bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Numbers 30
Numbers 30
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 29
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 31 →
1
Եւ Մովսէսն Իսրայէլի որդկանց ցեղերի իշխանների հետ խօսեց ասելով. Այս է Եհովայի պատուիրած բանը.
2
Եթէ մէկ մարդ Եհովային ուխտ անէ, կամ երդում անէ իր անձը կապելու համար, նա իր խօսքը դարտակ չանի. բոլոր իր բերանից դուրս եկածին պէս անէ։
3
Եւ եթէ մէկ կին Եհովային ուխտ անէ, եւ իր մանկութեան ժամանակին իր հօր տանը ուխտով իրան կապէ,
4
Եւ նորա հայրը լսէ նորա ուխտը եւ նորա իր անձի վերայ կապած կապը, եւ նորա հայրը լռէ նորա մասին, այն ժամանակ նորա բոլոր ուխտերը հաստատուին եւ նորա անձի վերայ կապած բոլոր կապերը հաստատուին։
5
Բայց եթէ նորա հայրը նորան արգիլէ իր լսած օրը, այն ժամանակ նորա բոլոր ուխտերը եւ նորա անձի վերայ կապած կապերը անվաւեր լինեն. Եւ Եհովան նորան թաղութիւն կտայ. Որովհետեւ նորա հայրը նորան արգելեց։
6
Եւ եթէ նա ամուսնացաւ, եւ իր ուխտն կամ այն իր շրթունքներից դուրս եկած իր անձը կապող անխորհուրդ խօսքն իր վերայ լինի,
7
Եւ նորա այրը լսէ, եւ լսած օրը լռէ նորա մասին, այն ժամանակ նորա ուխտերը հաստատուին, եւ իր անձի վերայ կապած կապերն հաստատ լինեն։
8
Բայց եթէ նորա այրը իր լսած օրը նորան արգելէ, նա այն ժամանակ նորա վերայ եղած ուխտը եւ նորա շրթունքներից դուրս եկած անխորհուրդ խօսքը, որով իր անձը կապել էր, անվաւեր է անում. Եւ Եհովան նորան թողութիւն կտայ։
9
Բայց որբեւայրիի կամ արձակուած կնկայ ուխտը իր անձի վերայ կապած ամեն ինչ եւ իցէ կապը իր վերայ հաստատ մնայ։
10
Եւ եթէ իր մարդի տանն է ուխտ արել կամ երդումով իր անձի վերայ կապ կապել,
11
Եւ նորա մարդը լսել է եւ լռել է նորա մասին և նորան չէ արգելել, այն ժամանակ նորա բոլոր ուխտերը հաստատուին եւ իր անձի վերայ կապած կապերը հաստատ լինեն։
12
Բայց եթէ նորա այրը իր լսած օրը նորանց խափանեց, այն ժամանակ ուխտ անելու եւ իր անձը կապելու համար նորա բերանից դուրս եկած բոլոր խօսքերը անվաւեր լինեն. Նորա այրը խափանեց նորանց եւ Եհովան նորան թողութիւն կտայ։
13
Կնկայ ամեն ուխտը եւ անձը խոնարհեցնելու համար արած կապող երդումը նորա այրը կարող է հաստատել, եւ նորա այրը կարող է խափանել։
14
Եւ եթէ նորա այրը օրէցօր լռել է նորա մասին, այն ժամանակ նորա ամեն ուխտերը եւ իր վերայ եղած ամեն կապերը հաստատում է. Նա հաստատում է նորանց, ըստ որում լռել է նորա մասին իր լսած օրը,
15
Բայց եթէ լսելուց յետոյ խափանէ նորանց, այն ժամանակ ինքը քաշէ նորա անօրէնութիւնը։
16
Սորանք են այն կանոնները որ Եհովան պատուիրեց Մովսէսին մարդի եւ կնկայ մէջ, հօր եւ նորա մանկութեան ժամանակ իր հօր տանը բնակող աղջկան մէջ։
← Chapter 29
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 31 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36