bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Genesis 30
Genesis 30
Armenian NEA
← Chapter 29
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 31 →
1
Երբ Ռաքելը տեսավ, որ Հակոբի համար որդի չի ծնում, նախանձեց իր քրոջը և Հակոբին ասաց. «Ինձ զավակնե՛ր տուր, այլապես ես կմեռնեմ»։
2
Հակոբը բարկացավ Ռաքելի վրա ու ասաց նրան. «Մի՞թե ես եմ Աստված, որ քեզ ամուլ դարձրեց»։
3
Իսկ Ռաքելը Հակոբին ասաց. «Ահա իմ աղախին Բալլան, մերձեցի՛ր նրան. նա թող ծնի իմ ծնկների վրա, և ես նրա շնորհիվ որդիներ կունենամ»։
4
Եվ նա իր աղախին Բալլային տվեց նրան կնության։ Հակոբը մերձեցավ նրան։
5
Ռաքելի նաժիշտ Բալլան հղիացավ և որդի ծնեց Հակոբի համար։
6
Ռաքելն ասաց. «Աստված դատս պաշտպանեց. լսեց իմ ձայնը և ինձ որդի պարգևեց»։ Դրա համար նրա անունը դրեց Դան։
7
Ռաքելի նաժիշտ Բալլան կրկին հղիացավ և երկրորդ որդին ծնեց Հակոբի համար։
8
Ռաքելն ասաց. «Աստված ինձ օգնեց, որովհետև մրցեցի քրոջս հետ և հաղթեցի»։ Եվ որդու անունը դրեց Նեփթաղիմ։
9
Երբ Լիան տեսավ, որ այլևս չի կարողանում ծնել, իր նաժիշտ Զելփային տվեց Հակոբին կնության։
10
Լիայի նաժիշտ Զելփան հղիացավ և Հակոբի համար որդի ծնեց։
11
Լիան ասաց. «Բախտս բերեց»։ Եվ նրա անունը դրեց Գադ։
12
Լիայի նաժիշտ Զելփան կրկին հղիացավ և երկրորդ որդին ծնեց Հակոբի համար։
13
Լիան ասաց. «Երջանիկ եմ, որովհետև կանայք ինձ երանի են տալու»։ Եվ որդու անունը դրեց Ասեր, որ նշանակում է «մեծություն»։
14
Ռուբենը ցորենի հնձի օրերին գնաց դաշտ, այնտեղ մանրագորի պտուղներ գտավ և դրանք բերեց իր մորը՝ Լիային։ Ռաքելն ասաց իր քրոջը՝ Լիային. «Քո որդու մանրագորի պտուղներից տո՛ւր ինձ»։
15
Լիան պատասխանեց. «Բավական չէ՞, որ խլեցիր իմ ամուսնուն, հիմա էլ իմ որդու բերա՞ծն ես ուզում վերցնել»։ Ռաքելն ասաց. «Այդպես չէ։ Քո որդու մանրագորի պտուղների փոխարեն թող Հակոբն այս գիշեր քնի քեզ հետ»։
16
Երբ երեկոյան Հակոբը դաշտից վերադարձավ, Լիան ընդառաջ ելավ նրան ու ասաց. «Այսօր ինձ հետ պիտի քնես, որովհետև իմ որդու մանրագորի պտուղներով վարձեցի քեզ»։ Հակոբն այդ գիշեր քնեց Լիայի հետ։
17
Աստված լսեց Լիայի աղաչանքը. նա հղիացավ և Հակոբի համար ծնեց հինգերորդ որդին։
18
Լիան ասաց. «Աստված վարձահատույց եղավ ինձ, որովհետև իմ աղախնին տվեցի իմ ամուսնուն»։ Եվ նրա անունը դրեց Իսաքար, որ նշանակում է «վարձ»։
19
Լիան մի անգամ էլ հղիացավ և Հակոբի համար ծնեց վեցերորդ որդին։
20
Լիան ասաց. «Աստված ինձ լավ նվեր պարգևեց. սրանից հետո ամուսինս ինձ կսիրի, որովհետև նրա համար վեց որդի ծնեցի»։ Եվ նրա անունը դրեց Զաբուղոն։
21
Դրանից հետո նա աղջիկ ծնեց և նրա անունը դրեց Դինա։
22
Աստված հիշեց Ռաքելին, լսեց նրա աղաչանքը և բացեց նրա արգանդը։
23
Նա հղիացավ և Հակոբի համար որդի ծնեց։ Ռաքելն ասաց. «Աստված ինձնից վերացրեց իմ նախատինքը»։
24
