bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Malachi 3
Malachi 3
Armenian NEA
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
1
«Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, և կքննի իմ ճանապարհներն իմ առաջ։ Եվ հանկարծակի իր տաճարը կգա Տերը, որին դուք փնտրում եք, և ուխտի պատգամաբերը, որին դուք հավանում եք։ Ահա գալիս է,- ասում է Ամենակալ Տերը,-
2
ո՞վ կհամբերի նրա մուտքի օրվան, և կամ ո՞վ կդիմանա նրա հայտնությանը, քանի որ նա կմտնի հնոցի բոցի պես և բաղնիքի օճառի նման։
3
Եվ կնստի՝ սրբելու և ձուլելու արծաթի պես և ոսկու պես. կսրբացնի Ղևիի որդիներին և կհալեցնի նրանց ոսկու նման և արծաթի նման, և կլինի, որ արդարությամբ զոհեր կմատուցեն Տիրոջը։
4
Հուդայի և Երուսաղեմի զոհաբերությունը հաճելի կլինի Տիրոջը հին օրերի նման և նախկին տարիների պես։
5
Ձեզ վրա կհասնեմ դատաստանով և արագահաս վկա կլինեմ կախարդների և շնացած կանանց դեմ և նրանց դեմ, ովքեր ստությամբ կերդվեն իմ անունով, ովքեր կկտրեն վարձկանի վարձը, ովքեր հարստահարում են այրիներին և ծեծում որբերին, կխեղաթյուրեն պանդուխտի իրավունքը և չեն երկնչի ինձանից,- ասում է Ամենակալ Տերը»։
6
«Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, և չեմ փոփոխվում։ Բայց դուք, Հակոբի՛ որդիներ, հեռու չմնացիք
7
ձեր հայրերի մեղքերից, խուսափեցիք իմ օրենքներից և չպահեցիք դրանք։ Դարձե՛ք դեպի ինձ, և ես կդառնամ դեպի ձեզ,- ասում է Ամենակալ Տերը։ Սակայն ասացիք. “Ինչո՞վ դառնանք”։
8
Արդյո՞ք մարդ Աստծուն կխաբի, որովհետև դուք խաբեցիք ինձ և ասացիք. “Ինչո՞վ խաբեցինք քեզ”։ Քանի որ տասանորդներն ու պտուղները ձեզ մոտ են,
9
և ամբողջությամբ նախանձում և խաբում եք ինձ։ Տարին ավարտվեց,
10
և ամբողջ բերքը ձեր շտեմարաններում հավաքեցիք, բայց ձեր տները կբռնազավթվեն. դարձե՛ք դրա համար,- ասում է Ամենակալ Տերը։ Մի՞թե չեմ բացի ձեզ համար երկնքի պատուհանները և իմ օրհնությունը չեմ հեղի ձեզ վրա, մինչև բավարարվեք։
11
Կպահպանեմ ձեր կերակուրները, չեմ ոչնչացնի ձեր երկրի բերքը, և ձեր որթատունկն այգում անպտուղ չի մնա,- ասում է Ամենակալ Տերը։
12
Բոլոր ազգերը ձեզ երանի կտան, քանի որ դուք ինձ համար հաճելի երկիր կլինեք,- ասում է Ամենակալ Տերը»։
13
«Խստացրիք ձեր խոսքերն իմ դեմ,- ասում է Տերը,- բայց ասացիք՝ “Ինչո՞վ բամբասեցինք քո մասին”։
14
Քանի որ ասում էիք՝ “Իզուր է այն ամենը, որ ծառայում է Աստծուն. ի՞նչն է ավելի, որ պահեցինք նրա պատվիրանները և պաղատանքներով ընդառաջ գնացինք Ամենակալ Տիրոջը։
15
Եվ այժմ մենք երանի ենք տալիս ուրիշներին, և բարեշեն են բոլոր նրանք, որ անօրենություն են գործում և ընդդիմացան Աստծուն ու փրկվեցին”»։
16
Այսպես տրտնջացին Տիրոջից երկյուղածները, յուրաքանչյուրն իր ընկերոջ հետ։ Եվ անսաց Տերը, լսեց ու հիշատակի գիրք գրեց Տիրոջից երկյուղածների առաջ և նրանց համար, ովքեր սարսում են նրա անունից։
17
«Եվ կլինեն ինձ համար,- ասում է Ամենակալ Տերը,- այն օրը, երբ ես փրկություն կբերեմ ու կփայփայեմ նրանց, ինչպես հայրն է փայփայում իրեն լավ ծառայած որդուն։
18
Ապա կդառնաք և ընտրություն կանեք արդարի և անօրենի միջև, Աստծուն ծառայածի և չծառայածի միջև»։
19
«Ահա Տիրոջ օրը կգա բորբոքված հնոցի պես և կայրի նրանց, և բոլոր այլազգիներն ու բոլոր նրանք, որ անօրենություն են գործում, կդառնան եղեգ, և կայրվի նրանցով այն օրը, որ գալու է,- ասում է Ամենակալ Տերը,- և նրանց արմատն ու ճյուղը չեն մնա։
20
Բայց ձեզ՝ իմ անունից երկյուղածներիդ համար կծագի արդարության Արեգակը, և բժշկություն՝ նրա թևերին. կելնեք ու կխայտաք կապից արձակված հորթերի պես։
21
Եվ կկոխկռտեք անօրեններին, և մոխիր կդառնան ձեր ոտքերի տակ այն օրը, որ ես կսահմանեմ,- ասում է Ամենակալ Տերը։
22
Ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում թեզբացի Եղիային, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու նշանավոր օրը,
23
որ պատրաստի հոր սիրտը որդու հանդեպ և մարդու սիրտը՝ իր ընկերոջ հանդեպ. գուցե գալով հարվածեմ երկիրը միանգամից։
24
Հիշեցե՛ք իմ ծառա Մովսեսի օրենքները, ինչպես որ պատվիրեցի նրան Քորեբի վրա. բոլոր հրամաններն ու պատվիրանները»։
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
All chapters:
1
2
3