bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Zechariah 1
Zechariah 1
Armenian NEA
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 2 →
1
Դարեհ արքայի երկրորդ տարում՝ ութերորդ ամսին, Տիրոջ խոսքը եղավ Ադդովի որդու՝ Բարաքիայի որդուն՝ Զաքարիա մարգարեին, և ասաց.
2
«Տերը մեծ ցասումով բարկացավ ձեր հայրերի վրա։
3
Կասես նրանց. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Դարձե՛ք դեպի ինձ,- ասում է Զորությունների Տերը,- և կդառնամ դեպի ձեզ,- ասում է Զորությունների Տերը։-
4
Մի՛ եղեք ձեր հայրերի նման, որոնց սաստիկ հանդիմանում էին նախկին մարգարեները և ասում. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Դարձե՛ք ձեր բոլոր չար ճանապարհներից և ձեր չար ընթացքից”։ Բայց չլսեցին ու չանսացին ինձ լսելու,- ասում է Տերը։
5
Ո՞ւր են ձեր հայրերն ու մարգարեները, մի՞թե հավիտյան պիտի ապրեն։
6
Բայց իմ խոսքերը և իմ օրենքներն ընդունե՛ք, որոնք ես իմ Հոգով հրամայում եմ իմ ծառա մարգարեներին, որ հասան ձեր հայրերին”։ Պատասխան տվեցին և ասացին. “Ինչպես որ Ամենակալ Տերը սահմանեց մեզ անել ըստ մեր ճանապարհների և ըստ մեր ընթացքի, նույնպես արեց և մեզ համար”»։
7
Տասնմեկերորդ ամսվա քսանչորսին, որ նույն Արացն է, Դարեհի երկրորդ տարում, Տիրոջ խոսքը եղավ Ադդովի որդու՝ Բարաքիայի որդուն՝ Զաքարիա մարգարեին, և ասաց.
8
«Գիշերվա տեսիլքի մեջ տեսա. ահա մի մարդ՝ աշխետ ձի հեծած, կանգնած էր երկու անտառախիտ լեռների միջև, և նրա հետևում՝ աշխետ, բծավոր ու սպիտակ ձիեր»։
9
Եվ ասացի. «Ի՞նչ են դրանք, տե՛ր»։ Հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, ասաց ինձ. «Ես քեզ ցույց կտամ՝ ի՛նչ են դրանք»։
10
Պատասխան տվեց այն մարդը, որ կանգնած էր լեռների միջև, և ասաց ինձ. «Դրանք են, որոնց Տերն ուղարկեց շրջելու երկրով մեկ»։
11
Պատասխան տվեցին Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր լեռների միջև, և ասացին. «Շրջեցինք ողջ երկրով մեկ, և ահա ողջ երկիրը բնակեցված ու հանդարտ է»։
12
Պատասխան տվեց հրեշտակը և ասաց. «Ամենակա՛լ Տեր, մինչև ե՞րբ չես ողորմելու Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, որոնց անտեսեցիր այս յոթանասուն տարիներին»։
13
Եվ Ամենակալ Տերը պատասխան տվեց հրեշտակին, որ ինձ բարության խոսքեր և մխիթարության խոսքեր էր ասում։
14
Եվ հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, ասաց ինձ. «Աղաղակի՛ր և ասա՛. Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ամբողջովին մեծ նախանձախնդրությամբ լցվեցի Երուսաղեմի և Սիոնի համար
15
և սաստիկ բարկությամբ եմ բարկացած այն ազգերի վրա, որ միասին հարձակվեցին նրանց վրա։ Քանի որ ես փոքր-ինչ բարկացել էի նրանց վրա, բայց նրանք միասին հարձակվեցին չարիքի համար”։
16
Դրա համար այսպես է ասում Տերը. “Կդառնամ դեպի Երուսաղեմը գթությամբ, և իմ տունը վերստին կշինվի,- ասում է Ամենակալ Տերը. վերստին սահման կգծվի Երուսաղեմի համար”»։
17
Եվ հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, ասաց ինձ. «Աղաղակի՛ր և ասա՛. Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Քաղաքները դարձյալ կլցվեն բարիքներով. և Տերը ողորմելու է Սիոնին և վերստին ընտրելու է Երուսաղեմը”»։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14