bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Amos 1
Amos 1
Armenian NEA
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 2 →
1
Ամովսի պատգամները, որ եղան Թեկվայի Ակկարիմում, որոնք տեսավ Երուսաղեմի համար Հուդայի արքա Ոզիայի օրերին և Իսրայելի արքա Հովասի որդու՝ Հերոբովամի օրերին՝ երկրաշարժից երկու տարի առաջ, և ասաց.
2
«Տերը Սիոնից խոսեց և Երուսաղեմից հնչեցրեց իր ձայնը. սուգ արեցին հոտերի արոտավայրերը, և չորացան Կարմելոսի բարձունքները»։
3
Տերն ասում է. «Դամասկոսի երեք անօրենությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ երկաթե սղոցներով կտրատում էին գաղաադացիների հղիներին»։
4
«Կրակ կուղարկեմ Ազայելի տան վրա, և կուտի Ադերի որդու հիմքերը։
5
Եվ կփշրեմ Դամասկոսի նիգերը, կբնաջնջեմ Ովնի դաշտերի բնակիչներին և կկոտորեմ Խառանի տղամարդկանց ցեղը, և կգերեվարվի ասորիների ընտիր ժողովուրդը»,- ասում է Տերը։
6
Այսպես է ասում Տերը. «Գազայի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ գերեվարեցին Սողոմոնի գերիներին՝ արգելափակելով Եդովմում»։
7
«Կրակ կուղարկեմ Գազայի պարիսպների վրա, և կուտի նրա հիմքերը։
8
Կբնաջնջեմ բնակիչներին Ազովտից, և կվերացվի ցեղն Ասկաղոնից, իմ ձեռքը կտարածեմ Ակկարոնի դեմ, և կկորչեն այլազգիների մնացորդները»,- ասում է Տեր Տերը։
9
Այսպես է ասում Տերը. «Ծուրի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ Սողոմոնի գերիներին արգելափակեցին Եդովմում և չհիշեցին եղբայրների ուխտը։
10
Կրակ կուղարկեմ Ծուրի պարիսպների վրա, և կուտի նրա հիմքերը»։
11
Այսպես է ասում Տերը. «Եդովմի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ սրով հալածեց իր եղբորը և կործանեց եղբորը երկրի վրա. հափշտակեց իր սարսափը վկայության համար և իր հանդգնությունը պահեց հակառակության համար։
12
Կրակ կուղարկեմ Թեմանի վրա, և կրակը կուտի նրա պարիսպների հիմքերը»։
13
Այսպես է ասում Տերը. «Ամովնի որդիների երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ հերձում էին գաղաադացիների հղիներին, որպեսզի ընդարձակեն իրենց սահմանները։
14
Կրակ կբորբոքեմ Հռաբայի պարիսպների վրա, և պատերազմի օրն աղաղակով կուտի նրա հիմքերը, և կսասանվի իր վախճանի օրը»։
15
«Գերության կգնան նրանց թագավորները, նրանց քրմերն ու նրանց իշխաններն էլ՝ միասին»,- ասում է Տեր Տերը։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9