bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Romans 1
Romans 1
Armenian NEA
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 2 →
1
Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի ծառան, կոչված առաքյալ լինելու, ընտրված քարոզելու Աստծու Ավետարանը,
2
որ Աստված նախապես խոստացել էր իր մարգարեների միջոցով սուրբ գրվածքների մեջ
3
իր Որդու մասին, որ թեև մարմնով սերում էր Դավթի սերնդից,
4
սակայն Սուրբ Հոգու զորությամբ մեռելներից հարություն առնելով՝ հայտնի դարձավ իբրև Աստծու Որդի։
5
Նրա միջոցով ստացանք առաքյալ լինելու շնորհը՝ իր անվան համար հավատի հնազանդության բերելու բոլոր ազգերին,
6
որոնց թվում եք նաև դուք՝ Հիսուս Քրիստոսի կանչվածներդ։
7
Ամենքիդ, որ Հռոմում եք, Աստծու սիրելիներիդ, սուրբ լինելու կոչվածներիդ, շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։
8
Նախ գոհություն եմ հայտնում իմ Աստծուն Հիսուս Քրիստոսի միջոցով ձեր բոլորի համար, որովհետև ձեր հավատի մասին խոսվում է ամբողջ աշխարհում։
9
Աստված, որին ծառայում եմ իմ հոգով՝ իր Որդու Ավետարանը քարոզելով, վկա է ինձ, թե ինչպես եմ անդադար հիշում ձեզ՝
10
միշտ իմ աղոթքներում աղաչելով, որ թերևս որևէ ժամանակ Աստծու կամքով ինձ հաջողվի գալ ձեզ մոտ։
11
Քանի որ շատ եմ փափագում ձեզ տեսնել, որպեսզի ձեզ փոխանցեմ որոշ հոգևոր շնորհներ՝ ձեզ ամրապնդելու համար,
12
այսինքն՝ քաջալերելու ձեզ այն հավատով, որ իմն է և ձերը։
13
Չեմ ուզում, եղբայրնե՛ր, անտեղյակ լինեք, որ բազմիցս մտադրվեցի գալ ձեզ մոտ (և մինչև հիմա արգելքներ ունեցա), որպեսզի ձեր մեջ ևս վաստակ ունենամ, ինչպես ուրիշ ազգերի մեջ։
14
Թե՛ հույների և թե՛ ոչ հույների, թե՛ իմաստունների և թե՛ անմիտների հանդեպ պարտական եմ,
15
այնպես, որքան ուժերս ներեն, պատրաստ եմ ավետարանել նաև ձեզ, որ Հռոմում եք։
16
Ես ամոթ չեմ համարում Ավետարանը, որովհետև այն Աստծու զորությունն է՝ բոլոր նրանց փրկության համար, ովքեր հավատում են, նախ՝ հրեայի, ապա նաև՝ հեթանոսի.
17
որովհետև նրանով Աստծու արդարությունը, որ հավատից է, հայտնվում է հավատի համար, ինչպես որ գրված է. «Արդարը հավատով է ապրելու» ։
18
Աստծու բարկությունը երկնքից հայտնվելու է այն մարդկանց ողջ ամբարշտության ու անիրավության վրա, որոնք ճշմարտությունն արգելում են անիրավությամբ,
19
քանի որ այն, ինչ կարելի է իմանալ Աստծու մասին, հայտնի է նրանց, որովհետև հենց Աստված հայտնեց նրանց։
20
Քանի որ աշխարհի սկզբից ի վեր Աստծու աներևույթ հատկանիշները, այսինքն՝ նրա մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը, իմանալի և տեսանելի են արարածների միջոցով, որպեսզի նրանք որևէ արդարացում չգտնեն։
21
Որովհետև ճանաչեցին Աստծուն, բայց իբրև Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումների մեջ նանրացան, և նրանց սրտերն անմտությամբ խավարեցին։
22
Իրենց իմաստուններ համարելով՝ հիմարացան։
23
Եվ անեղծ Աստծու փառքը փոխեցին եղծելի մարդու, թռչունների, չորքոտանիների ու սողունների պատկերի նմանությամբ։
24
Այդ պատճառով էլ Աստված նրանց իրենց սրտերի ցանկությամբ հանձնեց պղծության, որպեսզի իրենց մեջ անարգեն իրենց մարմինները։
25
Նրանք Աստծու ճշմարտությունը փոխանակեցին ստով, հնազանդվեցին ու պաշտեցին արարածներին և ոչ թե Արարչին, որ օրհնյալ է հավիտյանս. ամեն։
26
Դրա համար Աստված նրանց հանձնեց անարգ կրքերի. նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին ոչ բնական կարիքներով։
27
Նույնպես և արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ։ Արուներն արուների հետ խայտառակություն էին գործում և իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլոր ընթացքին արժանի փոխհատուցումը։
28
Եվ քանի որ չուզեցին Աստծուն պահել իրենց ճանաչողության մեջ, Աստված նրանց հանձնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝
29
լցվեն ամենայն անիրավությամբ, պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, լի նախանձով, սպանությամբ, հակառակությամբ, նենգությամբ, չարամտությամբ. լինեն բանսարկու,
30
չարախոս, աստուածատյաց, անարգող, ամբարտավան, ինքնահավան, չարիք հնարող, ծնող անարգող,
31
անագորույն, ուխտադրուժ, անգութ, անհաշտ, անողորմ։
32
Իմանալով Աստծու դատաստանը, որ ովքեր այսպիսի բաներ են անում, արժանի են մահվան, ոչ միայն իրենք են շարունակում անել, այլև հավանություն են տալիս անողներին։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16