացը.
4
Եւ ասեց նորան. Վազիր՝ ասիր այս տղային թէ՝ Լայնարձակ պիտի բնակուէ Երուսաղէմը իրանում եղած մարդկանց եւ անասնոց պատճառովը։
5
Եւ ես պիտի նորա համար հրեղէն պարիսպ լինեմ շուրջանակի, ասում է Տէրը, եւ փառաց համար պիտի լինեմ նորանում։
6
Ա՜յ, ա՜յ, էլ փախէք հիւսիսի երկրիցը, ասում է Տէրը, որովհետեւ երկնքի չորս հողմերին պէս ցրուել եմ ձեզ, ասում է Տէրը։
7
Ա՜յ Սիօն, ազատիր քեզ, որ բնակվում ես Բաբիլոնի աղջկայ մօտ։
8
Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Փառքի ետեւից ուղարկել է նա ինձ ձեզ կողոպտող ազգերի մօտ. Որովհետեւ ձեզ դպչողը նորա աչքերի բիբին է դպչում։
9
Որովհետեւ ահա ես իմ ձեռքը շարժելու եմ նորանց վերայ, եւ նորանք պիտի իրանց ծառաներին աւար դառնան. Եւ կգիտենաք, որ Զօրաց Տէրն է ինձ ուղարկել։
10
Ցնծա եւ ուրախացիր, ով Սիօնի աղջիկ, որովհետեւ ահա ես գալիս եմ ու կբնակուեմ քո միջումն, ասում է Տէրը։
11
Եւ այն օրը շատ ազգեր Տիրոջն են յարելու, եւ ինձ ժողովուրդ են լինելու. Եւ ես քո միջումն եմ բնակուելու, եւ դու կգիտենաս, որ Զօրաց Տէրն է ինձ ուղարկել քեզ մօտ։
12
Եւ Տէրը պիտի ժառանգէ իր ժառանգութիւնը՝ Յուդան, սուրբ երկրի վերայ, եւ էլի պիտի հաւանէ Երուսաղէմին։
13
Լռէ ամեն մարմին Տիրոջ առաջին, որ նա զարթնեց իր սուրբ բնակութիւնիցը։
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 3 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14