bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Ezekiel 42
Ezekiel 42
Armenian NEA
← Chapter 41
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 43 →
1
Նա դուրս բերեց ինձ արտաքին գավիթը, դեպի արևելք, հյուսիսի դռան դեմ դիմաց, ու ներս տարավ ինձ։ Ես տեսա հինգ սենյակներ՝ հյուսիսակողմ միջանցքներով ու խորշերով,
2
հարյուր կանգուն երկարությամբ ու հիսուն կանգուն լայնությամբ,
3
նկարազարդված ըստ ներքին սրահի դռան օրինակի։ Դրանք չորս կողմը սյուներ ունեցող արտաքին սրահի նման էին՝ երեք հարկերը դեմ առ դեմ դասավորված։
4
Սենյակների դեմ հանդիման տասը կանգուն լայնությամբ ու հարյուր կանգուն երկարությամբ մի անցուղի կար, ճանապարհից մեկ կանգուն ավելի ներս. դրանց դռները դեպի հյուսիս էին նայում։
5
Անցուղիներ կային նաև վերնատներում, որովհետև սյուները չորս կողմում՝ ներքևից վերև, խառն էին։ Խառն էին նաև անջրպետները և շրջանաձև սյուները, անջրպետներն ու հենափայտերը,
6
որովհետև եռահարկ էին։ Եվ սենյակների սյուների պես սյուներ չկային. դրա համար ներքևի կողմից միջանցքներ կային։ Միջնահարկերն էլ գետնից հիսուն կանգուն բարձր էին։
7
Դրսից լույս ունեին, ինչպես որ արտաքին բակի սենյակները, որոնք նայում էին հյուսիսային սենյակների ճիշտ դիմացը, հիսուն կանգուն երկարությամբ։
8
Արտաքին սրահին նայող սենյակների երկարությունը հիսուն կանգուն էր, և դրանք իրար դիմաց էին, բոլորը միասին՝ հարյուր կանգուն։
9
Արևելյան մուտքի սենյակների դռները, որոնք արտաքին սրահից մտնելու համար էին,
10
շինված էին հարավային կողմում առաջին անցուղու լուսամուտի համեմատ, հարավին դեմ հանդիման, միջանցքների ու հատվածների դիմաց։
11
Սենյակներն ու դրանց դիմացի անցուղիները հյուսիս տանող ճանապարհի սենյակի չափով էին, դրանց լայնությամբ ու դրանց երկարությամբ, դրանց ելքերի ու շրջանակների չափով,
12
նաև հյուսիսակողմ սենյակների մուտքերի չափով, նաև հարավահայաց սենյակների մուտքերի չափով, նաև առաջին անցուղու մուտքի չափով, որպեսզի միջանցքներին ուղիղ լույս տային, և հնարավոր լիներ դրանց միջոցով դեպի արևելք գնալ։
13
Նա ասաց ինձ. «Այն սենյակները, որ հյուսիս են նայում, նաև այն սենյակները, որ հարավ, բաց տարածության կողմն են նայում,- դրանք սրբարանի սենյակներ են, որտեղ Սադովկի քահանա որդիները, որոնք մոտենում են Տիրոջը, ուտում են ամենասուրբ բաները, և այնտեղ պիտի դնեն ամենասուրբ բաները, զոհերը՝ իրենց մեղքերի ու հանցանքների համար, որովհետև սուրբ է այդ տեղը,
14
և ոչ ոք, բացի քահանաներից, չի մտնելու այնտեղ։ Սրանք էլ այն սուրբ տեղից չպետք է դուրս գան արտաքին գավիթը, որպեսզի ամեն անգամ, երբ Տիրոջը մերձենան, սուրբ մնան, ժողովրդին մոտենան իրենց պատմուճաններով, որոնցով պաշտամունք են մատուցում, որովհետև սուրբ են դրանք, այլ ժողովրդին մոտենալիս ուրիշ հանդերձներ հագնեն»։
15
Այսպես ավարտվեց տաճարի ներսի չափումը։ Նա հանեց ինձ արևելք նայող դռնով, չափեց տաճարի հատակագիծը շուրջանակի՝ ըստ շինվածքի։
16
Եկավ կանգ առավ հարավային դռան մոտ, որ արևելք էր նայում, չափեց հինգ հարյուր ձողաչափ։
17
Դարձավ հյուսիսային կողմը և հյուսիսի դիմաց չափեց հինգ հարյուր ձողաչափ։
18
Դարձավ արևմուտք և ծովի դիմաց չափեց հինգ հարյուր ձողաչափ։
19
Դարձավ հարավային կողմը և հարավի դիմաց չափեց հինգ հարյուր ձողաչափ։
20
Չափեց տաճարի չորս կողմերի և պարիսպների արանքը նույն չափով։ Տաճարը սրբավայրերից և պարիսպներից անջրպետելու համար թողեց մի արանք, որ հինգ հարյուր կանգուն էր դեպի արևելք և հինգ հարյուր կանգուն լայնություն ուներ։
← Chapter 41
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 43 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48