bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
2 John 1
2 John 1
Armenian NEA
Jump to:
Chapter 1
1
Երեցիցս՝ ընտրյալ Տիրուհուն և նրա որդիներին, նրան, որին սիրում եմ ճշմարտությամբ. ոչ թե միայն ես, այլ նաև ճշմարտությանը բոլոր հասու եղողները,
2
ճշմարտության շնորհիվ, որ հաստատված է մեր մեջ և հավիտենապես կմնա մեզ հետ։
3
Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից՝ Հոր Որդուց, շնո՜րհ, ողորմությո՜ւն, խաղաղությո՜ւն ձեզ՝ ճշմարտությամբ և սիրով։
4
Չափազանց ուրախացա, որ գտա քո որդիներից ոմանց, ովքեր ընթանում են ճշմարտությամբ, ըստ այն պատվիրանի, որն ստացանք Հորից։
5
Այժմ աղաչում եմ քեզ, ո՛վ Տիրուհի, որ սիրենք միմյանց. ոչ թե մի նոր պատվիրան եմ գրում քեզ, այլ այն, ինչ որ ի սկզբանե ունեինք։
6
Եվ այս է սերը, որ ընթանանք ըստ նրա պատվիրանների։ Եվ այս է պատվիրանը, որն ի սկզբանե լսեցիք, որպեսզի ըստ այնմ էլ ընթանաք։
7
Բազում մոլորեցնողներ են եկել աշխարհ, որոնք չեն խոստովանում Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած. դա մոլորեցնողն է ու Նեռը։
8
Զգո՛ւյշ եղեք ձեր հանդեպ, որպեսզի չկորցնեք այն, ինչ վաստակեցիք, այլ ստանաք բովանդակ վարձը։
9
Ամեն ոք, ով առաջ է անցնում և չի մնում Քրիստոսի վարդապետության մեջ, չի ճանաչում Աստծուն։ Իսկ ով մնում է վարդապետության մեջ, նա ընդունում է և՛ Որդուն, և՛ Հորը։
10
Եթե մեկը գա ձեզ մոտ և այս վարդապետությունը չունենա, նրան տուն մի՛ ընդունեք և մի՛ ողջունեք։
11
Եթե մեկը նրան բարև ասի, մասնակից կլինի նրա չար գործերին։
12
Շատ բան ունեի ձեզ գրելու, բայց չուզեցի գրել թղթով և թանաքով, քանի որ հույս ունեմ անձամբ գալու ձեզ մոտ և դեմ առ դեմ խոսելու, որպեսզի մեր ուրախությունը կատարյալ լինի։
13
Քեզ ողջունում են քո ընտրյալ քրոջ որդիները։ Շնորհը ձեզ հետ։
Jump to:
Chapter 1
All chapters:
1