bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Matthew 1
Matthew 1
Armenian NEA
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 2 →
1
Հիսուս Քրիստոսի՝ Դավթի որդու, Աբրահամի որդու ծննդաբանությունը։
2
Աբրահամից ծնվեց Իսահակը. Իսահակից՝ Հակոբը. Հակոբից՝ Հուդան և նրա եղբայրները.
3
Հուդայից և Թամարից ծնվեցին Փարեսն ու Զարան. Փարեսից՝ Եզրոնը. Եզրոնից՝ Արամը.
4
Արամից ծնվեց Ամինադաբը. Ամինադաբից՝ Նաասովնը. Նաասովնից՝ Սաղմոնը.
5
Սաղմոնից և Ռաքաբից ծնվեց Բոոսը. Բոոսից և Հռութից՝ Ովբեդը. Ովբեդից՝ Հեսսեն.
6
Հեսսեից ծնվեց Դավիթ արքան։ Դավթից և Ուրիայի կնոջից ծնվեց Սողոմոնը.
7
Սողոմոնից ծնվեց Ռոբովամը. Ռոբովամից՝ Աբիան. Աբիայից՝ Ասափը.
8
Ասափից ծնվեց Հոսափատը. Հոսափատից՝ Հորամը. Հորամից՝ Ոզիան.
9
Ոզիայից ծնվեց Հովաթամը. Հովաթամից՝ Աքազը. Աքազից՝ Եզեկիան.
10
Եզեկիայից ծնվեց Մանասեն. Մանասեից՝ Ամովսը. Ամովսից՝ Հովսիան.
11
Հովսիայից ծնվեցին Հեքոնիան և նրա եղբայրները՝ Բաբելոնյան գերության ժամանակ։
12
Բաբելոնյան գերությունից հետո Հեքոնիայից ծնվեց Սաղաթիելը. Սաղաթիելից՝ Զորաբաբելը.
13
Զորաբաբելից ծնվեց Աբիուդը. Աբիուդից՝ Եղիակիմը. Եղիակիմից՝ Ազովրը.
14
Ազովրից ծնվեց Սադովկը. Սադովկից՝ Աքինը. Աքինից՝ Եղիուդը.
15
Եղիուդից ծնվեց Եղիազարը. Եղիազարից՝ Մատթանը. Մատթանից՝ Հակոբը.
16
Հակոբից ծնվեց Հովսեփը՝ Մարիամի ամուսինը, որի հետ նշանված էր կույս Մարիամը, որից ծնվեց Հիսուսը, որն անվանվեց Քրիստոս։
17
Արդ, Աբրահամից մինչև Դավիթ բոլոր սերունդները տասնչորսն են, Դավթից մինչև Բաբելոնյան գերությունը՝ տասնչորս սերունդ, և Բաբելոնյան գերությունից մինչև Քրիստոս՝ տասնչորս սերունդ։
18
Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ։ Նրա մայրը՝ Մարիամը, նշանված էր Հովսեփի հետ։ Նախքան նրանց մերձենալը Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։
19
Հովսեփը՝ նրա ամուսինը, քանի որ արդար էր և չէր կամենում նրան խայտառակել, մտածեց լռելյայն արձակել նրան։
20
Մինչ նա այս մասին էր մտորում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ վերցնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։
21
Նա մի որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից»։
22
Այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից Եսայի մարգարեի միջոցով ասվածը.
23
«Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել», որ նշանակում է «Աստված մեզ հետ»։
24
Հովսեփը, քնից արթնանալով, արեց այնպես, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայել էր իրեն, և իր մոտ առավ իր կնոջը,
25
բայց նրա հետ չհարաբերվեց, մինչև Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն, որի անունը Հիսուս դրեց։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28