bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Proverbs 3
Proverbs 3
Armenian NEA
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 4 →
1
Որդյա՛կ, իմ օրենքները մի՛ մոռացիր, և իմ խոսքերը քո սրտո՛ւմ պահիր,
2
որ երկարեն կյանքիդ օրերը և տարիները քո կենդանության և քեզ խաղաղություն ավելացնեն։
3
Ողորմությունն ու հավատքը թող քեզանից չպակասեն, կախի՛ր դրանք քո պարանոցից և գրի՛ր դրանք սրտիդ երկայնքով և դու շնորհ կգտնես։
4
Եվ բարի՛ն խորհիր Տիրոջ ու մարդկանց առջև,
5
Տիրո՛ջը հուսա բովանդակ սրտով և մի՛ հպարտացիր քո իմաստությամբ.
6
ճանաչի՛ր նրան քո բոլոր ճանապարհներին, որ նա ուղղի քո ճանապարհները և քո ոտքը չսայթաքի։
7
Իմաստուն մի՛ եղիր դու քո աչքին, այլ երկյուղի՛ր Տիրոջից և խոտորի՛ր ամեն չարից։
8
Այդժամ քո մարմնին բժշկություն կլինի դա և դարման՝ քո ոսկորներին։
9
Քո արդար վաստակից Տիրոջը պատվի՛ր և քո արդար արմտիքից պտո՛ւղ հանիր նրան,
10
Որ քո շտեմարանները լցվեն ցորենի առատությամբ, և քո հնձաններն ավելիով գինի հորդեն։
11
Որդյա՛կ, մի՛ հրաժարվիր Տիրոջ խրատից և մի՛ տրտմիր նրա հանդիմանությունից,
12
քանզի Տերն ում սիրում, խրատում է նրան, և պատժում է որդուն, որին նախընտրում է։
13
Երանելի է այն մարդը, որ իմաստություն է գտել, և մահկանացուն, որ հանճար է ձեռք բերել։
14
Քանզի այն ավելի թանկ արժե, քան ոսկու և արծաթի գանձերը։
15
Առավել հարգի է, քան անգին քարերը, և չկա չար ոչինչ, որ հակառակ կանգնի նրան։ Հայտնի է բոլորին, ով մերձեցել է նրան, հարգի համարվող ամեն բան չունի արժեքը նրա։
16
Որովհետև նրա աջ ձեռքում երկար օրեր և կյանքի տարիներ կան, իսկ ձախ ձեռքում՝ փառք և մեծություն։ Նրա բերանից արդարություն է բխում, իսկ օրենքներն ու ողորմությունը կրում է իր լեզվի վրա։
17
Բարու ճանապարհներ են նրա ճանապարհները և նրա բոլոր շավիղները՝ խաղաղության։
18
Կյանքի ծառ է բոլոր նրանց համար, ովքեր պատսպարվում են նրանով և հենվում նրա վրա, ինչպես Տիրոջ վրա հաստատությամբ։
19
Աստված իմաստությամբ դրեց հիմքերը երկրի և խորամտությամբ հաստատեց երկինքը,
20
իր հանճարով պատռեց անդունդները, և ամպերն անձրևներ հոսեցրին։
21
Որդյա՛կ, պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստությունը.
22
որպեսզի ապրի քո անձը, և շնորհները լինեն քո պարանոցի վրա, բժշկություն լինի մարմնիդ համար, և դարման՝ ոսկորներիդ համար։
23
Եվ դու կանցնես խաղաղության հույսով քո բոլոր ճանապարհները, և քո ոտքը չի սայթաքի։
24
Եթե նստես, աներկյուղ կլինես, եթե քնես, քունդ քաղցր կլինի,
25
և չես երկնչի վերահաս զարհուրանքներից, ոչ էլ ամբարիշտների եկող արշավանքներից։
26
Քանզի Տերը կլինի քո բոլոր ճանապարհներին, և ոտքդ կամրացնի, որ չսայթաքես։
27
Մի՛ դանդաղիր կարոտյալին բարիք անել, երբ կարողանաս նրան օգնել։
28
Մի՛ ասա, թե «Գնա՛, արի՛, վաղը կտամ», մինչդեռ կարող ես բարություն անել, քանզի չգիտես՝ վաղն ի՛նչ կբերի։
29
Չարիք մի՛ նյութիր բարեկամիդ դեմ, որ վստահել, հույս է դրել քեզ վրա։
30
Զուր տեղը մի՛ թշնամացիր մարդու հետ, որ քեզ չարիք չպատճառի.
31
Մի՛ ստացիր նախատինքները չարագործ մարդկանց և մի՛ նախանձիր նրանց ճանապարհներին։
32
Քանզի ամեն անօրեն պիղծ է Տիրոջ առջև և չի հաղորդվում արդարների հետ։
33
Տիրոջ անեծքն ամբարիշտների տներում է, իսկ արդարների հարկերն օրհնվում են։
34
Տերը հակառակ է ամբարտավաններին, իսկ շնորհ է տալիս խոնարհներին։
35
Փառքն իմաստունները պիտի ժառանգեն, իսկ անմիտները պիտի փառաբանեն անարգանքները։
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 4 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31