bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Ezra 1
Ezra 1
Armenian NEA
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 2 →
1
Պարսից Կյուրոս արքայի թագավորության առաջին տարում, որպեսզի կատարվի Երեմիա մարգարեի բերանով ասված Տիրոջ խոսքը, Տերն արթնացրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա հրովարտակ արձակեց իր ողջ թագավորության մեջ և բոլորին հետևյալը գրեց.
2
«Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. Տերը՝ երկնքի Աստվածն ինձ տվեց երկրի բոլոր թագավորությունները. նա հրամայեց ինձ իր համար տաճար կառուցել Հուդայի երկրի Երուսաղեմ քաղաքում։
3
Ձեզանից ով Տիրոջ ժողովրդից է, և որի հետ է իր Աստվածը, թող ելնի Հուդայի Երուսաղեմ և կառուցի Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տունը, և Աստված ինքը, որ բնակվում է Երուսաղեմում, նրա հետ թող լինի։
4
Իր ողջ հարստությունը թող վերցնի իր հետ և տանի այնտեղ, որտեղ բնակություն կհաստատի. թող իր հետ վերցնի իր ողջ ունեցվածքը, ինչ որ լինի՝ արծաթեղեն և ոսկեղեն, կահ-կարասի կամ անասուն, և իր ընկերների հետ թող տանեն իրենց հետ՝ մասնակցելու Երուսաղեմում Տիրոջ՝ Աստծու տաճարի պատրաստության համար»։
5
Եվ ոտքի ելան Հուդայի ու Բենիամինի նահապետական տների իշխանները, քահանաներն ու ղևտացիները, բոլոր նրանք, որոնց հոգիներն արթնացրեց Տերը՝ Աստված, ելնելու և կառուցելու Տիրոջ՝ Աստծու տաճարը Երուսաղեմում։
6
Բոլոր նրանք, որ նրանց շրջակայքում էին բնակվում, օգնում և զորացնում էին նրանց ձեռքերը՝ տալով արծաթ, ոսկի, կահ-կարասի ու անասուն. ընծաներով ու նվերներով լիացնում էին նրանց։
7
Կյուրոս թագավորն էլ բերել տվեց Տիրոջ տաճարի ողջ սպասքն ու կահքը, որ Նաբուքոդոնոսորը վերցրել էր Երուսաղեմից և ի պահ հանձնել իր աստվածների տանը։
8
Այդ ամենը պարսից Կյուրոս թագավորը բերել տվեց Միթրիդատ գանձապահի ձեռքով և հաշվելով հանձնեց Հուդայի իշխան Սամանասարին։
9
Այս է դրանց թիվը. երեսուն ոսկեղեն կոնք, հազար քսանինը արծաթե կոնք.
10
Երեսուն ոսկե սկավառակներ և արծաթեղեն այլևայլ՝ հազար։
11
Ոսկեղեն և արծաթեղեն ողջ սպասքը հինգ հազար չորս հարյուր կտոր էր, որ Սամանասարի և Բաբելոնի գերությունից Երուսաղեմ վերադարձողների հետ էին։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10