bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Proverbs 24
Proverbs 24
Armenian NEA
← Chapter 23
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 25 →
1
Որդյա՛կ իմ, մի՛ նախանձիր չարերին, և մի՛ ցանկացիր նրանց մեջ լինել,
2
քանզի նրանց սիրտը ստություն է խորհում, և նրանց շուրթերը ցավ են պատճառում։
3
Տունը շինվում է իմաստությամբ, և հաստատվում խոհեմությամբ,
4
և գիտությամբ շտեմարանները լցվում են ամեն տեսակ հարստությամբ և պատվական բարիքներով։
5
Իմաստունը լավ է հզորից, և հանճարեղը՝ մեծամեծ դաստակերտներ ունեցողից։
6
Պատերազմը մղվում է ռազմարվեստով, հաղթանակը գալիս է ճիշտ խորհուրդներով։
7
Իմաստությունն ու բարի խորհուրդները իմաստունների դռներին են։
8
Իմաստունները չեն խոտորվում Տիրոջ խոսքից, այլ խորհում են իրենց ժողովներում։
9
Անխրատը հանդիպում է մահվանը, անզգամը՝ մեռնում մեղքերի մեջ։
10
Ժանտագործ մարդուն աղտոտում է պղծությունը չար օրը և նեղ օրը, քանի դեռ չի մեռել։
11
Փրկի՛ր նրանց, ում մահվան են տանում, փրկագնի՛ր մահապարտներին և մի՛ խնայիր։
12
Իսկ եթե ասես, թե՝ «Ես նրան չեմ ճանաչում, ոչ էլ նա՝ ինձ», իմացի՛ր, որ Տերը ճանաչում է բոլորի սրտերը. և որ շունչ տվեց բոլորին, գիտի բոլորին և յուրաքանչյուրին հատուցելու է ըստ իր գործերի։
13
Մե՛ղր կեր, որդյա՛կ, քանզի հաճելի է, և խորիսխ, որ կոկորդդ քաղցրանա։
14
Այդպես էլ իմաստության խոհեմությունը կլինի քո հոգու համար, և եթե այն գտնես, քո վախճանը բարի է լինելու, և հույսդ չի կտրվելու։
15
Ամբարիշտին մի՛ մոտեցրու արդարների արոտին, և մի՛ խաբվիր նրա որովայնի լիությամբ։
16
Եվ եթե արդարը յոթ անգամ էլ ընկնի, պիտի կանգնի, իսկ ամբարիշտները պիտի տկարանան չարիքների մեջ։
17
Եթե թշնամիդ ցած գլորվի, մի՛ տրորիր, երբ նա սայթաքի, մի՛ ուրախացիր,
18
Տերը կտեսնի և հաճո չի լինի նրան, և իր բարկությունը կհեռացնի նրանից։
19
Մի՛ խնդա չարագործների հետ և մի՛ նախանձիր մեղավորներին,
20
քանզի չարերը զավակ չեն ունենա, և ամբարիշտների ճրագը պիտի մարի։
21
Որդյա՛կ, վախեցի՛ր Աստծուց և թագավորից, և մի՛ ապստամբիր նրանցից ոչ մեկի դեմ,
22
քանզի հանկարծակի է լինելու վախճանը ամբարիշտների, և ո՞վ է ճանաչելու պատուհասը թե՛ մեկի և թե՛ մյուսի։
23
Ձեզ՝ իմաստուններիդ, այս էլ ասեմ. «Մի՛ ամաչեք խելամուտ լինել իրավունքի մեջ, լավ չէ դատաստանի ժամանակ աչառու լինել»։
24
Ամբարիշտին արդար ասողը ժողովուրդների անեծքին պիտի արժանանա և ազգերի կողմից ատելի պիտի լինի։
25
Իսկ հանդիմանողները լավ պիտի երևան, և նրանց վրա բարի օրհնություն պիտի գա։
26
Շուրթերը բարի խոսքերի պատասխաններ են սիրում, իսկ ով դիմադրությամբ է պատասխանում, իր վրա հեռացումի խոսքեր է հրավիրում։
27
Ապահովի՛ր դրսի գործերդ, պատրաստի՛ր դաստակերտիդ մեջ, ապա արի՛ իմ հետևից և վերստին շինի՛ր քո տունը։
28
Քո ընկերոջ համար սուտ վկա մի՛ դարձիր, և քո շուրթերով մի՛ խաբիր։
29
Մի՛ ասա, թե՝ «Ինչպես նա ինձ հետ վարվեց, այնպես էլ ես եմ վարվելու նրա հետ։ Պիտի հատուցեմ նրան այնպես, ինչպես ինքն ինձ զրկեց»։
30
Անզգամ մարդը նման է արտի, պակասամիտը՝ այգու,
31
և եթե թողնես այն, խոպան կդառնա, ամենուր մոլախոտ կաճի, կմնա լքված, գետնին կթափվեն նրա պատի քարերը,
32
հետո կասի, թե՝ «Զղջացի, տեսա և խրատը ընտրեցի»։
33
Մինչև ե՞րբ պիտի պառկես, ո՜վ վատ, ե՞րբ պիտի քնից արթնանաս։ Մի քիչ ննջես, մի քիչ նիրհես, մի քիչ հանգստանաս, մի քիչ էլ ձեռքերդ դնես կրծքիդ։
34
Եթե այդպես անես, ապա պիտի գա քո աղքատությունը իբրև ճամփորդ, և կարիքը՝ իբրև արագավազ սուրհանդակ։ Որդին, որ զգուշանում է խոսքից, կորստյան չի մատնվի, քանզի նա խնամքով է ընդունում այն։ Թագավորի լեզվից ոչ մի սուտ խոսք թող դուրս չգա. ո՛չ իսկ խաբեություն։ Թագավորի լեզուն սուր սուսեր է, ոչ թե մարմնեղեն, ով որ նրան մատնվի, կխորտակվի։ Եթե նրա բարկությունը բորբոքվի, մարդկանց կկործանի հոդերով հանդերձ, կփշրի մարդկանց ոսկորները և իբրև բոց կայրի, և արծիվների բույների մեջ լեշի պես կլինեն։ Երկնչի՛ր իմ խոսքերից, որդյա՛կ, և երբ դրանք ընդունես, զգույշ կլինես։
← Chapter 23
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 25 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31