bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Numbers 30
Numbers 30
Armenian NEA
← Chapter 29
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 31 →
1
Մովսեսն Իսրայելի որդիներին հաղորդեց այն ամենը, ինչ Տերն էր պատվիրել իրեն։
2
Մովսեսն Իսրայելի որդիների իշխաններին ասաց. «Ահա թե ի՛նչ է հրամայել Տերը.
3
“Եթե որևէ մեկը Տիրոջը ուխտ է անում, երդվում կամ երդումով պարտավորվում է մի բան անել, ապա նա չպետք է դրժի իր երդումն ու խոստումը. նա պետք է կատարի այն ամենը, ինչ դուրս է եկել իր բերանից։
4
Եթե մի կին իր հոր տանը դեռևս երիտասարդ հասակում Տիրոջը ուխտ է արել կամ երդումով պարտավորվել անել,
5
և եթե նրա հայրը լսել է նրա ուխտը կամ խոստումը և լռելյայն հավանություն տվել դրան, ապա այդ կնոջ բոլոր ուխտերն ու խոստումները ուժի մեջ պետք է մնան և կատարվեն։
6
Իսկ եթե նրա հայրը հավանություն չի տվել այն օրը, երբ լսել էր նրա բոլոր ուխտերն ու խոստումները, ապա անվավեր թող լինեն դրանք, և Տերն այդ կնոջն անպարտ թող համարի, քանի որ նրա հայրը հանձնառու չի եղել։
7
Եթե կինն ամուսնանա և նախքան ամուսնանալը Տիրոջն ուխտ արած կամ խոստում տված լինի,
8
ու եթե այդ մասին իմանա նրա ամուսինը և լռելյայն հավանություն տա այն օրը, երբ լսել էր այդ մասին, ապա նրա բոլոր ուխտերն ու խոստումները պետք է մնան ուժի մեջ և կատարվեն։
9
Իսկ եթե նրա ամուսինը հավանություն չի տալիս այն օրը, երբ լսել էր նրա բոլոր ուխտերն ու խոստումները, ապա դրանք անվավեր են, քանի որ ամուսինը հանձնառու չի եղել։ Տերն այդ կնոջն անպարտ թող համարի։
10
Այրի կամ բաժանված կնոջ ուխտերն ու խոստումները պետք է կատարվեն։
11
Իսկ եթե կինն իր ամուսնու տանն է ուխտ արել կամ երդումով խոստումներ տվել,
12
և եթե նրա ամուսինը լսել է այդ մասին և լռելյայն հավանություն տվել, ապա այդ կնոջ բոլոր ուխտերն ու խոստումներն ուժի մեջ են. դրանք պետք է կատարվեն։
13
Իսկ եթե նրա ամուսինը լսած օրը կտրականապես խափանի կնոջ շուրթերով արված ուխտերն ու խոստումը, ապա դրանք անվավեր են, կարող են չկատարվել, քանի որ զանց անողը նրա ամուսինն է, ուստի Տիրոջ առջև այդ կինն անպարտ է։
14
Ինքն իրեն զրկելու համար արված յուրաքանչյուր ուխտ կամ խոստում նրա ամուսինը պետք է հաստատի կամ մերժի։
15
Եթե կնոջ ուխտի կամ խոստումի մասին տեղյակ լինի ամուսինը և բազում օրեր լռի, ուրեմն հաստատած և ընդունած է լինում կնոջ ուխտն ու խոստումը, քանի որ լսած օրը դրանց համար չի առարկել։
16
Եվ եթե նրա ամուսինն իր լսած օրից հետո առարկի, ուրեմն ինքն է իր վրա կրում մեղքը”»։
17
Սրանք են այն պատգամները, որ Տերը տվեց Մովսեսին ամուսնու և նրա կնոջ, հոր և նրա դստեր մասին, որը դեռևս երիտասարդ հասակում իր հոր տանն է գտնվում։
← Chapter 29
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 31 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36