bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Jonah 2
Jonah 2
Armenian NEA
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 3 →
1
Տերը հրաման տվեց մի խոշոր կետի կուլ տալ Հովնանին, և երեք ցերեկ ու երեք գիշեր Հովնանը կետի փորում էր։
2
Հովնանն աղոթեց Տիրոջը՝ Աստծուն, կետի փորի մեջ
3
և ասաց. «Իմ նեղության մեջ կանչեցի Տիրոջը՝ իմ Աստծուն, և լսեց ինձ՝ իմ աղաչանքը, դժոխքի որովայնից։ Տե՛ր, լսի՛ր իմ ձայնը։
4
Ինձ գցեցիր ծովի սրտի խորքերը, և գետերը պաշարեցին ինձ։ Քո բոլոր կոհակներն ու քո ալիքներն անցան իմ վրայով,
5
և ասացի, թե՝ “Մերժվեցի քո աչքից. արդ նորից կկարողանա՞մ նայել քո սուրբ տաճարին”։
6
Ջրերը թափվեցին ինձ վրա մինչև շունչս։ Դժնդակ անդունդները պաշարեցին ինձ։ Գլուխս մտավ
7
լեռների փապարներով, իջա երկիր, որի նիգերն իր հավիտենական փականքներն են. իմ կյանքը դուրս կգա կործանումից։ Տե՛ր իմ, Աստվա՛ծ,
8
իմ հոգու տկարանալու ժամանակ քեզ կանչեցի, հիշեցի Տիրոջը. և թող իմ աղոթքները գան դեպի քո սուրբ տաճարը։
9
Ովքեր պահում էին ունայնությունն ու ստությունը, թողեցին իրենց ողորմությունը։
10
Բայց ես օրհնության և խոստովանության ձայնով քեզ պատարագ կմատուցեմ, որ ուխտեցի և կհատուցեմ Տիրոջ փրկության համար»։
11
Եվ Տիրոջից հրաման տրվեց վիշապ ձկանը, և նրան ցամաք թքեց։
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 3 →
All chapters:
1
2
3
4