bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Lamentations 5
Lamentations 5
Armenian Eastern Bible 1994
← Chapter 4
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
1
Յիշի՛ր, Տէ՛ր, թէ ինչե՜ր կատարուեցին մեզ հետ, նայի՛ր եւ տե՛ս մեր կրած նախատինքները:
2
Մեր ժառանգութիւնն անցաւ օտար ազգերին, մեր տները՝ օտարականներին:
3
Որբ մնացինք մենք, հայր չկար մեզ համար, մեր մայրերը մեր աչքի առաջ այրիացան:
4
Մեր ջուրը փողով խմեցինք, եւ մեր փայտը գնելու հոգսը միշտ մեր վզին է ծանրացած:
5
Հալածական եղանք եւ հանգստութիւն չգտանք:
6
Եգիպտացիներն ու ասորաստանցիները ձեռք մեկնեցին՝ մեզ հացով կշտացնելու համար:
7
Մեր հայրերը մեղք գործեցին, նրանցից ոչ ոք հիմա չկայ, եւ հայրերի մեղքը մենք ենք քաշում:
8
Մեզ վրայ տիրեցին ծառաները, եւ այլեւս նրանց ձեռքից մեզ փրկող չկայ:
9
Անապատի սրի ահից եկէք մեր պաշարները ներս տանենք:
10
Սոսկալի սովի երեսից մեր կաշին հնացած թոնրի նման ճաք է տուել:
11
Կանանց խայտառակեցին Սիոնում, իսկ կոյսերին՝ Յուդայի երկրի քաղաքներում:
12
Ծերերին կախեցին իրենց բութ մատներից, չխնայեցին նաեւ պառաւներին:
13
Ընտիր ու պատուական մարդիկ ողբում էին բարձրաձայն, իսկ երիտասարդները, փայտածեծ արուելով, ուժասպառ եղան:
14
Ծերերն այլեւս չէին նստում դարպասների մօտ, իսկ ընտրեալ մարդիկ դադարեցին օրհնութիւններ երգելուց:
15
Մեր սրտերը զրկուեցին ուրախութիւնից, եւ մեր օրհներգութիւններն ու պարերը փոխուեցին սգի:
16
Պսակը վայր ընկաւ մեր գլուխներից. վա՜յ մեզ, վա՜յ մեզ, քանզի մենք մեղք գործեցինք:
17
Ահա թէ ինչու ցաւն առաւ մեր սրտերը, ահա թէ ինչու մեր աչքերին խաւարը պատեց Սիոնի լերան վրայ,
18
որն աւերակ է դարձել, եւ աղուէսներն են ելումուտ անում նրա սրահներում:
19
Տէ՛ր, դու կաս յաւիտեան, եւ քո աթոռը մնում է սերնդից սերունդ:
20
Ինչո՞ւ իսպառ մոռացար մեզ, պատժեցիր, թողեցիր ու երկար ժամանակով լքեցիր մեզ:
21
Ե՛տ դարձրու մեզ, ո՛վ Տէր, եւ մենք կը վերադառնանք, նորոգի՛ր մեզ, Տէ՛ր, ինչպէս վաղնջական ժամանակներում:
22
Դու մերժելով մերժեցիր մեզ, քո ցասումն ու բարկութիւնն անչափ բորբոքուեց մեզ վրայ:
← Chapter 4
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
All chapters:
1
2
3
4
5