bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
2 Kings 22
2 Kings 22
Armenian NEA
← Chapter 21
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 23 →
1
Հովսիան ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեսունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Հեդիդա էր, նա բասուրովթացի Հեդիդայի դուստրն էր։
2
Նա հավատարիմ գտնվեց Տիրոջ առջև, գնաց իր նախնի Դավթի ընթացած բոլոր ճանապարհներով, աջ կամ ձախ չխոտորվեց։
3
Հուդայի արքա Հովսիայի թագավորության տասնութերորդ տարվա յոթերորդ ամսում արքան, Մեսողոմի որդի Եսելիայի որդի Սափանին՝ տան քարտուղարին ուղարկելով, ասաց.
4
«Գնա՛ Քեղկիա քահանայապետի մոտ և նրան ասա՛, որ նա պահապանների՝ ժողովրդից կշռով հավաքած և Տիրոջ տունը բերված արծաթը հաշվի
5
ու հանձնի Տիրոջ տան գործի վրա նշանակված գործավորներին՝ Տիրոջ տան վերակացուներին»։ Տիրոջ տան քայքայված մասերը վերականգնելու համար վճարեցին Տիրոջ տան վրա աշխատող բանվորներին՝
6
հյուսներին, շինարարներին, ճարտար որմնադիրներին, որպեսզի Տիրոջ տան փլված մասերը նորոգելու համար ատաղձ ու տաշած քարեր գնեն։
7
Նրանց տրված արծաթի հաշիվը չէին պահանջում, որովհետև նրանք ազնվորեն էին աշխատում։
8
Քեղկիա քահանայապետն ասաց Սափան քարտուղարին. «Տիրոջ տանը օրենքի գիրք եմ գտել»։ Քեղկիան գիրքը տվեց Սափանին, որն ընթերցեց այն։
9
Նա արքային լուր տարավ՝ ասելով. «Քո ծառաները Տիրոջ տանը եղած արծաթը հավաքեցին և Տիրոջ տան վրա աշխատող բանվորներին հանձնեցին»։
10
Սափան քարտուղարը խոսեց արքայի հետ՝ ասելով. «Քեղկիա քահանան ինձ մի մատյան է տվել»։ Սափանն այն ընթերցեց արքայի առջև։
11
Երբ արքան լսեց Օրենքի գրքի խոսքերը, իր հանդերձները պատառոտեց։
12
Արքան պատվեր տվեց Քեղկիա քահանային, Սափանի որդի Աքիկամին, Միքեի որդի Աքոբորին, Սափան քարտուղարին և արքայի ծառա Հասայիային.
13
«Գնացե՛ք և ինձ համար, ամբողջ ժողովրդի համար և Հուդայի ամբողջ երկրի համար հարցրե՛ք Տիրոջն այս գտնված գրքի խոսքերի մասին, որովհետև մեզ վրա Տիրոջ մեծ բարկությունն է բորբոքվել այն բանի համար, որ մեր հայրերը այս գրքի խոսքերին չեն հնազանդվել, չեն գործադրել այդտեղ գրված բոլոր պատգամները»։
14
Քեղկիա քահանան, Աքիկամը, Աքոբորը, Սափանը և Հասայիան գնացին հանդերձապետ Արասի որդի Թեկուայի որդի Սեղղոմի կնոջ՝ Օղդա մարգարեի մոտ։ Նա Երուսաղեմի մերձակա Մասենայում էր բնակվում։ Նրանք խոսեցին նրա հետ։
15
Օղդան ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ասե՛ք այն մարդուն, որը ձեզ ուղարկել է ինձ մոտ.
16
“Այսպես է ասում Տերը. “Ահա չարիք պիտի բերեմ այդ տեղի և բնակիչների վրա, ինչպես գրված է Հուդայի երկրի արքայի կարդացած մատյանում։
17
Այս ամենը նրա համար, որ ինձ լքեցին, խունկ ծխեցին օտար աստվածներին, որպեսզի իրենց ձեռքի գործերով ինձ բարկացնեն, և բորբոքվի իմ բարկությունն այդ տեղի վրա և չմեղմանա”։
18
Տիրոջը հարց տալու համար ձեզ ուղարկած Հուդայի արքային ա՛յս ասեք. “Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քո լսած խոսքերի իմաստն այս է.
19
քանի որ քո սիրտը փափկեց, դու խոնարհ գտնվեցիր Տիրոջ առջև, երբ լսեցիր, թե ի՛նչ է ասվել Երուսաղեմի և նրա բնակիչների մասին, թե լինելու է ավերածություն ու անեծք, և պատառոտեցիր քո հանդերձները, լաց եղար իմ առջև, իսկ ես լսեցի այդ,- ասում է Տերը,-
20
դրա համար ես քեզ պիտի տանեմ քո նախնիների գիրկը. դու թաղվելու ես քո տեղում՝ Երուսաղեմում, և քո աչքերը չեն տեսնելու այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այդ տեղի՝ Երուսաղեմի վրա”»։
← Chapter 21
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 23 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25