bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Song of Solomon 1
Song of Solomon 1
Armenian NEA
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 2 →
1
Թող համբուրի ինձ իր բերանի համբույրներով, քանզի քո ստինքները լավ են գինուց, և հոտը յուղերի քո՝ բոլոր խունկերից։
2
Քո անունը հեղված յուղ է անուշ, դրա համար օրիորդները սիրեցին քեզ և դեպի իրենց ձգեցին քեզ։
3
Քո յուղերի հոտի հետևից կընթանանք և մենք։ Արքան տարավ ինձ Իր սենյակը։ Ցնծանք և ուրախ լինենք քեզանով և սիրենք քո ստինքները գինուց ավելի։ Ուղղությունը սիրեց քեզ։
4
Սև եմ ես և գեղեցիկ, դուստրե՛ր Երուսաղեմի, Կեդարի վրանների և Սողոմոնի խորանի պես։
5
Մի՛ նայեք ինձ, որ սևացել-թխացել եմ, արեգակն է ինձ թխացրել։ Իմ մոր որդիներն ինձ հետ դաժան վարվեցին և ինձ այգեստանի պահապան դրեցին, Սակայն իմ այգին չկարողացա պահել։
6
Պատմի՛ր ինձ, իմ հոգո՛ւ սիրելի, որտե՞ղ ես հովվում քո հոտը, որտե՞ղ ես հանգչում միջօրեին. միգուցե մոլորվեմ քո ընկերների երամակների մեջ։
7
Եթե դու ինքդ չգիտես, գեղեցի՛կդ կանանց մեջ, հետևի՛ր դու հոտերի ոտնահետքերին և արածեցրո՛ւ քո ուլերին հովիվների վրանների մոտ։
8
Մերձավո՛ր իմ, քեզ նմանեցրի փարավոնի կառքերին լծված իմ երիվարներին։
9
Քանզի գեղեցկացան քո ծնոտները տատրակի նման և քո պարանոցը՝ մանյակների պես։
10
Ոսկե զարդի պես դարձնենք քեզ՝ արծաթե կիտվածքներով հանդերձ,
11
մինչև արքան քեզ իր գիրկն ընդունի։
12
Իմ նարդոսն արձակեց իր հոտը, ստաշխի ծրար է ինձ համար իմ եղբորորդին, որը պիտի հանգստանա իմ ստինքների մեջ։
13
Նոճու ողկույզ է ինձ համար իմ եղբորորդին՝ Ենգադդի այգեստանների մեջ։
14
Ահավասիկ գեղեցիկ ես, մերձավո՛ր իմ, ահավասիկ գեղեցիկ ես. քո աչքերն աղավնիներ են։
15
Ահա բարետես ես, սիրեցյա՛լ իմ, նաև գեղեցիկ մեր հանգստարանի հովանու ներքո։
16
Մեր տան գերանները մայրիներ են, մեր ծածկերը՝ նոճիներ։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8