bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Jonah 3
Jonah 3
Armenian NEA
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 4 →
1
Տիրոջ խոսքը երկրորդ անգամ եղավ Հովնանին, և ասաց.
2
«Ելի՛ր, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և նրա մեջ քարոզի՛ր ըստ նախկին քարոզության, որ խոսեցի քեզ հետ»։
3
Հովնանը ելավ ու գնաց Նինվե, ինչպես Տերը խոսել էր նրա հետ։ Նինվեն Աստծու մեծ քաղաք էր՝ երեք օրվա գնալու ճանապարհի չափ։
4
Հովնանն սկսեց մտնել այն քաղաքը, երբ մի օրվա ճանապարհ անցավ, քարոզեց և ասաց. «Եվս այլ երեք [𝕸 քառասուն ] օրեր, և Նինվեն կործանվելու է»։
5
Եվ նինվեացի մարդիկ հավատացին Աստծուն, պահք քարոզեցին, և նրանց մեծից մինչև փոքրը քուրձ հագավ։
6
Լուրը հասավ նինվեացիների թագավորին. իր գահից ելավ ու հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա։
7
Թագավորի և իր մեծամեծների կողմից Նինվեում քարոզվեց ու հայտարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն։
8
Մարդ և անասուն քուրձ հագան և ամբողջ սրտով աղաղակեցին Աստծուն. դարձավ յուրաքանչյուրն իր չար ճանապարհներից և անօրենությունից, որ իր ձեռքում ուներ, և ասացին.
9
«Ո՞վ գիտի, Աստված կզղջա և կդառնա իր խիստ բարկությունից, և կորստյան չենք մատնվի»։
10
Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ յուրաքանչյուրը դարձավ իր չար ճանապարհներից, և Աստված զղջաց չարիքների համար, որ ասել էր, թե կաներ նրանց, բայց չարեց։
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 4 →
All chapters:
1
2
3
4