bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Micah 2
Micah 2
Armenian NEA
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 3 →
1
Նեղություններ խորհեցին. չարիք են գործում իրենց անկողիններում և այգաբացին լույսով նույնն ի կատար են ածում, քանի որ չբարձրացրին իրենց ձեռքերն առ Աստված։
2
Տենչում էին հանդերի, հափշտակում էին որբերին և բռնագրավում տները, հափշտակում էին մարդուն և նրա տունը, մարդուն և նրա ժառանգությունը։
3
Դրա համար այսպես է ասում Տերը. «Ահա ես այդ ազգի դեմ փորձանքներ եմ խորհում, որոնց միջից վեր չեք հանելու ձեր պարանոցները, ո՛չ էլ իսկույն ուղիղ եք գնալու, քանի որ ժամանակը չար է»։
4
Այն օրը ձեր դեմ առակ կհորինեմ. ողբեր կհնչեցնեն ողբաձայն և կասեն. «Բոլորովին թշվառացանք։ Իմ ժողովրդի մի մասը լարով չափվեց, և չկար մեկը, որ արգելեր նրան հետ դարձնելու. մեր հանդերը բաժանվեցին»։
5
Դրա համար չի լինի մեկը, որ վիճակով լարաբաժին գցի։
6
Արտասուքով մի՛ լացեք Տիրոջ եկեղեցում, և թող չարտասվեն դրա համար, քանի որ չի հեռացնի նախատինքները։
7
Ով ասաց, թե Իսրայելի տունը բարկացրեց Տիրոջ Հոգին, թե սա կլինի նրա ընթացքը, ճիշտ չեն նրա խոսքերը նրա հետ. իմ ժողովուրդն ուղիղ չի գնացել իմ առջևից։
8
Թշնամության համար հակառակ կանգնեց իր խաղաղության դեմ։ Նրան մորթազերծ կանեն՝ վերացնելու հույսը, պատերազմի արհավիրքը։
9
Դրա համար իմ ժողովրդի առաջնորդները դուրս կնետվեն իրենց վայելչագեղ տներից. իրենց չար ընթացքի համար վտարվեցին։ Մոտեցե՛ք հավիտենական լեռներին։
10
Ոտքի՛ կանգնիր և գնա՛, քանի որ դու հանգիստ չունես այնտեղ. պղծության պատճառով ամբողջությամբ կործանվեցիք,
11
հալածվեցիք առանց որևէ մեկի հալածելու։ Չար ոգին ելավ, քո մեջ գինի և արբեցություն կաթեցրեց. այդ կաթումից այս ժողովրդին էլ կհասնի։
12
Ամբողջովին կհավաքվի Հակոբը՝ բոլորով հանդերձ, և միանգամայն կընդունի Իսրայելի մնացորդներին, և միասին կվերադարձնեմ նրանց՝ որպես նեղության մեջ գտնվող ոչխարների, իրենց մակաղատեղիում եղող հոտերի պես։ Մարդկանցից առաջ կընթանան խրամատով,
13
քանի որ նրանց առաջ խրամատներ կբացվեն. կանցնեն դռնով և դուրս կելնեն նրանով, թագավորն էլ կելնի նրանց առաջ, և Տերը կառաջնորդի նրանց։
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 3 →
All chapters:
1
2
3
4
5
6
7