bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Deuteronomy 1
Deuteronomy 1
Armenian Eastern Bible 1994
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 2 →
1
Սրանք են այն պատգամները, որ Մովսէսը տուեց բոլոր իսրայէլացիներին Յորդանան գետի այն կողմում՝ անապատի արեւմտեան
2
Սէիր լերան վրայով տասնմէկ օրուայ ճանապարհ է Քորեբից Կադէսբառնեայ։
3
Քառասուներորդ տարուայ տասնմէկերորդ ամսուայ առաջին օրը Մովսէսը բոլոր իսրայէլացիներին ասաց այն ամէնը, ինչ Տէրը նրանց
4
Եսեբոնում բնակուող ամորհացիների արքայ Սեհոնին եւ Աստարոթում ու Եդրայինում բնակուող Բասանի արքայ Օգին հարուածելուց
5
Յորդանան գետի այն կողմում՝ Մովաբի երկրում, Մովսէսն սկսեց յայտնել այս օրէնքներն՝ ասելով.
6
«Մեր Տէր Աստուածը մեզ հետ խօսելով Քորեբում՝ ասաց. «Բաւական է որքան բնակուեցիք այս լերան վրայ։
7
Ելէք գնացէ՛ք դուք այստեղից, մտէ՛ք ամորհացիների լեռը, նրանց մօտ, ովքեր բնակւում են Արաբայի շուրջը՝ դէպի լեռներն ու
8
Տեսէ՛ք, ահա ձեզ յանձնեցի այդ երկիրը. մտէ՛ք ու իբրեւ սեփականութիւն ստացէ՛ք այդ երկիրը, որը ես երդուեցի տալ ձեր
9
«Ես ձեզ հետ խօսել եմ դեռ այն ժամանակ եւ ասել.
10
«Ես միայնակ չեմ կարող ձեզ առաջնորդել։ Մեր Տէր Աստուածը ձեզ բազմացրել է, եւ ահա դուք այսօր երկնքի աստղերի չափ շատ
11
Մեր հայրերի Տէր Աստուածը, ինչպէս որ կաք, հազարապատիկ թող աւելացնի եւ օրհնի ձեզ, ինչպէս խոստացել է ձեզ։
12
Ես ինչպէ՞ս կարող եմ միայնակ կրել ձեր նեղութիւնները, քաշել ձեր հոգսերն ու հանդուրժել ձեր հակամարտութիւնները։
13
Արդ, ձեր ցեղերի միջից առանձնացրէ՛ք իմաստուն, խոհեմ ու շրջահայեաց մարդկանց, որպէսզի նրանց ձեզ վրայ իշխաններ կարգեմ։
14
Դուք ինձ պատասխան տուեցիք եւ ասացիք, թէ՝ «Լաւ է, եթէ քո ասածը անես»։
15
Այն ժամանակ ես ձեզանից վերցրի ցեղապետներ, իմաստուն, շրջահայեաց ու խոհեմ մարդկանց, նրանց նշանակեցի ձեզ առաջնորդներ՝
16
Դեռ այն ժամանակ ես պատուիրելով ասացի ձեր դատաւորներին. «Լսեցէ՛ք ձեր եղբայրների միջեւ եղած խնդիրները եւ ամէն մարդու
17
Դատաստան անելիս կողմնակալութիւն չանէք։ Հաւասարապէս կը դատէք փոքրին ու մեծին։ Ոչ մէկի հանդէպ աչառութիւն մի՛ արէք,
18
Դեռ այն ժամանակ ես ձեզ պատուիրել եմ այն ամէնը, ինչ պէտք է անէք»։
19
«Քորեբից չուելով ու ամորհացիների լեռնային ճանապարհով, ինչպէս մեր Տէր Աստուածը պատուիրել էր մեզ, անցանք ձեր տեսած
20
Ես ձեզ ասացի. «Եկաք մինչեւ ամորհացիների լեռը, որ մեր Տէր Աստուածը տալիս է ձեզ։
21
Տեսաք, որ ահա մեր Տէր Աստուածը երկիրը ձեր աչքի առջեւ բաժանել է մեր միջեւ։ Ելէ՛ք եւ ժառանգեցէ՛ք երկիրն այնպէս,
22
Բոլորդ, սակայն, մօտենալով ինձ՝ ասացիք. «Մեզանից առաջ մարդիկ ուղարկենք, թող հետախուզեն երկիրը, մեզ թող յայտնեն մեր
