bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Ezekiel 1
Ezekiel 1
Armenian NEA
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 2 →
1
Երեսուներորդ տարում՝ չորրորդ ամսին, ամսվա հինգերորդ օրը, երբ ես Քոբար գետի ափին գերեվարվածների մեջ էի, երկինքը բացվեց, և ես տեսա Աստծուց տրված մի տեսիլք։
2
Ամսվա հինգերորդ օրն էր. դա Հովակիմ արքայի գերության հինգերորդ տարին էր։
3
Տիրոջ խոսքն ուղղվեց Եզեկիել քահանային՝ Բուզիի որդուն, քաղդեացիների երկրում՝ Քոբար գետի ափին։ Այնտեղ Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա,
4
ու տեսա, որ ահա մի հողմ բարձրացած գալիս էր հյուսիսից, մի մեծ ամպ էլ՝ նրա կողքից։ Շուրջը լույս էր և հուր էր փայլատակում նրանից։ Նրա մեջ սաթի տեսքով մի բան կար՝ ճառագայթներն էլ մեջը։
5
Դրա մեջ չորս կենդանի էակների կերպարանքներ կային։ Եվ այս էր նրանց տեսքը. նրանք մարդկային կերպարանք ունեին։
6
Նրանցից ամեն մեկը չորս դեմք ուներ, ամեն մեկը՝ չորս թև։
7
Նրանց ազդրերն ուղիղ էին, ոտքերը՝ թևավոր, կճղակները նման էին հորթերի կճղակների, և նրանցից կայծեր էին թափվում՝ նման պղնձի փայլատակումներին։ Նրանց թևերն արագաշարժ էին։
8
Նրանց թևերի տակ, նրանց չորս կողմերում, մարդկային ձեռքեր կային։ Նրանք չորսն էլ երեսներ ու թևեր ունեին։ Նրանք խառնված թևակցում էին միմյանց։
9
Գնալիս երեսները հետ չէին դարձնում. յուրաքանչյուրն իր դեմքի ուղղությամբ էր գնում։
10
Նրանց չորսի երեսներն էլ աջից մարդու ու առյուծի կերպարանք ունեին, իսկ ձախից՝ եզան ու արծվի կերպարանք։ Այս էր նրանց կերպարանքը։
11
Նրանց չորսի թևերը տարածված էին վերևից. յուրաքանչյուր երկուսն իրար էին կցված, և երկուսը վերևից ծածկում էին իրենց մարմինները։
12
Եվ յուրաքանչյուրն իր դեմքի ուղղությամբ էր գնում. դեպի ո՛ր կողմը հողմն էր փչում, նրանք այն կողմն էլ գնում էին և գնալիս հետ չէին դառնում։
13
Կենդանի էակների մեջ մի պատկեր կար՝ նման հրաբորբոք ածուխների և նման լապտերների, որ խառնիխուռն շարժվում էր կենդանիների մեջ. կրակի լույս կար, և այդ կրակից փայլատակումներ էին դուրս ցայտում։
14
Կենդանի էակներն արագ էին ընթանում ու թեթև վերադառնում էին փայլակի նմանողությամբ։
15
Եվ ահա երկրի վրա՝ չորս կենդանի էակների հետևից, յուրաքանչյուր կողմում մի անիվ էի տեսնում. անիվների կերպարանքն ու դրանց շինվածքը ոսկեքարի տեսքն ունեին։
16
Ե՛վ չորսի կերպարանքը, և՛ նրանց տեսքը, և՛ նրանց կառուցվածքն այնպիսին էին, որ կարծես թե անվի մեջ անիվ էր պտտվում։
17
Նրանք իրենց դեմքերի չորս ուղղությամբ էլ գնում էին ու հետ չէին դառնում իրենց թիկունքով։
18
Բարձր էին։ Նայում էի նրանց ու տեսնում, որ նրանց թիկունքները չորս կողմերում լի էին աչքերով։
19
Երբ կենդանի էակները գնում էին, անիվներն էլ նրանց հետ էին գնում, իսկ երբ երկրից բարձրանում էին, անիվներն էլ էին բարձրանում։
20
Որ կողմն ընթանում էին ամպն ու հողմը, կենդանի էակներն էլ գնում էին, և անիվները նրանց հետ բարձրանում էին, որովհետև այդ անիվների մեջ կենդանի ոգի կար։
21
Երբ նրանք գնում էին, անիվներն էլ էին գնում, երբ կանգնում էին, կանգ էին առնում, երբ երկրից նրանք բարձրանում էին, անիվներն էլ նրանց հետ էին բարձրանում, որովհետև այդ անիվների մեջ կենդանի ոգի կար։
22
Եվ կենդանի էակների գլխավերևում երկնակամարի նման մի բան կար, որ բյուրեղի տեսք ուներ ու վերևից տարածվում էր նրանց թևերի վրա։
23
Իսկ երկնակամարի տակ նրանք, թևերը պարզած, սավառնում էին իրար հետ. յուրաքանչյուրը երկուական թև, որով ծածկում էին իրենց մարմինները։
24
Երբ նրանք սավառնում էին, լսում էի նրանց թևերի ձայնը՝ նման հորդառատ ջրերի ձայնին և նման Ամենակալի ձայնին։ Իսկ երբ շարժվում էին, լսում էի իրարանցման ձայն՝ նման բանակումի ձայնին։ Երբ նրանք կանգ էին առնում, թևերն էլ դադար էին առնում։
25
Եվ ահա, երբ նրանք կանգ էին առնում ու իրենց թևերը բարձրացնում, ավելի վերից, քան նրանց գլխավերևի երկնակամարն էր, մի ձայն էր լսվում։
26
Նրանց գլխավերևում գտնվող երկնակամարից է՛լ ավելի վեր, իբրև շափյուղա ակ՝ գահի պես մի բան կար, իսկ գահի վրա՝ մարդու կերպարանքով մեկը։
27
Սաթի տեսքով մի պատկեր էի տեսնում, նրանից ավելի ներքև՝ շուրջանակի կրակի տեսքով մի պատկեր. գոտկատեղից վեր՝ արեգակի նմանությամբ, իսկ գոտկատեղից վար՝ կրակի։
28
Եվ լույսը, որ նրա շուրջն էր պատել, ուներ ծիածանի տեսք, որ անձրևային օրերին տարածվում է ամպերի մեջ։ Եվ այսպես լույսի ահագին պատկեր կար նրա շուրջը։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48