bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
1 Samuel 1
1 Samuel 1
Armenian NEA
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 2 →
1
Արիմաթեմ-Սիփայից՝ Եփրեմի լեռից, Եղկանա անունով Եփրեմի Նասիբում մի մարդ էր ապրում։ Նա Թովկիի որդի Հեղիի որդի Հերեմիելի որդին էր։
2
Նա երկու կին ուներ. մեկի անունն էր Աննա, իսկ երկրորդինը՝ Փեննանա։ Փեննանան զավակներ ուներ, իսկ Աննան զավակ չուներ։
3
Այդ մարդը տարեցտարի ելնում էր իր Արիմաթեմ քաղաքից, գնում էր Սելով՝ Տիրոջը՝ Զորությունների Աստծուն երկրպագելու և զոհ մատուցելու։ Այնտեղ Տիրոջ քահանաներն էին Հեղին և նրա երկու որդիները՝ Օփնին ու Փենեեսը։
4
Երբ Եղկանան զոհ էր մատուցում, իր կին Փեննանային բաժիններ էր տալիս նրա որդիների ու դուստրերի թվով։
5
Թեև Եղկանան Աննային առավել էր սիրում, քան Փեննանային, Աննային մեկ բաժին էր տալիս, քանի որ նա զավակ չուներ։ Տերը փակել էր նրա արգանդը։
6
Աննան տառապանքի և տրտմության մեջ էր, որովհետև Տերն իրեն զավակ չէր պարգևել։ Հենց այդ պատճառով էր տրտմում, որ Տերը փակել էր իր արգանդը, որպեսզի զավակ չպարգևի իրեն։
7
Նա ամեն տարի այդպես էր անում, երբ Տիրոջ տուն էր գալիս. տրտմում էր, լալիս և ոչինչ չէր ուտում։
8
Նրա ամուսին Եղկանան ասաց նրան. «Աննա»։ Սա ասաց. «Այստեղ եմ, տե՛ր»։ Եղկանան ասաց նրան. «Ինչո՞ւ ես լալիս, ինչո՞ւ չես ուտում, և ինչո՞ւ է հոգիդ ալեկոծվում, մի՞թե ես քեզ համար տասը զավակից լավ չեմ»։
9
Երբ նրանք կերան, Աննան ելավ Սելով ու կանգնեց Տիրոջ առջև։ Հեղի քահանան նստել էր Տիրոջ տաճարի մուտքի մոտ դրված իր աթոռին։
10
Նա վշտահար հոգով աղոթեց Տիրոջն ու դառնորեն լաց եղավ
11
և ասաց. «Ադոնայի, Տեր, Ելովե Սաբավովթ, եթե կամենաս տեսնել քո աղախնի տառապանքները, ինձ հիշես ու արու զավակ տաս քո աղախնին, մինչև նրա մահվան օրը քեզ կնվիրեմ նրան, նա գինի չի խմի ու չի հարբի և նրա գլխին ածելի չի դիպչի»։
12
Եվ երբ Տիրոջ առաջ նրա աղոթքը երկարեց, Հեղի քահանան հետևեց նրա շրթունքներին, և քանի որ
13
Աննան մտքում էր աղոթում, և շրթունքները չէին շարժվում, ձայնը լսելի չէր, բայց Տերը լսեց նրան, Հեղին կարծեց, թե նա հարբած է։
14
Հեղիի սպասավորն Աննային ասաց. «Մինչև ե՞րբ ես հարբած վիճակում մնալու, սթափվի՛ր գինովությունից ու հեռացի՛ր Տիրոջ առջևից»։
15
Պատասխան տալով՝ Աննան ասաց. «Ո՛չ, տե՛ր, այդպես չէ։ Ես վշտացած սրտով կին եմ։ Գինի չեմ խմել և հարբած չեմ։ Ես իմ սիրտն եմ բացել Տիրոջ առջև։
16
Քո աղախնին անզգամ կին մի՛ համարիր, ես իմ բազում տրտմության և իմ տխրության պատճառով եմ կանգնել մինչև այժմ»։
17
Հեղին պատասխան տվեց և ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, և Իսրայելի Աստվածը թող կատարի իրենից հայցած քո բոլոր խնդրանքները»։
18
Աննան ասաց. «Թող քո աղախինը շնորհ գտնի քո առաջ»։ Եվ կինը գնաց իր ճանապարհով, մտավ իր վրանը, կերավ և խոսեց իր ամուսնու հետ, և տխրությունը վերացավ նրա երեսից։
19
Առավոտ կանուխ նրանք երկրպագեցին Տիրոջը և գնացին իրենց ճանապարհով։ Եղկանան մտավ Արիմաթեմում գտնվող իր տունն ու մերձեցավ իր կնոջը՝ Աննային։ Տերը հիշեց նրան,
20
և նա հղիացավ։ Երբ ժամանակը հասավ, ծնեց որդի, որի անունը դրեց Սամուել՝ ասելով. «Տիրոջից՝ Զորությունների Աստծուց խնդրեցի սրան»։
21
Մյուս տարի Եղկանան ու իր ամբողջ ընտանիքը եկան Սելով՝ մատուցելու տարեկան զոհը և ուխտի զոհը, իր հետ վերցնելով նաև տասանորդը։
22
Բայց Աննան չգնաց նրա հետ և իր ամուսնուն ասաց. «Մնամ այստեղ, մինչև մանկանը կրծքից կտրեմ, ապա կտանեմ նրան, որ ներկայանա Տիրոջ առջև և այնտեղ ծառայի ընդմիշտ»։
23
Նրա ամուսին Եղկանան նրան ասաց. «Արա՛ այնպես, ինչպես հարմար ես գտնում. նստի՛ր այստեղ, մինչև նրան կտրես կրծքից։ Թող Տերը իրականացնի այն, ինչ ելավ քո բերանից»։ Կինը նստեց և կերակրեց իր որդուն մինչև նրան կրծքից կտրելը։
24
Հաջորդ տարի նրանք գնացին Սելով՝ իրենց հետ վերցնելով երեք տարեկան մի զվարակ, կլոր հացեր, մեկ արդու նաշիհ և մի սափոր գինի։ Նրանք մտան Սելովում գտնվող Տիրոջ տունը։ Մանուկը նրանց հետ էր։
25
Նրան բերեցին Տիրոջ առջև, նրա հայրը մորթեց տարեկան զոհը, որ ամեն տարի մատուցում էր Տիրոջը։ Նա մոտ բերեց մանկանը և մորթեց զվարակը՝ մանկան փրկության համար։ Աննան՝ մանկան մայրը, նրան տարավ Հեղիի մոտ՝ ասելով.
26
«Աղաչում եմ, տե՛ր իմ, ինչպես ճիշտ է, որ դու կենդանի ես, այնպես էլ ճիշտ է, որ ես այն կինն եմ, որ կանգնել էի քո առջև և Տիրոջն էի աղոթում
27
ահա այս մանկան համար։ Տերը կատարեց իրենից հայցած իմ խնդրանքը։
28
Արդ, իբրև հատուցում, նրան նվիրում եմ Տիրոջը. ինչքան որ ապրի, թող ծառայի Տիրոջը»։ Եվ նրանք այնտեղ երկրպագեցին Տիրոջը։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31