bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Habakkuk 1
Habakkuk 1
Armenian NEA
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 2 →
1
Տեսիլք, որը տեսավ Ամբակում մարգարեն։
2
Մինչև ե՞րբ, Տե՛ր, աղաղակեմ, և չլսես, զրկված՝ ձայն տամ քեզ, և չփրկես։
3
Ինչո՞ւ ինձ տառապանք ու հոգնություն ցույց տվեցիր՝ թշվառություն և ամբարշտություն տեսնելու։ Իմ առաջ դատաստան եղավ, և դատավորը կաշառք էր վերցնում։
4
Դրա համար օրենքը մերժվեց, և արդարադատությունը գլուխ չի գալիս. քանի որ ամբարիշտը ճնշում է արդարին, որի համար սխալ դատաստան էր լինում։
5
Տեսե՛ք, արհամարհողնե՛ր, և նայե՛ք, հիացմունքով զարմացե՛ք և չքացե՛ք, որովհետև ես մի գործ եմ անում ձեր օրերում, որին չեք հավատա, թեպետ մեկը պատմի ձեզ։
6
Ահա ես արթնացնում եմ քաղդեացիներին՝ դաժան և արագընթաց ազգին, որ ընթանում է երկրի լայնությամբ՝ ժառանգելու վրանները, որոնք իրենը չեն։
7
Ահեղ ու երևելի է. նրա դատաստանն իրենից կլինի, և իր տեսիլքն իրենից կելնի։
8
Նրանց ձիերն ավելի արագ կվազեն, քան ընձառյուծները, ավելի կատաղի, քան արաբացիների գայլերը. նրանց զինյալները կասպատակեն, կդիմեն հեռուներից և կսլանան, ինչպես արծիվները ցանկությամբ՝ կերակուրի վրա։
9
Ամբարիշտների վախճանը կհասնի նրա երեսի դեմ դարձածների համար։ Գերությունը կհավաքի, ինչպես ավազը։
10
Ինքը թագավորների հետ զեխություն կանի, բռնակալները նրա խաղալիքն են, և ինքը բոլոր ամրոցների հետ ամբողջությամբ խաղ կանի, հողակույտեր կհավաքի և կպահի այն։
11
Այն ժամանակ կփոխվի նրա միտքը, կանցնի և կախորժի՝ ասելով. «Այս զորությունն իմ աստծունն է»։
12
Ի սկզբանե մի՞թե դու չես Տերը՝ մեր Աստվածը. չենք մեռնի. Տե՛ր, նրան դրեցիր դատաստանի և ստեղծեցիր ինձ՝ հանդիմանելու նրա խաղը։
13
Սուրբ է քո աչքը չարիքներ տեսնելու համար, և չես կարողանա նայել տառապանքներին. ինչո՞ւ նայեցիր արհամարհողներին և չսաստեցիր, երբ ամբարիշտը կուլ էր տալիս արդարին։
14
Մարդկանց կդարձնես ծովի ձկների և սողունների՞ պես, որոնք առաջնորդ չունեն։
15
Վախճանը կարթով կորզեց, իր ցանցով բռնեց նրան և իր ուռկաններով ժողովեց նրան, որի համար կուրախանա և կցնծա նրա սիրտը։
16
Դրա համար զոհ կմատուցի իր ուռկանին և խունկ կծխի իր ցանցին, քանի որ նրանցով ուռճացրեց իր բաժինը և իր ընտիր կերակուրը։
17
Դրա համար կտարածի իր ցանցը և չի խնայի մշտապես կոտորելու ազգերին։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 2 →
All chapters:
1
2
3