bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Zephaniah 2
Zephaniah 2
Armenian NEA
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 3 →
1
Հավաքվե՛ք և աղաչե՛ք, ո՛վ անխրատ ազգեր,
2
քանի դեռ չեք դարձել անցավոր ծաղկի պես, քանի դեռ չի եկել Տիրոջ սաստիկ բարկության օրը։
3
Փնտրե՛ք Տիրոջը, երկրի բոլո՛ր խոնարհներ, արդարադատությո՛ւն արեք և արդարությո՛ւն փնտրեք և պատասխա՛ն տվեք նրանց, որպեսզի թաքնվեք Տիրոջ բարկության օրը։
4
Քանի որ Գազան կհափշտակվի, և Ասկաղոնը կավերվի, Ազովտոսը միջօրեին կկործանվի, և Ակկարոնն արմատախիլ կարվի։
5
Վա՜յ ձեզ, որ բնակվում եք ծովի եզերքում, կրետացի բնակիչնե՛ր, Տիրոջ պատգամը ձեր դեմ է. Քանա՛ն, այլազգիների երկի՛ր, կվերացնեմ ձեզ բնակավայրից,
6
և Կրետեն կդառնա հոտերի արոտավայր և ոչխարների գոմ։
7
Ծովեզերքը Հուդայի տան մնացորդներինը կլինի, և նրանց մեջ կճարակեն և Հուդայի որդիների երեսից երեկոյան դադար կառնեն Ասկաղոնի տներում, քանի որ նրանց այցի է ելել Տերը՝ իրենց Աստվածը, և կվերացնի նրանց գերությունը։
8
«Լսեցի Մովաբի նախատինքները և Ամովնի որդիների թշնամանքները, որոնցով նախատում էին իմ ժողովրդին և մեծաբանում իմ սահմանների դեմ։
9
Նրա համար եմ ես կենդանի,- ասում է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը,- որ Մովաբը Սոդոմի պես դառնա, և Ամովնի որդիները՝ Գոմորի պես, իսկ Դամասկոսը՝ լքված, ինչպես կալի դեզը, և հավիտյան ավերված։ Իմ ժողովրդի մնացորդները կհափշտակեն նրանց, և իմ ազգի մնացորդները կժառանգեն նրանց»։
10
Եվ դա կլինի նրանց՝ իրենց հպարտության փոխարեն, քանի որ նախատեցին և մեծաբանեցին Ամենակալ Տիրոջ դեմ։
11
Տերը կերևա նրանց դեմ և կկործանի ազգերի բոլոր աստվածներին, և կերկրպագեն նրան յուրաքանչյուրն իր տեղից ազգերի բոլոր կղզիները։
12
«Դուք ևս, եթովպացինե՛ր, իմ սրից սպանվածն եք։
13
Իմ ձեռքը կերկարեմ հյուսիսի վրա և կկործանեմ ասորեստանցուն, Նինվեն ավերակ կդարձնեմ, անջրդի՝ ինչպես անապատը,
14
և կարածեն նրա մեջ հոտերն ու երկրի բոլոր գազանները, գետնառյուծներն ու ոզնիները կբնակվեն նրա հարկերում, գազանները կոռնան նրա նկուղներում, և ագռավները՝ նրա դռների վրա, քանի որ մայրու պես է նրա բարձրությունը»։
15
Սա վրիժագործ քաղաք է՝ հույսով բնակվելով, որ ասում էր իր սրտում. «Ես եմ, և այլևս ոչ ոք չի լինի ինձանից հետո»։ Ինչպե՞ս դարձավ ավերակ, գազանների ճարակ. ամեն ոք, որ անցնի նրա միջով, կշչա և կշարժի իր գլուխը։
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 3 →
All chapters:
1
2
3