bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
2 Thessalonians 2
2 Thessalonians 2
Armenian NEA
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 3 →
1
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան և նրա մոտ մեր հավաքվելու վերաբերյալ, եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ,
2
որ ձեր միտքն արագորեն չպղտորեք և չսարսափեք ո՛չ հոգով, ո՛չ խոսքով, ո՛չ էլ նամակներով՝ որպես մեր կողմից ուղարկված, իբր Տիրոջ օրը եկել-հասել է։
3
Թող ոչ ոք ձեզ չխաբի և ոչ մի ձևով, որովհետև Տիրոջ օրը չի գալու, եթե նախ ապստամբությունը չգա, և չհայտնվի անօրենության մարդը՝ կորստյան որդին,
4
հակառակորդը՝ հպարտացած այն ամենի վրա, որ կոչվում է աստված կամ պաշտամունքի առարկա, մինչև իսկ կնստի Աստծու տաճարում և իրեն կներկայացնի, թե Աստված է։
5
Չե՞ք հիշում, որ երբ ձեզ մոտ էի, ասում էի այս բաները։
6
Եվ այժմ դուք ինքներդ գիտեք, թե ինչն է նրան զսպում, որ հայտնվի իր ժամանակին։
7
Անօրենության խորհրդավոր ուժն արդեն գործում է, բայց չպիտի հայտնվի, մինչև մեջտեղից չվերցվի նա, ով այժմ նրան զսպում է։
8
Ապա կհայտնվի Անօրենը, որին Տեր Հիսուսը կսպանի իր բերանի շնչով և կոչնչացնի իր հայտնությամբ, իր գալստյան ժամանակ։
9
Անօրենի գալուստը տեղի է ունենալու սատանայի ներգործությամբ, ամեն տեսակ կարողությամբ, նշաններով, կեղծ հրաշքներով
10
և ամեն տեսակ անիրավ խաբեությամբ նրանց համար, ովքեր կորստյան ճամփի վրա են, քանի որ չընդունեցին և չսիրեցին ճշմարտությունը, որպեսզի փրկվեն։
11
Դրա համար էլ Աստված նրանց մոլորության ներգործությանն է ենթարկում, որ հավատան ստին,
12
որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր չհավատացին ճշմարտությանը և հաճույք փնտրեցին անօրենության մեջ։
13
Իսկ մենք պարտք ենք համարում շարունակ գոհություն հայտնել Աստծուն ձեզ համար, Տիրոջից սիրվա՛ծ եղբայրներ, որովհետև Աստված սկզբից ընտրեց մեզ, որպեսզի փրկվենք Հոգու սրբացումով և ճշմարտության հանդեպ ունեցած հավատով,
14
որին նաև ձեզ կանչեց մեր քարոզած Ավետարանի միջոցով, որպեսզի ձեռք բերեք Տեր Հիսուս Քրիստոսի փառքը։
15
Հետևաբար, եղբայրնե՛ր, հաստատո՛ւն մնացեք և պի՛նդ պահեք ավանդությունները, որ սովորեցիք թե՛ մեր խոսքով և թե՛ մեր նամակով։
16
Եվ ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը և Աստված՝ մեր Հայրը, որ մեզ սիրեց և հավիտենական մխիթարություն ու բարի հույս տվեց իր շնորհով,
17
թող ձեր սրտերը մխիթարի և զորացնի ամեն բարի գործի և ամեն բարի խոսքի մեջ։
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 3 →
All chapters:
1
2
3