bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Ecclesiastes 1
Ecclesiastes 1
Armenian NEA
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 2 →
1
Դավթի որդու՝ Երուսաղեմում Իսրայելի թագավոր Ժողովողի խոսքերը
2
Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ունայնություն ունայնությանց. ամեն ինչ ունայն է։
3
Ի՞նչ օգուտ ունի մարդ իր ողջ չարչարանքից, որով նա տանջվում է արեգակի ներքո։
4
Սերունդ է գնում, սերունդ է գալիս, բայց երկիրը մնում է հավիտյան։
5
Արեգակը ծագում, մայր է մտնում և վերադառնում իր տեղը։
6
Ելնում է նա դեպի հարավ և դառնում դեպի հյուսիս. պտտվելով պտտվում, փչում է հողմը և վերադառնում իր շրջապտույտին։
7
Բոլոր գետերն էլ հոսում են դեպի ծով, բայց այն չի լցվում, և վերադառնում են գետերն այնտեղ, որտեղով հոսել են՝ կրկին հոսելու համար։
8
Ամեն ինչ ջանքով է լինում, և մարդը չի կարող դա բացատրել. աչքը տեսնելով չի հագենում, և ականջը լսելով չի լցվում։
9
Ի՞նչ է անցյալը. այն, ինչ որ պիտի լինի, և ի՞նչ արեցինք. այն, ինչ անելու ենք միշտ։ Եվ ոչ մի նոր բան չկա արեգակի ներքո։
10
Ո՞վ կարող է ասել՝ «Ահա սա նոր է»։ Բայց դա եղել է վաղուց, հավիտենապես՝ մեզնից առաջ եղածների մեջ։
11
Նախկինների հիշատակը չկա, չի լինելու նաև դրանցից հետո գալիքների հիշատակը՝ ամենավերջում ծնվողների մեջ։
12
Ես՝ Ժողովողս, թագավորեցի Իսրայելի վրա Երուսաղեմում
13
և սիրտս տվեցի իմաստությամբ քննելու և խորհելու այն ամենի մասին, ինչ եղել է երկնքի ներքո։ Քանզի Աստված չար զբաղմունք է տվել մարդու որդիներին՝ արեգակի ներքո չարչարվելու։
14
Ես տեսա այն բոլոր գործերը, որ կատարվել են արեգակի ներքո, և ահա ամեն ինչ ունայնություն է, քամուն բռնելու նման։
15
Ուղիղ ձևից շեղվածին նույն ճանապարհին դարձնել չի լինի, և պակասող բանը՝ հաշվել։
16
Սրտիս մեջ ինքս ինձ ասացի. «Ահա ես ավելի մեծ եղա և ավելի իմաստնացա, քան բոլոր նրանք, որ ինձնից առաջ եղել էին Երուսաղեմում»։ Եվ իմ սիրտը ճանաչեց իմաստությունն ու գիտությունը։
17
Իմ սիրտը ճանաչեց բազում իմաստություն և գիտություն, ես հասկացա առակներն ու խորհուրդները։ Սակայն դա նույնպես քամուն բռնելու նման է։
18
Քանզի շատ իմաստության մեջ շատ գիտություն կա, և իր գիտությունն ավելացնողն իր ցավն է ավելացնում։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12