bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Joel 1
Joel 1
Armenian Eastern Bible 1994
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 2 →
1
Տիրոջ պատգամը, որ հասաւ Բաթուէլի որդի Յովէլին Եզեկիայի ժամանակ:
2
Լսեցէ՛ք սա, ծերունինե՛ր, ակա՛նջ դրէք, երկրի բոլո՛ր բնակիչներ. եղե՞լ է արդեօք այսպիսի բան ձեր օրերում կամ ձեր
3
Պատմեցէ՛ք սա ձեր որդիներին, ձեր որդիները՝ իրենց որդիներին, եւ նրանց որդիները՝ յաջորդ սերնդին:
4
Թրթուրից մնացածները մորեխը կերաւ, մորեխից մնացածները կերաւ ջորեակը, եւ ջորեակից մնացածները կերաւ բուսակեր ճիճուն:
5
Սթափուեցէ՛ք գինուց հարբածնե՛ր, լացէ՛ք եւ ողբացէ՛ք բոլորդ, որ մինչեւ հարբելը գինի էք խմում, որովհետեւ չքացաւ ձեր
6
քանի որ մի ազգ յարձակուեց իմ երկրի վրայ՝ հզօր եւ անթիւ. նրա ատամները առիւծի ատամներ են, նրա ժանիքները՝ առիւծի
7
Նա ապականեց իմ որթատունկը եւ իմ թզենիները խորտակեց, ցնցելով ցնցեց, գցեց այն եւ կեղեւից մերկացրեց նրա ճիւղերը:
8
Ողբա՛ ինձ, ինչպէս քուրձ հագած հարսը՝ իր ամուսնու վրայ:
9
Վերացան զոհերն ու զենումը Տիրոջ տնից, սգացէ՛ք քահանանե՛ր՝ խորանի պաշտօնեանե՛ր,
10
քանի որ չորացան դաշտերը: Թող սգայ երկիրը, որովհետեւ չորացաւ ցորենը, ցամաքեց գինին, նուազեց ձէթը:
11
Ողբացէ՛ք, մշակնե՛ր, ձեր ունեցուածքի՝ ցորենի եւ գարու վրայ, որովհետեւ վերացաւ այգեկութը ագարակից, ցամաքեց
12
նուազեցին թուզը, նուռը, արմաւը եւ խնձորը, եւ ագարակի ամէն ծառ գօսացաւ, քանի որ ուրախութիւնը ամօթ համարեցին:
13
Մարդո՛ւ որդիներ, քուրձե՛ր հագէք, ողբացէ՛ք քահանանե՛ր, սգացէ՛ք, խորանի՛ պաշտօնեաներ, մտէ՛ք, ննջեցէ՛ք, քուրձ հագած
14
Ծոմի օ՛ր նշանակեցէք, աղօ՛թք կազմակերպեցէք, հաւաքեցէ՛ք ծերերին, երկրի բոլոր բնակիչներին ձեր Աստծու Տանը եւ աղօթեցէ՛ք
15
Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, վա՛յ ինձ այն օրը, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը.թշուառութիւն թշուառութեան վրայ պիտի հասնի:
16
Ձեր աչքերի առաջ պակասեցին կերակուրները, ձեր Աստծու տնից՝ ուրախութիւնը եւ խնդութիւնը:
17
Խայտացին երինջները իրենց մսուրներում, ապականուեցին գանձերը, տապալուեցին շտեմարանները, քանի որ ցորենը խորշակահար
18
Ի՞նչ ամբարեմ նրանց մէջ: Լացեցին նախիրների խմբերը, որովհետեւ նրանք արօտ չունէին, եւ ոչխարների հօտերը սատկեցին:
19
Քեզ եմ աղօթում, Տէ՛ր, որովհետեւ հուրը սպանեց անապատի գեղեցկութիւնը, բոցը լափեց ագարակի իւրաքանչիւր ծառ,
20
վայրի կենդանին քեզ նայեց, քանի որ ցամաքեցին ջրի վտակները, եւ հուրը կերաւ անապատի գեղեցկութիւնը:
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 2 →
All chapters:
1
2
3