bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Nahum 2
Nahum 2
Armenian NEA
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 3 →
1
Ահա արագընթաց են լեռների վրա ոտքերն ավետարանչի, որ խաղաղություն է հայտարարում։ Տոնի՛ր քո տոները, Հուդա՛, կատարի՛ր քո ուխտերը, որպեսզի այլևս չշարունակեն անցնել՝ հնանալու։ Վախճանվեց. մաշվեց ու վերացավ։
2
Քանի որ ելավ նա, ով փչում է քո երեսին և փրկում նեղությունից. հսկի՛ր ճանապարհը, պնդացրո՛ւ մեջքդ, զորացի՛ր մեծ ուժով.
3
քանի որ Տերը շրջեց Հակոբի հպարտությունն Իսրայելի հպարտության նման, որովհետև ամբողջությամբ մերժեցին նրանց և ոչնչացրին նրա ճյուղերը,
4
նրա զորքի զենքը մարդկանց միջից, հզոր մարդկանց, որ կրակի հետ խաղացին. նրանց կառքերի սանձերը, հեծյալները կշփոթվեն
5
ճանապարհներին և կմոլորվեն հրապարակներում։ Նրանց տեսքը կրակե լամպերի նման է, և փայլակի պես այս ու այն կողմ են ընթանում։
6
Կհիշեն նրա մեծամեծները և կփախչեն ցերեկը, կտկարանան իրենց ճանապարհներին, կշտապեն դեպի պարիսպները և կպատրաստեն իրենց առաջապահներին։
7
Քաղաքների [𝕸 գետերի ] դռները բացվեցին, արքունիքները կործանվեցին,
8
և ունեցվածքները բացահայտվեցին։ Ինքը ելնում էր, և իր նաժիշտներն առջևից էին գալիս. աղավնիների պես մնչում էին իրենց սրտերում։
9
Նինվեի ջրերը նման էին ավազանի ջրերի. նրանք փախան քեզնից և դադար չառան, ու չկար մեկը, որ հետ նայեր։
10
Հափշտակում էին արծաթը, հափշտակում էին ոսկին, և նրա զարդեղենին չափ չկար։ Ծանրացան ավելի, քան նրա բոլոր ցանկալի սպասքները։
11
Ցնցում և նկրտում, սրտի սոսկում և ծնկների թուլացում, և ցավ՝ ամեն մեջքի վրա. և բոլորի երեսները մրոտված պտուկի էին նման։
12
Ո՞ւր են առյուծների որջերն ու նրանց կորյունների որսերը, ուր առյուծը գնաց մտնելու, առյուծի կորյունը, և չկար մեկը, որ զարհուրեցներ։
13
Առյուծը բավականին որսաց իր կորյունների համար և կենդանի խեղդեց իր կորյունների համար, իր որջը լցրեց որսով և իր բնակավայրը՝ հափշտակությամբ։
14
«Ահա ես դեմ եմ քեզ,- ասում է Ամենակալ Տերը,- ծխով կայրեմ քո բազմությունը, և սուրը կուտի քո առյուծներին, երկրից կվերացնեմ քո որսը, և այլևս չեն լսվի քո գործերը»։
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 3 →
All chapters:
1
2
3