bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Leviticus 3
Leviticus 3
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 4 →
1
Եւ եթէ նորա պատարագը խաղաղութեան զոհ է, երբոր նա արջառներիցն է մատուցանում, թէ արու լինի թէ էգ, Եհովայի առաջին անարատը մատուցանէ։
2
Եւ իր ձեռքը իր պատարագի գլխին դնէ, եւ ժողովքի խորանի դրանը մորթէ նորան. Եւ Ահարօնի որդիքը՝ քահանաները սեղանի վերայ շուրջանակի սրսկեն արիւնը։
3
Եւ խաղաղութեան զոհիցը պատարագ մատուցանէ Եհովային, այսինքն փորոտիքը ծածկող ճարպը՝ եւ փորոտիքի վերայ եղած բոլոր ճարպը,
4
Եւ երկու երիկամունքը՝ եւ նորանց վերայ եւ մսանանց վերայ եղած ճարպը՝ եւ լեարդի թաղանթը երիկամունքներովը մէկտեղ հանէ։
5
Եւ Ահարօնի որդիքն այրեն սեղանի վերայ այն ողջակէզի հետ որ կրակի վերայի փայտերի վերայ է, Եհովային անուշահոտ պատարագ լինելու համար։
6
Եւ եթէ հօտերիցն է նորա խաղաղութեան զոհի համար Եհովային մատուցանելու պատարագը, թէ արու լինի եւ թէ էգ՝ անարատը մատուցանէ։
7
Եթէ նա իր ընծան գառն է մատուցանում, Եհովայի առաջին մատուցանէ նորան։
8
Եւ ձեռքն իր ընծայի գլխին դնէ, եւ ժողովքի խորանի առաջին մորթէ նորան. Եւ Ահարօնի որդիքը սեղանի վերայ շուրջանակի սրսկեն նորա արիւնը։
9
Եւ խաղաղութեան զոհիցը պատարագ մատուցանէ Եհովային, այսինքն նորա ճարպը եւ բոլոր դմակը ողնայարի մօտիցը կտրելով, եւ փորոտիքը ծածկող ճարպը՝ եւ փորոտիքի վերայ եղած բոլոր ճարպը,
10
Եւ երկու երիկամունքը՝ եւ նորանց վերայ եւ մսանանց վերայ եղած ճարպը՝ եւ լեարդի թաղանթը երիկամունքներովը մէկտեղ հանէ։
11
Եւ քահանան սեղանի վերայ այրէ սա՝ Եհովային պատարագի հաց լինելու համար։
12
Եւ եթէ նորա պատարագը այծ է, Եհովայի առաջին բերէ նորան.
13
Եւ իր ձեռքը նորա գլխին դնէ, եւ ժողովքի խորանի առաջին մորթէ նորան. Եւ Ահարօնի որդիքը սեղանի վերայ շուրջանակի սրսկեն նորա արիւնը։
14
Եւ նա պատարագ մատուցանէ նորանից իր պատարագը Եհովային, այսինքն փորոտիքը ծածկող ճարպը՝ եւ փորոտիքի վերայ եղած բոլոր ճարպը,
15
Եւ երկու երիկամունքը՝ եւ նորանց վերայ եւ մսանանց վերայ եղած ճարպը եւ լեարդի թաղանթը երիկամունքներով մէկտեղ հանէ։
16
Եւ քահանան սեղանի վերայ այրէ նորանց, անուշահոտ հացի պատարագ լինելու համար. ամեն ճարպը Եհովայինն է։
17
Ձեր ազգերումը ձեր բոլոր բնակարանների մէջ յաւիտենական կանոն լինի, որ բնաւ ոչ ճարպ ուտէք՝ ոչ էլ արիւն։
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 4 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27