bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Amos 3
Amos 3
Armenian NEA
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 4 →
1
Լսե՛ք այս պատգամը, որ Տերը խոսեց ձեզ համար, ո՛վ Իսրայելի տուն, և բոլոր այն ազգերի համար, որոնց հանեցի եգիպտացիների երկրից։
2
Բայց ձե՛զ ընտրեցի երկրի բոլոր ազգերից. դրա համար ձեզնից վրեժխնդիր կլինեմ ձեր բոլոր չարիքների համար։
3
Երկու հոգի երբևէ միասին կգնա՞ն, եթե չճանաչեն իրար։
4
Առյուծն անտառից կմռնչա՞, եթե որս արած չլինի, առյուծի կորյունն իր որջից իր ձայնը կհնչեցնի՞, եթե ոչինչ հափշտակած չլինի։
5
Թռչունն առանց որսորդի գետնին կընկնի՞, թակարդը գետնի վրա կշրխկա՞, եթե ոչինչ բռնած չլինի։
6
Կլինի՞, որ փող հնչի քաղաքում, և ժողովուրդը չխռովվի. քաղաքում չարիքներ լինեն, և Տերն արած չլինի։
7
Դրա համար Տերը՝ Աստված, ոչ մի բան չի անի, մինչև խրատ չհայտնի իր ծառա մարգարեներին։
8
Առյուծը կմռնչա, և ո՞վ կլինի, որ չի սարսռա։ Տերը՝ Աստված, խոսեց, և ո՞վ կլինի, որ չի մարգարեանա։
9
Հայտարարե՛ք ասորեստանցիների գավառներում և եգիպտացիների երկրի գավառներում և ասե՛ք. «Հավաքվե՛ք Սամարիայի լեռան վրա և տեսե՛ք բազում հրաշալիքներ նրա մեջ ու բռնությունը նրա մեջ։
10
Եվ չիմացավ իր գալիք եղեռնը,- ասում է Տերը,- քանի որ անօրենություն և թշվառություն էին գանձում իրենց գավառներում»։
11
Դրա համար Տերը՝ Աստված, այսպես է ասում Տյուրոսին. «Այդ երկիրը, որ քո շուրջն է, կավերվի, և քեզնից կվերանա քո ամբողջ զորությունը, և կկողոպտվեն քո գավառները»։
12
Քանի որ այսպես է ասում Տերը. «Ինչպես օրինակ, եթե հովիվը կարողանա առյուծի բերանից պրծացնել կենդանու երկու սրունք կամ ականջի մի բլթակ, այնպես դուրս կպրծնեն Իսրայելի որդիները, որ բնակվում են Սամարիայում՝ այն ազգի առջև, և դամասկացիների մեջ։
13
Քահանանե՛ր, լսե՛ք և վկայությո՛ւն տվեք Հակոբի տան համար,- ասում է Ամենակալ Տերը։
14
Քանի որ այն օրը, երբ Իսրայելի ամբարշտությունների համար վրեժխնդիր կլինեմ նրանից, վրիժառու կլինեմ նաև Բեթելի զոհասեղանի համար, և կփշրվեն զոհասեղանի անկյուններն ու կթափվեն գետնին։
15
Եվ կոչնչացնեմ ձմեռային ապարանքներն ամառային ապարանքների վրա, կանհետանան փղոսկրյա ապարանքները, և շատ ուրիշ ապարանքներ կկործանվեն»,- ասում է Տերը։
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 4 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9