bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Genesis 22
Genesis 22
Armenian NEA
← Chapter 21
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 23 →
1
Այս ամենից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։
2
Եվ նրան ասաց. «Վերցրո՛ւ քո սիրելի որդուն՝ Իսահակին, որին սիրեցիր, գնա՛ Բարձրադիր վայրը [𝕸 Մորիա ] և այնտեղ՝ լեռներից մեկի վրա, որ ցույց կտամ քեզ, նրան մատուցի՛ր որպես ողջակեզ»։
3
Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, համետեց իր էշը, հետը վերցրեց երկու ծառաների և իր որդուն՝ Իսահակին, ողջակեզի համար փայտ կոտրեց և ճանապարհ ընկավ։ Եկավ այն տեղը, որ Աստված ասել էր նրան։
4
Երրորդ օրը Աբրահամը բարձրացրեց աչքերը և հեռվից տեսավ այդ վայրը։
5
Աբրահամն ասաց իր ծառաներին. «Նստե՛ք այստեղ՝ էշի մոտ, իսկ ես ու պատանին գնանք այնտեղ, երկրպագենք ու վերադառնանք ձեզ մոտ»։
6
Աբրահամը վերցրեց ողջակեզի փայտը, դրեց այն իր որդի Իսահակի վրա, իր ձեռքն առավ կրակն ու դանակը, և երկուսով միասին գնացին։
7
Իսահակն ասաց իր հորը՝ Աբրահամին. «Հա՛յր»։ Նա ասաց. «Ի՞նչ է, որդյա՛կ»։ Նա ասաց. «Ահա կրակը և ահա փայտը, իսկ ո՞ւր է ողջակեզի ոչխարը»։
8
Եվ նա ասաց. «Աստված կհոգա իր ողջակեզի ոչխարի մասին, որդյա՛կ»։ Նրանք երկուսով միասին գնացին
9
ու հասան այն վայրը, որ նրան ցույց էր տվել Աստված։ Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, փայտը դրեց վրան, իր որդուն՝ Իսահակին, կապեց և դրեց զոհասեղանի փայտի վրա։
10
Աբրահամը երկարեց ձեռքը, որ վերցնի դանակը և զոհի իր որդուն։
11
Այդ պահին Տիրոջ հրեշտակը երկնքից ձայն տվեց նրան ու ասաց. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։
12
Եվ ասաց. «Ձեռք մի՛ տուր պատանուն և նրան մի՛ վնասիր, որովհետև այժմ իմացա, որ դու երկյուղ ունես Աստծու նկատմամբ և ինձ համար չխնայեցիր նույնիսկ քո սիրելի որդուն»։
13
Աբրահամը բարձրացրեց աչքերն ու տեսավ, որ սաբեկ ծառից մի խոյ է կախված եղջյուրներից։ Աբրահամը մոտեցավ, վերցրեց խոյն ու այն ողջակեզ մատուցեց իր որդի Իսահակի փոխարեն։
14
Աբրահամն այդ վայրի անունը դրեց «Տերը տեսավ» [𝕸 Եհովա-յիռե ], և մինչև այսօր էլ ասում են՝ «Այդ լեռան վրա Տերը երևաց»։
15
Տիրոջ հրեշտակը երկնքից երկրորդ անգամ ձայն տվեց Աբրահամին և ասաց.
16
«Անձովս եմ երդվում,- ասում է Տերը,- քանի որ դու արեցիր այդ բանը, և ինձ համար չխնայեցիր քո սիրելի որդուն,
17
անչափ կօրհնեմ քեզ և երկնքի աստղերի ու ծովեզերքի ավազի չափ կբազմացնեմ քո սերունդը։ Քո սերունդը կտիրանա իր հակառակորդների քաղաքներին,
18
քո սերնդով կօրհնվեն երկրի բոլոր ազգերը, որովհետև անսացիր իմ ձայնին»։
19
Աբրահամը վերադարձավ իր ծառաների մոտ, և վեր կենալով միասին գնացին դեպի Երդման ջրհորը, և Աբրահամը բնակություն հաստատեց Երդման ջրհորի մոտ։
20
Այս ամենից հետո Աբրահամին հայտնեցին. «Մեղքան քո եղբայր Նաքովրի համար որդիներ է ծնել՝
21
Ովքին՝ նրա անդրանիկին, Բավին՝ նրա եղբորը, Կամուելին՝ ասորիների նախահորը,
22
Քասադին, Ազավին, Փաղդասին, Հետդափին և Բաթուելին։
23
Բաթուելը ծնեց Ռեբեկային։ Սրանք են այն ութ որդիները, որոնց ծնեց Մեղքան Աբրահամի եղբոր՝ Նաքովրի համար։
24
Նրա հարճը, որի անունը Ռեեմա էր, նա էլ ծնեց Տաբեկին, Գաամին, Տոքոսին և Մովքային»։
← Chapter 21
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 23 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50