bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Jeremiah 30
Jeremiah 30
Armenian NEA
← Chapter 29
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 31 →
1
Այս է այն խոսքը, որ Տերն ուղղեց Երեմիային՝ ասելով.
2
«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. այն բոլոր բաները, որ քեզ հրամայեցի, քեզ համար գրի՛ առ մատյանի մեջ։
3
Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ Իսրայելի իմ գերյալ ժողովրդին, նաև Հուդայի ժողովրդին վերադարձնելու եմ. վերադարձնելու եմ այն երկիրը,- ասում է Տերը,- որ տվեցի նրանց հայրերին, որպեսզի տիրեն նրան»։
4
Սրանք են այն խոսքերը, որ խոսեց Տերն Իսրայելի և Հուդայի մասին։
5
Այսպես է ասում Տերը. «Սարսափի ձայն պիտի լսեք, ձայնը ահեղ գույժի, որից մարդկանց մեջքերը պիտի դողան, և փրկություն ու խաղաղություն չպիտի լինի։
6
Հարցրե՛ք ու տեսե՛ք, թե երբևէ արուն ծնե՞լ է. որովհետև ամեն տղամարդու տեսնում եմ իր ձեռքերը մեջքին պահած, ինչպես ծննդկան կինը, և բոլորի դեմքի գույնը դալուկ դարձած.
7
քանզի մեծ է այն օրը, և նրա նմանը չկա։ Դա Հակոբի համար սարսափելի նեղության ժամանակ է լինելու, բայց նա փրկվելու է դրանից։
8
Այն օրը,- ասում է Զորությունների Տերը,- նրանց պարանոցից խորտակելու եմ լուծը, խզելու եմ նրանց կապանքները. նրանք այլևս օտարներին չեն ծառայելու,
9
այլ ծառայելու են Տիրոջը՝ իրենց Աստծուն. նրանց պիտի տամ Դավիթ արքայի նման մեկին։
10
Սակայն դու մի՛ երկնչիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- չզարհուրես, ո՛վ Իսրայել, որովհետև ահավասիկ քեզ ազատելու եմ հեռաստանից, իսկ քո սերնդին՝ իր գերության երկրից։ Պիտի վերադառնա Հակոբը, հանգստություն պիտի գտնի ու բարեկեցիկ կյանք ունենա, ոչ ոք չի լինի, որ զարհուրեցնի նրան։
11
Ահա ես քեզ հետ եմ,- ասում է Տերը,- որպեսզի փրկեմ քեզ և կործանեմ այն ազգերին, որոնց մեջ ցրեցի քեզ։ Բայց քեզ չեմ ոչնչացնելու. քեզ արդարությամբ եմ խրատելու և քավություն տալով՝ անմեղ չեմ համարելու քեզ»։
12
Այսպես է ասում Տերը. «Սաստկացրի քո տառապանքը. քո կրած հարվածները ցավագին են,
13
քո դատը պաշտպանող չկա։ Դու բժշկվեցիր քո ցավերից, բայց դա քեզ օգուտ չբերեց։
14
Քո բոլոր բարեկամները քեզ մոռացան և չեն հարցնում քո մասին։ Իբրև սոսկալի խրատ՝ ես թշնամական հարվածներ հասցրի քեզ։ Քո բոլոր անօրենությունների պատճառով բազմացան մեղքերդ։
15
Քո կրած հարվածների համար ի՞նչ ես աղաղակ բարձրացնում։ Բայց ես քեզ չեմ ոչնչացնելու։ Բուռն են քո ցավերը. դրանք սաստկացան քո բազում անօրենությունների պատճառով, դրանք քո մեղքերի հետևանքն են։
16
Սակայն ամենքը, որ հոշոտում էին քեզ, իրե՛նք պետք է հոշոտվեն, քո բոլոր թշնամիները պիտի հոշոտեն իրենց մարմինները։ Քո անօրենությունները բազմացան ու հաճախակի դարձան. դրանք քո մեղքերի հետևանքն են։ Քեզ ավերողներն իրե՛նք պիտի ավերի ենթարկվեն, քո բոլոր ավարառուներին ես ավարի պիտի մատնեմ։
17
Քո ցավագին վերքերին բժշկություն պիտի բերեմ, պիտի բժշկեմ քեզ,- ասում է Տերը,- որովհետև, Սիո՛ն, դու աստանդական կոչվեցիր. ասացին. “Դա է ձեր որսը, բայց ով փնտրի, չի գտնի նրան”»։
18
Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ ես Հակոբի վտարանդի վրանները կվերադարձնեմ, ողորմած կլինեմ նրա գերյալների նկատմամբ. քաղաքը կվերաշինվի իր բարձունքի վրա, տաճարն իր կարգ ու կանոնով կվերականգնվի։
19
Այնտեղից կծավալվի երգիչների ու պարողների ձայնը։ Պիտի բազմացնեմ նրանց, և նրանք չպիտի նվազեն, պիտի տարածեմ նրանց, և նրանք չպիտի թուլանան։
20
Նրանք առաջվա պես ելումուտ պիտի անեն. նրանց վկայություններն իմ աչքին հաստատուն պիտի դառնան։ Դատաստան պիտի կարդամ նրանց նեղողների գլխին,
21
և իրենցից հզորներն իրենց վրա պիտի իշխեն։ Իրենց իշխանը իրենց միջից պիտի ելնի։ Պիտի հավաքեմ նրանց, ու նրանք պիտի վերադառնան ինձ մոտ, քանզի ո՞վ ինքն իրեն սիրտ կանի դառնալ Տիրոջ մոտ,- ասում է Տերը։-
22
Դուք ինձ համար ժողովուրդ կլինեք, իսկ ես ձեզ համար կլինեմ Աստված»։
23
Ահա Տիրոջ բարկությունը ցասմամբ բորբոքվեց, մրրիկի պես բորբոքվեց նրա բարկությունն ամբարիշտների վրա։
24
Տիրոջ բարկությունն ու զայրույթը կգան ու հետ չեն շրջվի, մինչև որ նա կատարի իր սրտի կամքը։ Վերջին օրերին դուք կհասկանաք դա։
← Chapter 29
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 31 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52