bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Leviticus 2
Leviticus 2
Armenian NEA
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 3 →
1
«Եթե մեկը անարյուն ընծա մատուցի Տիրոջը, թող իր ընծան նաշիհ լինի, վրան ձիթայուղ լցնի ու կնդրուկ դնի։
2
Այն թող տանի քահանաներին՝ Ահարոնի որդիներին։ Քահանան թող վերցնի ձիթայուղով հունցված մի բուռ նաշիհ ու ողջ կնդրուկը և դրանք դնի զոհասեղանին՝ իբրև հիշատակի ընծա՝ անուշահոտություն Տիրոջ համար։
3
Այդ ընծայի մնացյալ մասը թող պատկանի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա Տիրոջը մատուցվող ամենասուրբ զոհատեսակներից է։
4
Եթե մեկը որպես անարյուն ընծա մատուցի թոնրի մեջ եփվածը, ապա Տիրոջը թող ընծայի ձիթայուղով հունցված նաշիհից բաղարջ նկանակ և բաղարջ լավաշ։
5
Եթե քո ընծան եփված է տապակի մեջ, այն թող բաղարջ լինի ձիթայուղով հունցված նաշիհից։
6
Այն կբրդես և վրան ձիթայուղ կլցնես։ Այն Տիրոջը մատուցվող անարյուն զոհ է։
7
Եթե քո ընծան կասկարայի վրա եփված է, ապա ձիթայուղով հունցված նաշիհից թող պատրաստվի։
8
Տիրոջը մատուցվող անարյուն ընծաներն այդպես պատրաստելով՝ մատուցի՛ր քահանային։ Եվ քահանան, մոտենալով զոհասեղանին,
9
մի մաս թող վերցնի և դնի զոհասեղանին իբրև հիշատակի մաս՝ անուշահոտություն Տիրոջ համար։
10
Իսկ մնացած մասը թող պատկանի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա կրակի վրա Տիրոջը մատուցած ամենասուրբ ընծաներից է։
11
Տիրոջը մատուցվող ոչ մի անարյուն ընծա թթխմորով չպատրաստեք։ Թթխմորով ու մեղրով պատրաստված որևէ ընծա Տիրոջը չմատուցեք։
12
Դրանք կարող եք մատուցել Տիրոջը՝ որպես բերքի երախայրիք, բայց զոհասեղանի վրա այն չայրեք իբրև անուշահոտություն Տիրոջ համար։
13
Ձեր բոլոր անարյուն ընծաները թող աղով աղվեն. Աստծու ուխտի աղը մի՛ պակասեցրեք ձեր զոհերից. բոլոր ընծաների հետ ա՛ղ մատուցեք։
14
Եթե բերքի երախայրիքից Տիրոջն ընծա մատուցես, մաքրած ու բոված նոր ցորե՛ն մատուցիր՝ իբրև քո բերքի երախայրիքի ընծա։
15
Վրան ձիթայո՛ւղ լցրու և կնդրո՛ւկ դիր։ Դա անարյուն ընծա է։
16
Քահանան թող կրակի վրա դնի ձիթայուղով աղանձից և ողջ կնդրուկը՝ իբրև հիշատակի ընծա, որովհետև ընծա է Տիրոջ համար»։
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 3 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27