bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Leviticus 17
Leviticus 17
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 16
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 18 →
1
Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
2
Խօսիր Ահարօնի եւ նորա որդիների՝ եւ Իսրայէլի բոլոր որդիների հետ, եւ ասիր նորանց. Այս է այն բանը որ Եհովան պատուիրեց ասելով.
3
Իսրայէլի տանիցն ով որ արջառ կամ ոչխար եւ կամ այծ բանակի մէջ մորթէ, կամ բանակիցը դուրս մորթէ,
4
Եւ չբերէ Եհովայի խորանի առաջը Եհովային զոհ մատուցանելու համար ժողովքի խորանի դուռը, դա արիւն պիտի համարուի այն մարդի համար. Նա արիւն է թափել, եւ այն մարդն իր ժողովրդի միջիցը պիտի կորչէ։
5
Որպէսզի Իսրայէլի որդիքը այն զոհերը որ դաշտի մէջ մորթում են, Եհովային բերեն ժողովքի խորանի դուռը քահանայի մօտ, եւ զոհեն իբրեւ խաղաղութեան զոհեր Եհովային։
6
Եւ քահանան սրսկէ արիւնը ժողովքի խորանի դրանը Եհովայի սեղանի վերայ, եւ ճարպն այրէ անոյշ հոտի համար Եհովայի առաջին։
7
Եւ իրանց զոհերն՝ այլեւս չզոհեն դեւերին, որոնց ետեւից երթալով պոռնկութիւն են անում. Սա նորանց համար յաւիտենական կանոն լինի իրանց ազգերի մէջ։
8
Եւ նորանց ասես. Եթէ Իսրայէլի տանիցը կամ նորանց մէջ պանդխտացող օտարականներից մէկ մարդ ողջակէզ կամ զոհ մատուցանելու լինի,
9
Եւ նորան չբերէ Եհովային մատուցանելու համար ժողովքի խորանի դուռը, այն մարդն իր ժողովրդի միջիցը պիտի կորչէ։
10
Եւ եթէ Իսրայէլի տանիցը կամ նորանց մէջ պանդխտացող օտարականներից մէկ մարդ ինչեւիցէ արիւն ուտելու լինի, իմ երեսն այն արիւն ուտող անձի վերայ պիտի դարձնեմ եւ նորան կորցնեմ իր ժողովրդի միջիցը.
11
Որովհետեւ մարմնի հոգին արիւնումն է. Եւ ես ձեզ տուի այն, որ սեղանի վերայ ձեր հոգիների համար քաւութիւն անէք. Որովհետեւ արիւնն է որ քաւութիւն է անում իրանում եղող հոգիովը:
12
Նորա համար Իսրայէլի որդիներին ասեցի. Ձեզանից ոչ մէկն արիւն չուտէ. Եւ ձեր մէջ պանդխտացող օտարականն էլ արիւն չուտէ։
13
Եւ Իսրայէլի որդիներից՝ կամ նորանց մէջ պանդխտացող օտարականից մէկը՝ եթէ ուտուելու անասունի կամ թռչունի որս որսալու լինի, նորա արիւնը թափէ, եւ հողով ծածկէ նորան։
14
Որովհետեւ ամեն մարմնի հոգին իր արիւնն է իր հոգիովը. Եւ Իսրայէլի որդիներին ասեցի. Բնաւ մի մարմնի արիւն պիտի չուտէք, որովհետեւ ամեն մարմնի հոգին իր արիւնն է. Ով որ ուտէ այն՝ պիտի կորչէ։
15
Եւ ամեն անձն որ դիակ կամ գիշատուած ուտէ երկրացիներից կամ օտարականներից՝ իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի, յետոյ մաքուր է։
16
Բայց եթէ չլուանայ, եւ իր մարմինը չլուանայ, այն ժամանակ իր անօրէնութիւնը պիտի կրէ։
← Chapter 16
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 18 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27