23
Ինձ ընդունելի թուացին այդ խօսքերը։ Ես ձեզանից վերցրի տասներկու մարդ՝ ամէն մի ցեղից մէկ տղամարդ։
24
Նրանք գնացին դէպի լեռը, հասան մինչեւ Ողկոյզի ձորն ու հետախուզեցին այն։
25
Նրանք վերցրին երկրի պտուղներից, վերադարձան մեզ մօտ եւ մեզ տեղեկութիւն բերելով՝ ասացին. «Լաւ է այն երկիրը, որ Տէր
26
Դուք չկամեցաք գնալ, չլսեցիք մեր Տէր Աստծու խօսքը
27
եւ տրտնջալով ձեր վրաններում՝ ասացիք. «Տէրը մեր հանդէպ իր ունեցած ատելութիւնից է, որ մեզ դուրս հանեց եգիպտացիների
28
Ձեր եղբայրները վախ գցեցին ձեր սրտերն՝ ասելով. «Այդ երկրի մարդիկ մեզանից մեծ, բազմանդամ ու հզօր են, նրանց քաղաքները
29
Ես ասացի ձեզ. «Մի՛ վախեցէք, մի՛ զարհուրէք նրանցից։
30
Մեր Տէր Աստուածը, որ գնում է ձեր առջեւից, ձեր փոխարէն կը պատերազմի նրանց դէմ, ինչպէս ձեր աչքի առջեւ ձեզ համար դա
31
եւ այս անապատում, ինչպէս որ տեսաք։ Որովհետեւ քո Տէր Աստուածը խնամեց քեզ այնպէս, ինչպէս ծնողն է խնամում իր որդուն։
32
Այս խօսքից յետոյ էլ չհաւատացիք,
33
որ ձեր Տէր Աստուածը ձեր երթի ժամանակ գնում է ձեր առջեւից, որպէսզի ձեզ համար տեղ ընտրի, որպէսզի ձեր ուղին ցոյց տալու
34
«Տէրը լսեց ձեր խօսքերը, բարկացաւ ու երդուեց՝ ասելով.
35
«Այս մարդկանցից ոչ ոք չի տեսնելու այն լաւ երկիրը, որ երդուել էի տալ նրանց հայրերին,
36
բացի Յեփոնէի որդի Քաղէբից։ Նա պիտի տեսնի այն, ես նրան ու նրա որդիներին պիտի տամ այն երկիրը, ուր պիտի հասնեն,
37
Եւ Տէրը ձեր պատճառով բարկանալով ինձ վրայ՝ ասաց. «Դու էլ չես մտնի այնտեղ,
38
այլ Նաւէի որդի Յեսուն՝ քո սպասաւորը. նա՛ պիտի մտնի այնտեղ։ Նրան զօրացրո՛ւ, որովհետեւ նա է այդ երկիրը յանձնելու
39
Ձեր յետնորդներն ու որդիները, որոնց վերաբերեալ ասացիք, թէ իբր գերի կ՚ընկնեն նրանք, եւ բոլոր մատաղ այն մանուկները,
40
Դուք վերադարձէ՛ք եւ Կարմիր ծով տանող ճանապարհով գնացէ՛ք անապատը»։
41
Այն ժամանակ դուք պատասխան տուեցիք ինձ՝ ասելով. «Մեղք գործեցինք մեր Տէր Աստծու առջեւ։ Ելնենք ու պատերազմ տանք,
42
Տէրն ինձ ասաց. «Նրանց ասա՛. մի՛ բարձրացէք լեռը, պատերազմ մի՛ մղէք, քանի որ ես ձեզ հետ չեմ։ Ձեզ կը ջախջախեն ձեր
43
Տիրոջ խօսքերը յայտնեցի ձեզ, բայց դուք չլսեցիք ինձ, զանց առաք Տիրոջ խօսքը, ընդվզեցիք եւ լեռը բարձրացաք։
44
Այդ լերան վրայ բնակուող ամորհացիները մեղուների պէս ձեր դէմ ելնելով՝ հալածեցին, կոտորեցին ձեզ Սէիրից մինչեւ Հերմա։
45
Դուք նստած լաց էիք լինում Տիրոջ առջեւ, բայց Տէրը չլսեց ձեր ձայնը, ձեզ չանսաց։
46
Դուք Կադէսում նստեցիք երկար ժամանակ, այնքան, որքան նախկինում էիք նստել այնտեղ»։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34