bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Joshua 1
Joshua 1
Armenian NEA
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 2 →
1
Մովսեսի՝ Տիրոջ ծառայի վախճանվելուց հետո Տերն ասաց Հեսուին՝ Նավեի որդուն, Մովսեսի օգնականին.
2
«Մովսեսը՝ իմ ծառան, վախճանվեց, արդ, վե՛ր կաց և քո ամբողջ ժողովրդի հետ անցի՛ր Հորդանան գետը դեպի այն երկիրը, որ ես տալու եմ Իսրայելի որդիներին։
3
Այն բոլոր տեղերը, ուր ձեր ոտքերը կկոխեն, ձեզ կտամ, ինչպես որ ասել եմ Մովսեսին.
4
անապատը և Անդրլիբանանը, մինչև մեծ գետը՝ Եփրատ գետը, քետացիների ամբողջ երկիրը մինչև արևմտյան ծովը ձեր սահմանները կլինեն։
5
Ոչ ոք ձեր դեմ չի կանգնի քո կյանքի բոլոր օրերում։ Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ կլինեմ քեզ հետ, և չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։
6
Զորացի՛ր և արիացի՛ր, որովհետև դո՛ւ պիտի բաժանես այս ժողովրդին այն երկիրը, որ քո հայրերին երդվեցի տալ իրենց։
7
Արդ, զորացի՛ր և արիացիր մեծապես, որպեսզի պահես և կատարես այն բոլոր օրենքները, որ քեզ հաղորդեց Մովսեսը՝ իմ ծառան։ Դրանցից չշեղվես աջ կամ ձախ, որ խելամտորեն անես այն ամենը, ինչ որ պիտի անես։
8
Օրենքների այս գիրքը ընթերցի՛ր հարատև և գիշեր-ցերեկ դրանց մասին մտածի՛ր, որպեսզի կարողանաս կատարել բոլոր դրա մեջ գրվածները. այն ժամանակ հաջողակ կլինես, ուղիղ ճանապարհով կընթանաս և խելամտորեն կգործես։
9
Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։
10
Եվ Հեսուն պատվիրեց ժողովրդի դպիրներին՝ ասելով. «Մտե՛ք ժողովրդի բանակի մեջ և հրաման տալով ժողովրդին՝ ասե՛ք.
11
“Ձեզ համար պաշա՛ր պատրաստեք, որովհետև երեք օրից հետո դուք պիտի անցնեք Հորդանան գետը՝ մտնելու և տիրելու այն երկիրը, որ Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, տալու է ձեզ որպես ժառանգություն”»։
12
Հեսուն խոսեց նաև Ռուբենի ցեղի, Գադի ցեղի և Մանասեի կես ցեղի հետ և ասաց.
13
«Հիշե՛ք Տիրոջ խոսքը, որ հաղորդեց ձեզ Մովսեսը՝ նրա ծառան՝ ասելով. “Տերը՝ ձեր Աստվածը, տեղավորեց ձեզ և տվեց ձեզ այս երկիրը։
14
Ձեր կանայք, ձեր մանուկները և ձեր անասունները թող ապրեն այս երկրում, որը ձեզ տվեց Մովսեսը Հորդանան գետի այս կողմում։ Իսկ դուք զինված անցե՛ք ձեր եղբայրներից առաջ և ամբողջ զորությամբ մարտակի՛ց եղեք նրանց,
15
մինչև որ Տերը՝ ձեր Աստվածը, ձեր եղբայրներին էլ տեղավորի, ինչպես որ ձեզ տեղավորեց, և նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալու է նրանց։ Ապա յուրաքանչյուրդ հե՛տ կդառնաք ձեր ժառանգության երկիրը և կժառանգե՛ք այն, որը ձեզ տվեց Մովսեսը՝ Տիրոջ ծառան, Հորդանան գետի արևելյան կողմում”»։
16
Պատասխան տալով՝ Հեսուին ասացին. «Ամեն ինչ, որ պատվիրում ես մեզ, կանենք և կգնանք այն բոլոր տեղերը, ուր ուղարկես մեզ,
17
և ամեն բանում ինչպես որ լսում էինք Մովսեսին, այդպես էլ կլսենք և քեզ, միայն թե Տերը՝ մեր Աստվածը, քեզ հետ լինի, ինչպես որ Մովսեսի հետ էր։
18
Այն մարդը, որ անհնազանդ կլինի քեզ և չի լսի քո խոսքերը, և չի անսա քո հրամաններին, թող մեռնի. միայն թե դու զորացի՛ր և արիացի՛ր»։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24