bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Haggai 1
Haggai 1
Armenian NEA
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 2 →
1
Դարեհ արքայի երկրորդ տարում՝ վեցերորդ ամսին, որ ամսվա առաջին օրն էր, Տիրոջ խոսքը եղավ Անգեոս մարգարեի միջոցով և ասաց. «Խոսի՛ր Զորաբաբելի՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդու, և Հեսուի՝ Հովսեդեկ քահանայապետի որդու հետ և ասա՛.
2
“Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Այդ ժողովուրդն ասում է, թե չի հասել Տիրոջ տունը շինելու ժամանակը”»։
3
Եվ Տիրոջ խոսքը եղավ Անգեոս մարգարեի միջոցով, և ասաց.
4
«Միայն ձե՞զ համար կլինի ժամանակ՝ գմբեթավոր տներում բնակվելու, իսկ իմ տունն ավերակ է»։
5
Արդ, այսպես է ասում Ամենակալ Տերը. «Քննեցե՛ք ձեր սրտերը ձեր ճանապարհներին։
6
Ցանում էիք շատ և հավաքում քիչ, ուտում էիք, բայց չէիք հագենում, խմում էիք, բայց հագուրդ չէիք ստանում, հագնում էիք, բայց չէիք տաքանում դրանցով, և ով իր վարձն էր հավաքում, ծակոտված կապոցների մեջ էր հավաքում»։
7
Այսպես է ասում Ամենակալ Տերը. «Քննեցե՛ք ձեր սրտերը ձեր ճանապարհներին։
8
Բարձրացե՛ք լեռը, փա՛յտ կտրեք և շինե՛ք այդ տունը, և կհիանամ դրանով ու կփառավորվեմ,- ասում է Տերը։
9
Շատին սպասեցիք, և քիչը եղավ, դուք ներս՝ տներ կրեցիք, իսկ ես դուրս փչեցի այն»։ Դրա համար այսպես է ասում Ամենակալ Տերը. «Քանի որ իմ տունն ավերակ է, և դուք շտապում եք յուրաքանչյուրն իր տունը,
10
դրա համար երկինքը կպահի քո անձրևը, և երկիրը կխափանի իր արդյունքը։
11
Ես սուր կբերեմ երկրի վրա, ցորենի վրա, գինու վրա, յուղի վրա ու երկրի բոլոր բույսերի վրա, մարդկանց վրա ու անասունի վրա և նրանց ձեռքերի բոլոր վաստակների վրա»։
12
Եվ Զորաբաբելը՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդին, Հեսուն՝ Հովսեդեկ քահանայապետի որդին, և ժողովրդի բոլոր մնացորդները լսեցին Տիրոջ՝ իրենց Աստծու ձայնը և Անգեոս մարգարեի պատգամները, ինչպես որ Տերը՝ իրենց Աստվածը, նրան ուղարկեց իրենց մոտ. և ժողովուրդը վախեցավ Տիրոջ հայացքից։
13
Եվ Անգեոսը՝ Տիրոջ պատգամաբերների մեջ Տիրոջ պատգամաբերը, ժողովրդին ասաց. «Ես ձեզ հետ եմ,- ասում է Տերը»։
14
Եվ Տերն արթնացրեց Զորաբաբելի՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդու ոգին, Հեսուի՝ Հովսեդեկ քահանայապետի որդու ոգին և ժողովրդի բոլոր մնացորդների ոգին. և մտնում և իրենց Աստծո՝ Ամենակալ Տիրոջ տանը գործ էին անում։
15
Վեցերորդ ամսվա քսանչորսին՝ Դարեհ արքայի երկրորդ տարում։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 2 →
All chapters:
1
2