bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian 2018
/
Ezekiel 48
Ezekiel 48
Armenian 2018
← Chapter 47
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
1
«Սրանք են ցեղերի անունները։ Հյուսիսի ծայրից Եթլոնի ճանապարհի մոտով Լեբո-Եմաթ և Ասար-Ենան՝ Դամասկոսի սահմանը մինչև Եմաթ, դեպի հյուսիս. արևելյան սահմանից մինչև ծովը. Դանը՝ մեկ բաժին ։
2
Դանի սահմանի կողքին արևելյան կողմից դեպի արևմտյան կողմը. Ասերը՝ մեկ բաժին ։
3
Ասերի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Նեփթաղիմը՝ մեկ բաժին ։
4
Նեփթաղիմի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Մանասեն՝ մեկ բաժին ։
5
Մանասեի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Եփրեմը՝ մեկ բաժին ։
6
Եփրեմի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Ռուբենը՝ մեկ բաժին ։
7
Ռուբենի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Հուդան՝ մեկ բաժին ։
8
Հուդայի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմն այն բաժինը պիտի լինի, որ պիտի նվիրեք. քսանհինգ հազար կանգուն լայն, իսկ երկարությունը՝ արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը՝ ցեղերի բաժիններից մեկի չափ, և սրբարանը նրա մեջտեղում պիտի լինի։
9
Այն բաժինը, որ պիտի նվիրեք Տիրոջը, երկարությունը՝ քսանհինգ հազար կանգուն, և լայնությունը տասը հազար պիտի լինի։
10
Եվ սրանցը պիտի լինի նվիրված սուրբ բաժինը՝ քահանաներինը. դեպի հյուսիս՝ քսանհինգ հազար կանգուն, դեպի արևմուտք՝ տասը հազար, դեպի արևելք՝ տասը հազար և դեպի հարավ՝ քսանհինգ հազար, և Տիրոջ սրբարանը նրա մեջտեղում պիտի լինի։
11
Այս նվիրված բաժինը քահանաներինը՝ Սադովկի որդիներինը պիտի լինի, որոնք ծառայեցին ինձ և չմոլորվեցին, ինչպես որ ղևտացիները մոլորվեցին, երբ որ մոլորվեցին Իսրայելի որդիները։
12
Այն մեկ նվիրված բաժին պիտի լինի նրանց համար՝ երկրի բաժիններից. հույժ սուրբ, ղևտացիների տարածքի կողքին։
13
Քահանաների տարածքի կողքին ղևտացիներինը պիտի լինի քսանհինգ հազար երկարությամբ և տասը հազար լայնությամբ. ամբողջ երկարությունը՝ քսանհինգ հազար, լայնությունը՝ տասը հազար։
14
Եվ նրանից չպիտի վաճառեն ու չպիտի փոխանակեն. հողի ընտիր բաժինը ուրիշին չպիտի փոխանցեն, որովհետև այն սուրբ է Տիրոջ համար։
15
Եվ այն քսանհինգ հազարի կողքին լայնությամբ մնացած հինգ հազարը ոչ սուրբ պիտի լինի քաղաքի համար, բնակության համար և ազատ տարածքի համար, և քաղաքը նրա մեջ պիտի լինի։
16
Սրանք են նրա չափերը՝ հյուսիսային կողմից՝ չորս հազար հինգ հարյուր կանգուն, հարավային կողմից՝ չորս հազար հինգ հարյուր, արևելյան կողմից՝ չորս հազար հինգ հարյուր, արևմտյան կողմից՝ չորս հազար հինգ հարյուր։
17
Քաղաքն ազատ տարածք պիտի ունենա. դեպի հյուսիս՝ երկու հարյուր հիսուն կանգուն, դեպի հարավ՝ երկու հարյուր հիսուն, դեպի արևելք՝ երկու հարյուր հիսուն, դեպի արևմուտք՝ երկու հարյուր հիսուն։
18
Երկարության մնացածը նվիրված բաժնի կողքին՝ տասը հազար կանգուն դեպի արևելք և տասը հազար՝ դեպի արևմուտք (որ սուրբ բաժնի կողքին կլինի), և նրա բերքը կերակուր պիտի լինի քաղաքի աշխատողներին։
19
Իսկ քաղաքի աշխատողները Իսրայելի բոլոր ցեղերից պիտի լինեն, պիտի մշակեն այն։
20
Ամբողջ բաժինը, որ պիտի առանձնացնեք, քսանհինգ հազար քառակուսի կանգուն պիտի լինի. առանձնացված բաժինը և քաղաքի սեփականությունը։
21
Մնացածը իշխանինը պիտի լինի նվիրված բաժնի և քաղաքի սեփականության այս կողմից և այն կողմից. բաժնի՝ քսանհինգ հազարի դիմացից դեպի արևելյան սահմանը, դեպի արևմուտք քսանհինգ հազարի դիմացից դեպի արևմտյան սահմանը ցեղերի բաժիններին համապատասխան՝ իշխանինը պիտի լինի, և նվիրված բաժինը և տաճարի սրբարանը նրա մեջտեղում պիտի լինի։
22
Եվ ղևտացիների սեփականությունն ու քաղաքի սեփականությունը իշխանի բաժնի մեջ պիտի լինեն. Հուդայի սահմանի և Բենիամինի սահմանի միջև իշխանինը պիտի լինի։
23
Եվ մնացած ցեղերը. արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Բենիամինը՝ մեկ բաժին ։
24
Բենիամինի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Շմավոնը՝ մեկ բաժին ։
25
Շմավոնի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Իսաքարը՝ մեկ բաժին ։
26
Իսաքարի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Զաբուղոնը՝ մեկ բաժին ։
27
Զաբուղոնի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Գադը՝ մեկ բաժին ։
28
Գադի սահմանի կողքին հարավային կողմից մինչև հարավ սահմանը Թամարից մինչև Մերիբաթ-Կադեսի ջրերը, դեպի հեղեղատը, մինչև Մեծ ծովը։
29
Սա է այն երկիրը, որ վիճակով պիտի բաժանեք Իսրայելի ցեղերին, և սրանք են նրանց բաժինները»,- ասում է Տեր Աստված։
30
«Եվ սրանք են քաղաքի ելքերը, որոնց չափերն են. հյուսիսային կողմից՝ չորս հազար հինգ հարյուր կանգուն ։
31
Քաղաքի դարպասներն ըստ Իսրայելի ցեղերի անունների պիտի լինեն. երեք դարպաս դեպի հյուսիս. Ռուբենի դարպասը՝ մեկ, Հուդայի դարպասը՝ մեկ, Ղևիի դարպասը՝ մեկ։
32
Արևելյան կողմում՝ չորս հազար հինգ հարյուր կանգուն, և երեք դարպաս, այսինքն՝ Հովսեփի դարպասը՝ մեկ, Բենիամինի դարպասը՝ մեկ, Դանի դարպասը՝ մեկ։
33
Հարավային կողմում՝ չորս հազար հինգ հարյուր կանգուն, և երեք դարպաս. Շմավոնի դարպասը՝ մեկ, Իսաքարի դարպասը՝ մեկ, Զաբուղոնի դարպասը՝ մեկ։
34
Արևմտյան կողմում՝ չորս հազար հինգ հարյուր կանգուն, նրա երեք դարպասները. Գադի դարպասը՝ մեկ, Ասերի դարպասը՝ մեկ, Նեփթաղիմի դարպասը՝ մեկ։
35
Շրջագիծը՝ տասնութ հազար կանգուն. և քաղաքի անունն այն օրից կլինի “Տերն այնտեղ է”»։
← Chapter 47
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48