bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Jeremiah 5
Jeremiah 5
Armenian NEA
← Chapter 4
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 6 →
1
«Երուսաղեմի փողոցներով այս ու այն կո՛ղմ շարժվեք, նայե՛ք, իմացե՛ք և փնտրե՛ք նրա հրապարակներում. եթե այնտեղ գտնեք մի մարդու, որ արդարություն է գործում և հավատարմության հետամուտ լինում, ապա ես թողություն կտամ նրանց»,- ասում է Տերը։-
2
Եթե նրանք նույնիսկ ասեն, թե կենդանի է Տերը, միևնույն է, սուտ երդված կլինեն։
3
Տե՛ր, աչքերդ հառած հավատարմությանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցավ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից ավելի կարծրացրին և չուզեցին դարձի գալ։
4
Ուստի ասացի. «Թերևս աղքատ լինելով՝ անկարող եղան ճանաչելու Տիրոջ ճանապարհներն ու Աստծու օրենքները.
5
գնամ հարուստների մոտ և նրանց հետ խոսեմ. գուցե նրանք գիտենան Տիրոջ ճանապարհն ու Աստծու օրենքները»։ Բայց ահավասիկ նրանք էլ առհասարակ խորտակեցին լուծն ու խզեցին կապերը։
6
Դրա համար էլ անտառի առյուծը կոտորեց նրանց, և գայլը ոչնչացրեց նրանց՝ հասնելով մինչև տները. նրանց քաղաքներին սպառնաց ընձառյուծը, և բոլորը, ովքեր այնտեղից դուրս կգան՝ կընկնեն իբրև դիակ, քանզի իրենց ամբարշտությունները բազմացրին և իրենց անհնազանդության մեջ զորացան։
7
«Սրանցից որի՞ համար հաշտվեմ քեզ հետ. քո որդիներն ինձ լքեցին և չաստվածներով երդվեցին. ես կշտացրի նրանց, բայց նրանք շնացան ու պոռնկանոցներում օթևանեցին։
8
Նրանք դարձան իգամոլ ձիեր, և ամեն մեկն իր ընկերոջ կնոջ վրա էր վրնջում։
9
Այս ամենից հետո,- ասում է Տերը,- մի՞թե չեմ այցելելու և այդպիսի ազգից վրեժ չե՞մ լուծելու։
10
Բարձրացե՛ք քաղաքի աշտարակների վրա և կործանե՛ք, բայց իսպառ մի՛ ավերեք. թողե՛ք մնան նրա հիմքերը, որովհետև դրանք Տիրոջն են։
11
Հիրավի, Իսրայելի տունը և Հուդայի տունը չափազանց արհամարհեցին ինձ»,- ասում է Տերը։
12
Նրանք ստեցին իրենց Տիրոջը և ասացին. «Բան չկա, մեզ վրա չարիքներ չեն գա, սուր ու սով չենք տեսնի։
13
Մեր մարգարեները քամի էին, նրանք չունեին Տիրոջ պատգամը։ Այդպես էլ թող լինի նրանց»։
14
Դրա համար էլ այսպես է ասում Ամենակալ Տերը՝ Աստվածը. «Քանի որ այդ բանը խոսեցիք, ահավասիկ իմ խոսքը քո բերանն եմ դնում իբրև կրակ, թող լափի նրանց՝ այդ ժողովրդին, փայտի պես։
15
Ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,- ահա հեռվից ես ձեզ վրա պիտի բերեմ մի ազգ, որ ուժեղ է ու հին, ազգ, որի լեզուն լսած չեք լինի և խոսքը չեք հասկանա։ Նրա կապարճները նման են բաց գերեզմանների։
16
Ամենքն էլ զորավոր են.
17
ուտելու են ձեր հունձն ու հացը, ուտելու են ձեր տղաներին ու աղջիկներին, ուտելու են ձեր ոչխարն ու արջառը, ուտելու են ձեր այգիները, թզենիներն ու ձիթենիները, ավերելու են ձեր անառիկ քաղաքները. ինչով որ դուք պարծենում եք, սրով կործանելու են։
18
Բայց այն օրն էլ,- ասում է Տերը՝ քո Աստվածը,- ձեզ ձեր վախճանին չեմ հասցնելու.
19
և երբ ասելու լինեն. “Տերը՝ մեր Աստվածը, այս ամենն ինչո՞ւ արեց մեզ”, կասես նրանց. “Քանի որ ինձ լքեցիք և ձեր երկրում ծառայեցիք օտար աստվածներին, այդպես էլ օտարներին եք ծառայելու մի երկրում, որը ձերը չի լինելու”»։
20
Այդ մասին իմա՛ց տվեք Հակոբի տանը, թող լսելի դառնա նաև Հուդայի տանը. ասացե՛ք.
21
«Լսե՛ք այս բանը, հիմա՛ր և անմի՛տ ժողովուրդ, որ աչքեր ունեք, բայց չեք տեսնում, ականջներ ունեք, բայց չեք լսում։
22
Մի՞թե ինձնից չեք երկնչում,- ասում է Տերը,- իմ երեսից չե՞ք դողում, ինձնից, որ ավազը ծովին սահման կարգեցի հավիտենական հրամանով, որ նա չանցնի դրանից, ալեկոծվի, բայց չկարողանա դուրս գալ, նրա ալիքները մռնչան, բայց չկարողանան անցնել դրանից։
23
Այս ժողովուրդն անհնազանդ ու ըմբոստ սիրտ ունի. խոտորվեցին ու անցան գնացին։
24
Իրենց մտքում անգամ չասացին. “Վախենանք Տիրոջից՝ մեր Աստծուց, որը ըստ մեր հնձի ժամանակի, նրանից առաջ և հետո անձրև է տալիս մեզ և պահպանում է մեզ։
25
Մեր անօրենությունները խախտեցին այդ կարգը, և մեր մեղքերը մեզնից հեռացրին բարիքները”։
26
Արդարև, իմ ժողովրդի մեջ գտնվեցին ամբարիշտներ և մարդկանց ոչնչացնելու համար թռչնորսների թակարդների պես որոգայթներ ու ցանցեր լարեցին և որսում էին։
27
Ինչպես որոգայթներն են լի թռչուններով, այնպես էլ նրանց տներն են լեցուն նենգությամբ։ Դրա համար էլ նրանք հարստացան, մեծացան, գիրացան ու պարարտացան
28
և չարությամբ զանց առան իմ խոսքերը. արդար դատաստան չարեցին, որբի իրավունքը չպաշտպանեցին, այրուն արդար դատով չդատեցին։
29
Այս ամենից հետո,- ասում է Տերը,- մի՞թե չեմ այցելելու, կամ այդպիսի ազգից ես վրեժ չե՞մ լուծելու։
30
Հիմարություններ ու արհավիրքներ կատարվեցին երկրի վրա։
31
Մարգարեները սուտ մարգարեություն են անում, քահանաները ծափահարում են նրանց, և իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ի՞նչ եք անելու դրանից հետո»։
← Chapter 4
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 6 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52