bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
James 4
James 4
Armenian NEA
← Chapter 3
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 5 →
1
Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. ձեր այն ցանկությունների՞ց, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ։
2
Ցանկանում եք, բայց չունեք, ուստի և սպանում եք, նախանձում և չեք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում եք, կռվում և ձեռք չեք բերում, որովհետև չեք խնդրում։
3
Խնդրում եք և չեք ստանում, որովհետև չարամտորեն եք խնդրում, որպեսզի այն ծառայեցնեք ձեր ցանկություններին։
4
Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ այս աշխարհի հանդեպ սերը թշնամություն է Աստծու դեմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի է դարձնում։
5
Կամ թե՝ զուր եք համարում, ինչ որ Գիրքն ասում է. «Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»։
6
Այլ է՛լ ավելի շնորհ է տալիս, որի համար ասում է. «Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» ։
7
Ուրեմն հնազանդվե՛ք Աստծուն և դիմադրե՛ք սատանային, ու նա հեռու կմնա ձեզանից։
8
Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, թերահավատնե՛ր, ուղղե՛ք ձեր սրտերը.
9
տառապե՛ք, սգացե՛ք և լացե՛ք. ձեր ծիծաղը սուգի թող վերածվի, և ձեր ուրախությունը՝ տրտմության։
10
Խոնարհվե՛ք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի։
11
Եղբայրնե՛ր, միմյանց մի՛ բամբասեք. իր եղբորը բամբասողը կամ դատողը չարախոսում է օրենքի մասին և դատում այն. իսկ եթե օրենքն ես դատում, օրենքը գործադրող չես, այլ դատավոր։
12
Կա մե՛կ Օրենսդիր և Դատավոր, որ կարող է փրկել ու կործանել. դու ո՞վ ես, որ դատում ես մերձավորիդ։
13
Գանք այժմ նրանց, ովքեր ասում են. «Այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաքը, մեկ տարի կմնանք այնտեղ, առևտրով կզբաղվենք և դրամ կշահենք»։
14
(Դուք, որ չգիտեք վաղվա մասին, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը, քանի որ մի ամպ է ձեր կյանքը, որ մի պահ երևում է և անհետանում)։
15
Փոխանակ ասեիք. «Եթե Տերը կամենա, և ապրենք, կանենք այս կամ այն բանը։
16
Բայց արդ պարծենում եք ձեր ամբարտավանությամբ։ Այսպիսի ամեն պարծանք չար է։
17
Ով գիտի, թե ի՛նչ է բարեգործությունը, և բարիք չի անում, նրա համար դա մեղք է։
← Chapter 3
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 5 →
All chapters:
1
2
3
4
5