bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian 2018
/
Ezekiel 39
Ezekiel 39
Armenian 2018
← Chapter 38
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 40 →
1
«Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Գոգի դեմ և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Գոգ, Մոսոքի և Թոբելի գլխավո՛ր իշխան։
2
Եվ ես քեզ հետ պիտի դարձնեմ և քեզ պիտի տանեմ, քեզ պիտի առաջնորդեմ հյուսիսի ծայրերից և պիտի բերեմ Իսրայելի սարերի դեմ։
3
Եվ ձախ ձեռքիցդ պիտի խլեմ քո աղեղը և նետդ վայր պիտի գցեմ քո աջ ձեռքից։
4
Իսրայելի սարերի վրա պիտի ընկնես դու ու քո զորագնդերը և քեզ հետ եղող ժողովուրդները. քեզ ամեն տեսակ գիշատիչ թռչունի և դաշտի գազանի կերակուր եմ դարձնելու։
5
Դաշտի երեսին պիտի ընկնես, որովհետև ե՛ս ասացի,- ասում է Տեր Աստված։-
6
Եվ կրակ պիտի ուղարկեմ Մագոգի վրա և ծովեզրերի ապահով բնակիչների վրա, և պիտի իմանան, որ ես եմ Տերը։
7
Եվ իմ սուրբ անունը ճանաչել պիտի տամ իմ Իսրայել ժողովրդի մեջ և իմ սուրբ անունն այլևս պղծել չեմ տալու, և ազգերը կիմանան, որ ես եմ Տերը Իսրայելում՝ սուրբը։
8
Ահա գալիս է և կկատարվի,- ասում է Տեր Աստված.- սա այն օրն է, որի մասին ես ասել եմ։
9
Իսրայելի քաղաքների բնակիչները դուրս կգան ու կրակ կվառեն և կայրեն զենքերը, ասպարներն ու վահանները, աղեղներն ու նետերը, ձեռքի մահակներն ու նիզակները. յոթ տարի նրանք որպես վառելանյութ են գործածում։
10
Եվ փայտ չեն հավաքի դաշտից և փայտ էլ չեն կտրի անտառներից, որովհետև զենքերով պիտի կրակ վառեն. իրենցից հափշտակողներից պիտի հափշտակեն և իրենցից կողոպտողներից պիտի կողոպտեն",- ասում է Տեր Աստված”»։
11
«Եվ այն օրը ես Իսրայելում իբրև թաղման վայր Գոգին պիտի տամ Անցորդների ձորը՝ ծովի արևելքում։ Այն փակելու է անցորդների ճանապարհը, որովհետև այնտեղ պիտի թաղեն Գոգին ու նրա ամբողջ բազմությանը և կոչեն “Գոգի բազմության ձոր”։
12
Եվ Իսրայելի տունը յոթ ամիս պիտի թաղի իրենց՝ երկիրը մաքրելու համար։
13
Եվ երկրի ամբողջ ժողովուրդը պիտի թաղի, և սա նրանց պատիվ պիտի լինի այն օրը, երբ ես կփառավորվեմ»,- ասում է Տեր Աստված։
14
«Եվ մարդկանց պիտի նշանակեն, որոնք մշտապես շրջեն երկրում և երկրի երեսի վրա մնացած անցորդներին թաղեն՝ այն մաքրելու համար. յոթ ամսից հետո պիտի սկսեն որոնել։
15
Երբ շրջողներն անցնեն երկրով, ու մեկը մարդու ոսկորներ տեսնի, նրա մոտ նշան պիտի դնի, մինչև որ թաղողները նրան թաղեն “Գոգի բազմության ձորում”։
16
Եվ քաղաքի անունն էլ Համոնա պիտի լինի։ Եվ երկիրը պիտի մաքրեն։
17
Իսկ դու, մարդո՛ւ որդի,- այսպես է ասում Տեր Աստված,- ասա՛ ամեն թևավոր թռչունի և դաշտի բոլոր գազաններին. “Հավաքվե՛ք ու եկե՛ք, շուրջբոլորից հավաքվե՛ք իմ զոհի համար, որ ես զոհել եմ ձեզ համար. մեծ զոհ Իսրայելի սարերի վրա, որպեսզի միս ուտեք ու արյուն խմեք։
18
Զորավորների միս պիտի ուտեք և երկրի իշխանների արյունը պիտի խմեք՝ խոյերի, գառների, այծերի, ցուլերի, որոնք բոլորն էլ Բասանի պարարտներ են։
19
Ճարպ պիտի ուտեք, մինչև որ հագենաք, և արյուն խմեք, մինչև որ հարբեք այն զոհաբերությունից, որ ես զոհեցի ձեզ համար։
20
Եվ իմ սեղանի վրա պիտի կշտանաք ձիերով և նժույգներով, զորավորներով և ամեն տեսակ պատերազմիկով”»,- ասում է Տեր Աստված։
21
«Եվ ես իմ փառքը պիտի դնեմ ազգերի մեջ, և բոլոր ազգերը պիտի տեսնեն իմ դատաստանը, որ անելու եմ, և իմ ձեռքը, որ նրանց վրա եմ դրել։
22
Եվ Իսրայելի տունը պիտի իմանա, որ այս օրից հետո ես եմ Տերը՝ նրանց Աստվածը։
23
Ազգերը պիտի իմանան, որ Իսրայելի տունն իր անօրենության համար էր գերի գնացել, որովհետև անհավատարիմ էր եղել ինձ. ես իմ դեմքը ծածկեցի նրանցից և նրանց իրենց թշնամիների ձեռքը մատնեցի, ու նրանք բոլորը սրից ընկան։
24
Իրենց անմաքրության և իրենց հանցանքների համեմատ վարվեցի նրանց հետ և իմ դեմքը ծածկեցի նրանցից»։
25
Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Հիմա հետ պիտի դարձնեմ Հակոբի գերությունը և պիտի գթամ Իսրայելի ամբողջ տանը և նախանձախնդիր լինեմ իմ սուրբ անվանը։
26
Նրանք պիտի կրեն իրենց նախատինքը և իրենց ամբողջ անհավատարմությունը, որ գործեցին իմ դեմ, երբ ապահով բնակվեն իրենց երկրում, և վախեցնող չլինի։
27
Երբ որ ես նրանց հետ բերեմ ազգերի միջից ու ժողովեմ իրենց թշնամիների երկրներից և նրանց միջոցով սրբանամ շատ ազգերի աչքին,
28
այն ժամանակ նրանք կիմանան, որ ես եմ Տերը՝ իրենց Աստվածը, որովհետև նրանց գերեվարել տվեցի ազգերի մեջ (և նրանցից այնտեղ այլևս չեմ թողնելու), ապա նրանց հավաքեցի իրենց երկրում։
29
Եվ իմ դեմքն այլևս չեմ ծածկելու նրանցից, որովհետև իմ հոգին պիտի հեղեմ Իսրայելի տան վրա»,- ասում է Տեր Աստված։
← Chapter 38
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 40 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48