bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Hebrews 1
Hebrews 1
Armenian NEA
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 2 →
1
Աստված բազում ձևերով և բազում օրինակներով հնում խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով։
2
Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ կարգեց ամեն ինչի, և որի միջոցով ստեղծեց տիեզերքը։
3
Նա, որ ճառագումն է նրա փառքի և արտահայտումը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։
4
Նա այնքան գերազանց եղավ հրեշտակներից, որ նրանցից շատ ավելի տարբեր անուն ժառանգեց։
5
Արդարև, հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց. «Դու ես իմ որդին, ես այսօր ծնեցի քեզ» ։ Եվ դարձյալ. «Ես նրան հայր կլինեմ, իսկ նա ինձ որդի կլինի» ։
6
Եվ դարձյալ, երբ անդրանիկին աշխարհ է մտցնում, ասում է. «Թող երկրպագեն նրան Աստծու բոլոր հրեշտակները» ։
7
Իսկ հրեշտակների մասին էլ ասում է. «Նա իր հրեշտակներին հոգիներ դարձրեց և իր ծառաներին՝ հրեղեն բոցեր» ։
8
Իսկ Որդու մասին ասում է. «Քո աթոռը, Աստվա՛ծ, հավիտենական է. քո արքայության գավազանը՝ շիտակության գավազան։
9
Դու սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը. դրա համար, Աստվա՛ծ, քո Աստվածը քեզ օծեց ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին» ։
10
Նաև՝ «Դու, Տե՛ր, սկզբից երկիրը հիմնեցիր, և քո ձեռքի գործն է երկինքը։
11
Նրանք կորստյան պիտի մատնվեն, բայց դու կաս և մնում ես։ Բոլորը պիտի մաշվեն որպես ձորձեր.
12
Իսկ դու դրանք հագուստի պես պիտի շրջես և փաթաթես, և նրանք պիտի ոլորվեն։ Բայց դու միշտ նույնն ես, և քո տարիները չեն պակասելու» ։
13
Հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դարձնեմ» ։
14
Չէ՞ որ բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13