bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Deuteronomy 10
Deuteronomy 10
Armenian NEA
← Chapter 9
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 11 →
1
«Այն ժամանակ Տերն ինձ ասաց. “Երկու քարե տախտա՛կ կոփիր նախկինների նման ու բարձրացի՛ր լեռը։ Նաև փայտից տապանա՛կ պատրաստիր,
2
և ես այդ տախտակների վրա կգրեմ այն նույն պատգամները, որ կային առաջին տախտակների վրա, որոնք դու ջարդեցիր։ Սրանք կդնես տապանակի մեջ”։
3
Ես չփտող փայտից տապանակ պատրաստեցի։ Ապա առաջինների պես երկու քարե տախտակներ կոփեցի և բարձրացա լեռը։ Երկու տախտակներն իմ ձեռքին էին։
4
Եվ Տերը նախկինում գրածի նման երկու տախտակների վրա գրեց այն տասը պատվիրանները, որ ձեզ հաղորդել էր լեռան վրա, կրակի միջից, և Տերը դրանք տվեց ինձ։
5
Ես դառնալով իջա լեռից ու տախտակները դրեցի տապանակի մեջ, և դրանք այնտեղ են մնում, ինչպես պատվիրել էր ինձ Տերը։
6
Իսրայելի որդիները Հակիմի որդիների Բերովթից գնացին դեպի Մադաի։ Այնտեղ Ահարոնը մահացավ ու այնտեղ թաղվեց։ Նրա փոխարեն քահանայացավ նրա որդի Եղիազարը։
7
Այնտեղից գնացին դեպի Գադգադ, Գադգադից՝ դեպի Ետակա՝ ջրերի վտակների երկիրը։
8
Այդ ժամանակ Տերը Ղևիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ Ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջև՝ ծառայելու նրան ու օրհնելու նրա անունը, ինչպես որ լինում է մինչև այսօր։
9
Այդ իսկ պատճառով ղևտացիներն իրենց եղբայրների նման բաժին ու ժառանգություն չունեն, քանի որ Տերն ինքն է նրանց բաժինն ու ժառանգությունը, ինչպես որ ասաց նրանց։
10
Եվ ես քառասուն օր ու քառասուն գիշեր մնացի լեռան վրա, և այս անգամ էլ Տերը լսեց ինձ ու չկոտորեց ձեզ։
11
Տերն ինձ ասաց. “Գնա՛, քայլի՛ր այդ ժողովրդի առջևից, որպեսզի նրանք մտնեն ու ժառանգեն այն երկիրը, որ նրանց հայրերին երդումով խոստացա տալ նրանց”»։
12
«Արդ, Իսրայե՛լ, ի՞նչ է պահանջում քեզանից Տերը՝ քո Աստվածը. միայն այն, որ երկնչես Տիրոջից՝ քո Աստծուց և ընթանաս նրա բոլոր ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով
13
պահես Տիրոջ՝ քո Աստծու պատվիրաններն ու նրա օրենքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, որպեսզի քեզ համար լավ լինի։
14
Ահա Տիրոջը՝ քո Աստծունն են երկինքն ու երկինքների երկինքը, ինչպես նաև երկիրն ու նրանց մեջ գտնվող ամեն ինչ։
15
Սակայն Տերը բարեհաճ գտնվեց ու սիրեց ձեր հայրերին և նրանցից հետո բոլոր ազգերից ընտրեց ձեզ՝ նրանց հետնորդներին, ինչպես որ տեսնում եք մինչև այսօր։
16
Վերացրե՛ք ձեր խստասրտությունը և այլևս կամակոր մի՛ եղեք,
17
որովհետև Տերը՝ մեր Աստվածը, աստվածների Աստվածն է, տերերի Տերը, մեծ, հզոր ու ահավոր Աստված, որ ոչ մեկին աչառություն չի անում ու կաշառք չի առնում։
18
Նա պաշտպանում է եկվորի, որբի ու այրու իրավունքները, սիրում է պանդուխտին, նրան հաց ու հագուստ է տալիս։
19
Դուք էլ սիրե՛ք պանդխտին, որովհետև դուք էլ պանդուխտ էիք եգիպտացիների երկրում։
20
Տիրոջից՝ քո Աստծուց, երկնչի՛ր, պաշտի՛ր նրան, հարի՛ր նրան և երդվի՛ր նրա անունով,
21
որովհետև նա է քո պարծանքը, նա է այն Աստվածը, որ քեզ համար մեծ ու փառավոր գործեր արեց, որոնք տեսան քո աչքերը։
22
Քո նախնիները յոթանասուն հոգով իջան Եգիպտոս, իսկ հիմա Տերը՝ քո Աստվածը, քեզ երկնքի աստղերի չափ բազմամարդ դարձրեց»։
← Chapter 9
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 11 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34