bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Leviticus 10
Leviticus 10
Armenian NEA
← Chapter 9
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 11 →
1
Ահարոնի երկու որդիները՝ Նադաբն ու Աբիուդը, բուրվառներ վերցնելով, դրանց մեջ կրակ դրեցին, խունկ գցեցին և Տիրոջ առջև անվավեր կրակ մատուցեցին, որը Տերը չէր պատվիրել նրանց։
2
Տիրոջից հուր ելավ ու կլանեց նրանց, ու մեռան Տիրոջ առաջ։
3
Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ասաց Տերը. “Ինձ մերձեցողներին պիտի ցույց տամ իմ սրբությունը և պիտի փառավորվեմ ողջ ժողովրդի առաջ”»։ Եվ Ահարոնի սիրտը կսկծաց։
4
Ապա Մովսեսը կանչեց Միսադայիին և Եղիսափանին՝ Ահարոնի հորեղբայր Ոզիելի որդիներին, և ասաց նրանց. «Մոտեցե՛ք և ձեր եղբայրներին իրենց հագուստներով սրբարանի առջևից տարե՛ք բանակատեղիից դո՛ւրս»։
5
Մոտեցան և բանակատեղիից դուրս հանեցին նրանց՝ իրենց հագուստներով հանդերձ, ինչպես որ պատվիրեց Մովսեսը։
6
Եվ Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա մյուս որդիներին՝ Եղիազարին ու Իթամարին. «Ձեր գլուխները մի՛ բացեք և ձեր հանդերձները մի՛ պատառոտեք, որպեսզի չմահանաք, և ժողովրդի վրա բարկություն չիջնի։ Տիրոջ կողմից այրվածների համար թող ողբան ձեր եղբայրները և Իսրայելի ողջ տունը։
7
Վկայության խորանի դռնից մի՛ հեռացեք, որպեսզի չմեռնեք, որովհետև օծության յուղը, որ Տիրոջից է, ձեզ վրա է»։ Եվ վարվեցին ըստ Մովսեսի խոսքի։
8
Տերն ասաց Ահարոնին.
9
«Դու և քեզ հետ քո որդիները, երբ մտնելու լինեք Վկայության խորանը կամ երբ մոտենալու լինեք զոհասեղանին, գինի և ցքի չխմեք, որպեսզի չմեռնեք։ Դա հավիտենական օրենք թող լինի սերնդեսերունդ։
10
Որպեսզի կարողանաք տարբերել սուրբը պիղծից, մաքուրը՝ անմաքուրից,
11
և սովորեցնեք Իսրայելի որդիներին ողջ օրենքը, որ նրանց տվել է Տերը Մովսեսի ձեռքով»։
12
Եվ Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա մյուս որդիներին՝ Եղիազարին ու Իթամարին. «Տիրոջը մատուցված այրվող անարյուն ընծայից մնացածը վերցրե՛ք և բաղա՛րջ կերեք զոհասեղանի առաջ, որովհետև դա սրբությունների սրբություն է։
13
Կերե՛ք այն սուրբ վայրում, թող օրենք լինի քեզ համար և օրենք քո որդիների համար՝ Տիրոջը մատուցված զոհերի վերաբերյալ։ Այդպես է հրամայվել ինձ։
14
Զոհի կուրծքը և աջ թևը նույնպես կերեք սուրբ վայրում, դու, քո որդիները և քեզ հետ քո ընտանիքը, որովհետև այն օրինական կերպով է քեզ և քո որդիներին տրվել Իսրայելի որդիների փրկության զոհերից։
15
Բայց ընծայի աջ թևն ու կուրծքն այրվելիք ճարպի հետ նախ թող մատուցեն Տիրոջ առաջ։ Թող հավիտենական օրենք լինի քեզ և քո որդիներին և քեզ հետ՝ քո դուստրերին, ինչպես որ պատվիրել է Տերը Մովսեսին»։
16
Մովսեսը հետաքրքրվեց մեղքերի քավության նոխազով, բայց այն արդեն այրվել էր, և բարկացավ Ահարոնի որդիներ Եղիազարի ու Իթամարի վրա՝ ասելով.
17
«Ինչո՞ւ մեղքի զոհը չկերաք սուրբ վայրում։ Չէ՞ որ այն սրբությունների սրբություն է, որ տրվել էր ձեզ ուտելու, որպեսզի վերացնեք ժողովրդի մեղքերը և նրանց համար քավություն անեք Տիրոջ առաջ։
18
Քանի որ նրա արյունից սրբարանի ներսը՝ դիմացը, չմտավ, այն պետք է ուտեիք սուրբ վայրում, ինչպես որ պատվիրվել է ինձ»։
19
Ահարոնը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Մեղքի զոհը և ողջակեզի զոհերը մատուցեցին Տիրոջ առաջ այսօր, երբ ինձ հետ այսպիսի դեպք պատահեց, այսօր մեղքի զոհից ուտելը արդյո՞ք հաճո կլիներ Տիրոջը»։
20
Մովսեսը լսեց և հավանություն տվեց նրա ասածներին։
← Chapter 9
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 11 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27