bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Judges 12
Judges 12
Armenian NEA
← Chapter 11
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 13 →
1
Եփրեմի որդիները հավաքվեցին, եկան Սեփենա և ասացին Հեփթայեին. «Ինչո՞ւ Ամովնի որդիների դեմ պատերազմի ելար և մեզ չկանչեցիր, որ քեզ հետ գնայինք։ Հիմա մենք կրակով կայրենք քո տունը քեզ վրա»։
2
Հեփթայեն նրանց ասաց. «Ես և իմ ժողովուրդը զրկված մարդիկ էինք, և Ամովնի որդիները խիստ նեղում էին ինձ։ Ես բողոքով դիմեցի ձեզ, բայց դուք ինձ չազատեցիք նրանց ձեռքից։
3
Տեսնելով, որ ոչ ոք չի ազատում ինձ, հույսս դրեցի ինձ վրա, գնացի Ամովնի որդիների դեմ, և Տերը նրանց իմ ձեռքը մատնեց։ Հիմա դուք ինչո՞ւ եք ելել այսօր իմ դեմ պատերազմելու»։
4
Եվ Հեփթայեն հավաքեց Գաղաադի բոլոր այրերին ու պատերազմ մղեց Եփրեմի դեմ։ Գաղաադի մարդիկ ջարդեցին եփրեմյաններին։ Փրկված եփրեմյաններն ասել էին՝ «Դուք, գաղաադացինե՛ր, Եփրեմի և Մանասեի միջև եք»։
5
Գաղաադացիները եփրեմյաններից գրավեցին Հորդանան գետի կիրճերը, և երբ եփրեմյանների փախստականներն ասում էին՝ «Թող անցնենք», Գաղաադի մարդիկ նրանց ասում էին. «Մի՞թե դուք էլ եփրեմյան եք»։ Նրանք ասում էին. «Նրանցից չենք»։
6
Նրանց ասում էին. «Մեզ մի նշա՛ն տվեք, ասացե՛ք՝ հասկ, հասկ»։ Բայց նրանց չէր հաջողվում այդպես ասել, ուստի բռնում և կոտորում էին նրանց Հորդանան գետի անցումներում։ Այդ ժամանակ եփրեմյաններից քառասուներկու հազար մարդ զոհվեց։
7
Հեփթայեն վեց տարի դատեց Իսրայելին. գաղաադացի Հեփթայեն մեռավ և թաղվեց Գաղաադի իր քաղաքում։
8
Նրանից հետո Իսրայելին դատեց բեթղեհեմացի Եսեբոնը։
9
Նա երեսուն տղա ուներ և երեսուն դուստր։ Իր դուստրերին մարդու տվեց, իսկ տղաների համար երեսուն կին բերեց դրսից։ Նա Իսրայելին դատեց յոթ տարի։
10
Եսեբոնը մեռավ և թաղվեց Բեթղեհեմում։
11
Նրանից հետո Իսրայելին տասը տարի դատեց զաբուղոնացի Ելովնը։
12
Զաբուղոնացի Ելովնը մեռավ և թաղվեց Եղիմում՝ Զաբուղոնի երկրում։
13
Նրանից հետո Իսրայելին դատեց փարաթոնացի Աբդոնը՝ Ելլեքի որդին։
14
Նա քառասուն որդի և երեսուն թոռներ ուներ, որոնք հեծնում էին յոթանասուն ավանակներ։ Նա Իսրայելին դատեց ութ տարի։
15
Փարաթոնացի Աբդոնը՝ Ելլեքի որդին, մեռավ և թաղվեց Փարաթոնում՝ Եփրեմի երկրում՝ Ամաղեկի լեռան վրա։
← Chapter 11
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 13 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21