bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Numbers 1
Numbers 1
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 2 →
1
Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ Սինայի անապատումը ժողովքի խորանի մէջ նորանց Եգիպտոսի երկրից դուրս գալու երկրորդ տարուայ երկրորդ ամսի մէկին ասելով.
2
Առէք Իսրայէլի որդիների բոլոր ժողովքի համարը իրանց ազգատոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ ամեն մէկ արուն իրանց անունների թիւովը։
3
Իսրայէլի մէջ բոլոր պատերազմի գնացողները՝ քսան տարեկանից վեր համարեցէք նորանց իրանց գունդերի համեմատ դու եւ Ահարօնը։
4
Եւ ձեզ հետ ամեն մէկ ցեղից մէկ մարդ լինի. Սորանց ամեն մէկն իր հօր տան իշխանը լինի։
5
Եւ ձեզ հետ կանգնելու մարդկանց անունները սորանք են.
6
Ռուբենից՝ Սեդիուրի որդի Եղիսուրը.
7
Շմաւոնից՝ Սուրիսադայի որդի Սաղամիէլը. Յուդայից՝ Ամինադաբի որդի Նաասոնը.
8
Իսաքարից՝ Սովգարի որդի Նաթանայէլը.
9
Զաբուղոնից՝ Քեղոնի որդի Եղիաբը։
10
Յովսէփի որդիներից՝ Եփրեմից՝ Ամիուդի որդի Եղիսաման, Մանասէից՝ Փադասուրի որդի Գամաղիէլը.
11
Բենիամինից՝ Գեդէոնի որդի Աբիդանը.
12
Դանից՝ Ամիսադայի որդի Աքիեզերը.
13
Ասերից՝ Եքրանի որդի Փագիէլը.
14
Գադից՝ Դադուէլի որդի Եղիասափը.
15
Նեփթաղիմից՝ Ենանի որդի Աքիրէն։
16
Սորանք էին ժողովքի երեւելիները՝ իրանց հայրերի ցեղերի իշխանները՝ Իսրայէլի հազարապետները։
17
Եւ Մովսէսն ու Ահարօնն առան այս մարդկանցը, որ անուններով յիշուեցան.
18
Եւ երկրորդ ամսի մէկին բոլոր ժողովքը ժողովեցին եւ ազգագրուեցան իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր՝ ամենը համարուելով իրանց անունների թիւովը։
19
Ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրեց, եւ նա այնպէս համարեց նորանց Սինա անապատումը։
20
Եւ Իսրայէլի անդրանիկ որդի՝ Ռուբենի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները ամեն մէկ արուն իրանց անունների թիւովը.
21
Ռուբենի ցեղից համարուածները քառասունեւվեց հազար հինգ հարիւր հոգի։
22
Շմաւոնի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները՝ ամեն մէկ արուն իրանց անունների թիւովը,
23
Շմաւոնի ցեղիցհամարուածները յիսունեւինը հազար երեք հարիւր հոգի։
24
Գադի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը,
25
Գադի ցեղից համարուածները քառասունեւհինգ հազար վեց հարիւր յիսուն հոգի։
26
Յուդայի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը,
27
Յուդայի ցեղից համարուածները եօթանասունեւչորս հազար վեց հարիւր հոգի։
28
Իսաքարի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը,
29
Իսաքարի ցեղից համարուածները յիսունեւչորս հազար չորս հարիւր հոգի։
30
Զաբուղոնի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմելու կարող եղողներն իրանց անունների թիւովը,
31
Զաբուղոնի ցեղից համարուածները յիսունեւեօթը հազար չորս հարիւր հոգի։
32
Յովսէփի որդիներից Եփրեմի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը,
33
Եփրեմի ցեղից համարուածները քառասուն հազար հինգ հարիւր հոգի։
34
Մանասէի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը,
35
Մանասէի ցեղից համարուածները երեսուն երկու հազար երկու հարիւր հոգի։
36
Բենիամինի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը,
37
Բենիամինի ցեղից համարուածները երեսունեւհինգ հազար չորս հարիւր հոգի։
38
Դանի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց թիւովը,
39
Դանի ցեղից համարուածները վաթսունեւերկու հազար եօթը հարիւր հոգի։
40
Ասերի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները՝ իրանց անունների թիւովը,
41
Ասերի ցեղից համարուածները քառասունեւմէկ հազար հինգ հարիւր հոգի։
42
Նեփթաղիմի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները իրանց անունների թիւովը,
43
Նեփթաղիմի ցեղից համարուածները յիսունեւերեք հազար չորս հարիւր հոգի։
44
Սորանք են այն համարուածները, որ համարեցին Մովսէսը եւ Ահարօնը եւ Իսրայէլի իշխանները, տասնեւերկու մարդիկ, ամեն մէկն իր հայրերի տան կողմիցն էին։
45
Եւ այսպէս Իսրայէլի որդկանց ամենն իրանց հայրերի տների համեմատ Իսրայէլի մէջ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները համարուեցան.
46
Եւ բոլոր համարուածները վեց հարիւր երեք հազար հինգ հարիւր յիսուն հոգի։
47
Բայց Ղեւտացիներն իրանց հայրերի ցեղովը սորանց մէջ չհամարուեցան։
48
Եւ Եհովան խօսել էր Մովսէսի հետ ասելով.
49
Միայն Ղեւտացիների ցեղը չհամարես եւ նորանց գումարը չառնես Իսրայէլի որդկանց հետ.
50
Բայց դու Ղեւտացիներին կարգիր վկայութեան խորանի եւ նորա բոլոր կարասիների եւ նորա վերաբերեալ բոլոր բաների համար. Նորանք վեր առնեն խորանը եւ նորա բոլոր կարասիները, եւ նորան սպասաւորութիւն անեն. Եւ խորանի շուրջումը բանակ տան։
51
Եւ խորանը չուելիս՝ Ղեւտացիներն իջեցնեն նորան, եւ խորանն իջեւան անելիս՝ Ղեւտացիները կանգնեցնեն նորան. Եւ նորան մօտեցող օտարականը պիտի մեռցնուի։
52
Եւ Իսրայէլի որդիքն իրանց գունդերովն ամեն մէկն իր բանակի մօտ իջեւան անեն։
53
Բայց Ղեւտացիները վկայութեան խորանի շուրջումը բանակ տան, որ Իսրայէլի որդկանց ժողովքի վերայ բարկութիւն չլինի, եւ Ղեւտացիները վկայութեան խորանի պահպանութիւնն անեն։
54
Եւ Իսրայէլի որդիքը այն բոլոր պէս արին, որ Եհովան Մովսէսին պատուիրել էր, այնպէս արին։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36