Եվ նրա անունը դրեց Հովսեփ՝ ասելով. «Աստված թող ինձ մի որդի ևս պարգևի»։
25
Երբ Ռաքելը ծնեց Հովսեփին, Հակոբը Լաբանին ասաց. «Արձակի՛ր ինձ, որ գնամ իմ բնակավայրն ու իմ երկիրը։
26
Եվ տո՛ւր իմ կանանց, որոնց համար ծառայեցի քեզ, ու իմ զավակներին, որպեսզի գնամ։ Դու ինքդ էլ գիտես, թե ի՛նչ ծառայություն մատուցեցի քեզ»։
27
Լաբանը նրան ասաց. «Շնորհ գտա քո առաջ. կարող եմ ասել, որ Աստված օրհնեց ինձ քո գալստյամբ։
28
Սահմանի՛ր քո վարձը, և ես կտամ»։
29
Հակոբն ասաց նրան. «Դու գիտես, թե որքա՛ն ծառայեցի քեզ, և քո ոչխարներից ինչքա՛ն կար ինձ մոտ։
30
Իմ գալուց առաջ դրանք փոքրաթիվ էին, իսկ այժմ դրանք անչափ աճել են։ Տերը՝ Աստված, օրհնեց քեզ իմ գալով։ Արդ, ե՞րբ եմ ես իմ տունն ունենալու»։
31
Լաբանը հարցրեց նրան. «Ի՞նչ տամ քեզ»։ Հակոբը պատասխանեց. «Ինձ ոչինչ մի՛ տուր. եթե անես այն, ինչ ասեմ քեզ, դարձյալ կարածեցնեմ ու կպահեմ քո հոտերը։
32
Այսօր թող քո առջևով անցնի քո ողջ հոտը, և դու առանձնացրո՛ւ բոլոր խայտաճամուկ ու գորշ ոչխարները և բոլոր կիսաճերմակ ու պտավոր այծերը, և դրանք թող լինեն իմ վարձը։
33
Եվ վաղը կերևա իմ արդար լինելը, որ ես վարձ ունեմ քո առջև։ Այն բոլոր այծերը, որոնք կիսաճերմակ ու պտավոր չեն, և ոչխարները, որոնք գորշ չեն, թող ինձ գողոն համարվեն»։
34
Լաբանը նրան ասաց. «Թող քո խոսքի համաձայն լինի»։
35
Եվ այդ օրն առանձնացրեց կիսաճերմակ ու պտավոր նոխազները, բոլոր կիսաճերմակ ու պտավոր այծերը և բոլոր սպիտակ [𝕸 սև ] ու գորշ ոչխարներն ու այծերը և տվեց իր որդիներին
36
ու նրանց ուղարկեց Հակոբից երեք օրվա հեռու ճանապարհ։ Հակոբը շարունակեց արածեցնել Լաբանի մնացած հոտերը։
37
Հակոբն առավ խնկենու, ընկուզենու և սոսու դալար ճյուղեր ու շերտ առ շերտ հանեց դրանց կեղևը, և երևաց սպիտակը։
38
Քերծած գավազանները դրեց ջրի գուռերի մեջ, որ երբ հոտերը գան ջուր խմելու, այդ գավազանների մոտ բեղմնավորվեն։
39
Մաքիները գավազանների մոտ բեղմնավորվում էին և ծնում խայտաճամուկ, պտավոր ու կիսասպիտակ գառներ։
40
Հակոբը գառներն առանձնացնում էր ու պահում մաքիներից բաժան, ինչպես նաև՝ կիսաճերմակ խոյերն ու բոլոր խայտաճամուկ ոչխարները։ Նա իր հոտն առանձնացնում էր, չէր խառնում Լաբանի հոտերին։
41
Երբ գալիս էր մաքիների զուգավորվելու և հղիանալու ժամանակը, Հակոբը գավազանները դնում էր մաքիների դիմաց՝ գուռերի մեջ, որպեսզի նրանք բեղմնավորվեն գավազանների մոտ։
42
Իսկ երբ մաքիները ծնում էին, այլևս չէր դնում։ Նշան չունեցողները լինում էին Լաբանի սեփականությունը, իսկ նշան ունեցողները՝ Հակոբի։
43
Այսպես Հակոբը չափազանց հարստացավ. նա շատ ոչխարներ ու արջառներ, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր ունեցավ։
← Chapter 29
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 31 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50