bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Nahum 1
Nahum 1
Armenian NEA
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 2 →
1
Նինվեի տեսիլքը։ Նավում Եղկեսացու տեսիլքի գիրքը։
2
Աստված նախանձախնդիր է, և վրեժխնդիր է Տերը. Տերը վրեժխնդիր է բարկությամբ, Տերը վրեժ է լուծում իր հակառակորդներից, և ինքն է վերացնում իր թշնամիներին։
3
Համբերատար է Տերը, և մեծ է նրա զորությունը, Տերն արդարացնելով չի արդարացնում։ Նրա ընթացքը մահով ու երկրաշարժով է. քամին նրա ձին է [𝕸 ճանապարհն է ], ամպերը՝ նրա ոտքերի փոշին։
4
Սաստում է ծովը և ցամաքեցնում այն, ավերում է բոլոր գետերը։ Տկարացան բասանացին ու Կարմելոսը, Լիբանանի բոլոր ծաղիկները պակասեցին։
5
Լեռները շարժվեցին նրանից, և բլուրները սասանվեցին, նրա առջև խախտվեց երկիրը, և նրա բոլոր բնակիչները։
6
Նրա բարկության առաջ ո՞վ կդիմանա, և ո՞վ կկանգնի նրա սաստիկ բարկության դեմ։ Նրա ցասումը հալեցնում է իշխանությունները [𝕸 իջավ որպես կրակ ], և ժայռերը խորտակվեցին նրանից։
7
Բարեհաճ է Տերը նրանց նկատմամբ, որոնք սպասում են իրեն նեղության օրը. և ճանաչում է իրենից երկյուղածներին։
8
Բայց վրա հասնող հեղեղով վերջ կտա ընդդեմ ելածներին, և խավարը կհալածի նրա թշնամիներին։
9
Ի՞նչ եք խորհում Տիրոջ դեմ. ավարտն ինքն է անելու և երկու անգամ նույն վրեժը չի լուծի նեղության ժամանակ։
10
Մինչև իրենց հիմքը խոպան կդառնան. կուտվի պատված բաղեղի պես և ինչպես եղեգը՝ երաշտով լի։
11
Քեզնից միտք կելնի Տիրոջ դեմ՝ հակառակությամբ չարիք խորհելու։
12
Այսպես է ասում Տերը բազում ջրերի իշխանների համար. «Այնպես կզատվեն, որ քո լուրն այլևս չի լսվի։
13
Արդ՝ կփշրեմ նրա գավազանը քեզնից և քո կապանքները կխզեմ»։
14
Եվ Տերը հրաման կտա քեզ համար, և քո անունով այլևս չի սերմանվի. «Քո աստծու տնից կվերացնեմ քանդակները և ձուլածո կուռքերը քեզ համար գերեզման կդարձնեմ»։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 2 →
All chapters:
1
2
3